Գլխավոր էջ » Առողջություն
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները  585

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   

Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի Սուրբ Ռադբոդ Ուտրեխտցու անվան բժշկական կենտրոնում (Radboud University Medical Center) իրականացված գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել:

Երրորդ սեղանատամները, որոնք նաև իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում, հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման` ատամների արմատների վնասումից մինչև պարոդոնտիտ: Սակայն գիտնականները` հետազոտության առաջատար հեղինակ Հոսեյն Գեմինիայի (Hossein Ghaeminia) ղեկավարությամբ, մատնանշում են, որ դրանց հեռացման դրական հետևանքը մեծապես կասկածելի է, միջամտությունն ավելի շատ վնաս կարող է տալ, քան` օգուտ:

Գիտնականները գրականություն են ուսումնասիրել` փնտրելով այնպիսի հետազոտություններ, որոնք հնարավորություն կտային համեմատել երրորդ սեղանատամների հեռացման կամ պահպանման երկարատև արդյունքները: Գիտաշխատողներին հաջողվել է ընդամենը երկու աշխատանք հայտնաբերել:

Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակներ առաջանալ` վարակ, խորշիկի վնասում, նյարդերի ժամանակավոր վնասվածք, որը հանգեցնում է շուրթերի և այտերի զգայունության նվազման: Մի կողմից, հայտնել է նա,  վաղ հասակում ատամների հեռացումից հրաժարումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց  ստիպված լինեն երրորդ սեղանատամները հեռացնել արդեն ըստ ցուցման: Մյուս կողմից, այդ ցուցումները կարող են նաև առաջ չգալ, իսկ ավելորդ հեռացումը կարող է հանգեցնել բարդություների և լրացուցիչ ծախսերի:  Այսպիսով` ամփոփել է գիտնականը, ատամների հեռացման մեջ ծայրաստիճան կարևոր է անհատական մոտեցումը:

News.am

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017