RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Նամակներ Նարեին. Երբ ընտանեկան զույգի խնդիրը «չբերությունն» է  424

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Նամակներ Նարեին. Երբ ընտանեկան զույգի խնդիրը «չբերությունն» է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Խորագրի հեղինակն է Նարե Աթոյանը («Բրավո հայեր» ամսագիր)

Բարև, սիրելի Նարե:

Ուզում եմ պատմել ձեզ իմ կյանքի տխուր պատմությունը և միաժամանակ կոչ անել բոլորին. ամուր պահեք ձեր սիրելիներին և պայքարեք ձեր սիրո համար:
Ես ամուսնացա: Մեկ տարի մենք ապրում էինք կարծես հեքիաթում: Նա շատ հոգատար էր ու սիրալիր և միշտ արտահայտում էր իր զգացմունքները, ես` նույնպես: Ասում էր, որ իր երջանկությունը գտել է ինձ հանդիպելուց հետո և նմանատիպ այլ խոսքեր:
Եվ ահա մի գորշ ու մռայլ առավոտ մենք իմացանք, որ ես մայրանալու բերկրանքը կզգամ որոշակի բուժում անցնելուց հետո:
Աշխարհը կարծես շուռ եկավ մեր գլխին, ու սկսվեցին հուսահատության պահերը:
Նա հրաժարվեց հետազոտվելու մտքից ու միանգամից կարծես մի ուրիշ մարդ դարձավ, որին եռանդով նպաստում էր նրա մայրը: Ես խնդրում ու բացատրում էի նրան, բայց նա շարունակ ասում էր, որ սիրում է ինձ, բայց երեխա է ուզում, այսինքն` նրա մայրն անհապաղ թոռնիկ էր ուզում: Ես նրան չէի հասկանում. եթե սիրում էր, պետք է պայքարեր և լսեր սեփական սրտի թելադրանքը:
Հինգ ամիս առաջ մենք բաժանվեցինք: Մինչև հիմա չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այն տղամարդը, որին ես անմնացորդ նվիրվեցի ու սիրեցի, վախեցավ պայքարել ու իր կամքն արտահայտել: Մեր բաժանումից 20 օր չանցած նրան ամուսնացրին մեկ ուրիշի հետ, որին մայրն էր ընտրել:
Ես ապշած եմ. մի՞թե մարդը կարող էր այդքան հեշտությամբ, մի քանի օրվա ընթացքում մոռանալ մեկին ու կյանքը կապել ուրիշի հետ:
Ես ձեզնից խորհուրդ եմ ուզում լսել. օգնեք ինձ ճանաչել ու տարբերել իսկական տղամարդուն («մամայի բալայից»), ով կունենա ինքնասիրություն, կամքի ուժ և սեփական մտածելակերպ:

Ձեր անկեղծ խորհուրդներն ակնկալող` Բ. Հ. (Ք. Վանաձոր)

Պատասխան

Հարգելի Բ. Հ., ցավոք քո դեպքը միակը չէ: Շատ զույգեր են այսօր ամուսնալուծվում զուտ այն պարզ պատճառով, որ աղջիկը չի հղիանում, իսկ թե ո՞րն է դրա պատճառը, ընտանիքները չեն էլ պարզում` պարզապես հարսին անվանում են «չբեր»:  Բոլոր մայրիկներն ու հայրիկներն էլ թոռնիկներ են ուզում, բայց դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն խառնվել զույգերի կյանքին ու ազատվել հարսից կամ փեսայից: Բայց կյանքում պատահում են նման մտածելակերպով մարդիկ, ու նրանց թվում է, որ կարող են որոշումներ կայացնել որդիների կամ դուստրերի փոխարեն: Քո նախկին ամուսնու մայրն էլ նույնն է արել` որդու փոխարեն որոշել է, որ դուք միասին չպետք է ապրեք:
Եթե իրոք քո ամուսինը սիրում էր քեզ, նա պետք է ամեն գնով պայքարեր ձեր միության համար և ո՛չ թե ամուսնալուծվեր` պատճառաբանելով քո բուժումը:
Հենց դա է վկայում ձեր բաժանումից 20 օր հետո նրա ամուսնությունը մեկ ուրիշի հետ:
Պարզ է մի բան, որ նման դեպքում պայքարելն անիմաստ էր, քանի որ դու կորցնելու ոչինչ չես ունեցել, և, հուսով եմ, ինքդ էլ ես այդպես մտածում: Չէ՞ որ պարտադրելով չէ, որ պետք է նրան պահեիր քո կողքին, հետո էլ սիրեիր անձնվիրաբար ու սեր չստանայիր: Նա էլ անձնվիրաբար կնվիրվեր մոր տված խորհուրդներին, ու դու ողջ կյանքդ կմնայիր այդ անփոխադարձ սիրո գերին:
Այնպես որ, հարգելի՛ս, լավ կլինի դու փնտրես քո իսկական կեսին, ով կսիրի ու կնվիրվի քեզ այնպես, ինչպես դու` իրեն:
 Իսկ ինչ վերաբերում է իսկական տղամարդուն, դժվար է մի քանի բառով խորհուրդ տալ: Տղամարդիկ շատ տարբեր ու նաև նման են իրար:
Պարզապես ասեմ, երբ քո կողքին նոր մեկը կհայտնվի, երկար շփվիր նրա հետ, ճանաչելու համար պետք է բացահայտես նրան, բայց դա չանես` համեմատելով նրան նախկին ամուսնուդ հետ: Դա քեզ ավելի կշփոթեցնի: Դու նրան փորձիր, մոտեցիր, որպես մի նոր անձի, բայց ոչ երբեք համեմատելով: Եվ մի՛ շտապիր կրկին ամուսնանալ, եթե համոզված չես, որ նա ընտրել է քեզ որպես կյանքի ընկերոջ, ոչ թե ուղղակի կին, ով պետք է երեխաներ մեծացնի ու զբաղվի տնային գործերով:
 Շատ տղաներ կան, որ ապրում են ծնողների հետ, բայց չեն ենթարկվում նրանց որոշումներին ու ապրում են առանձին կյանքով, իսկ որոշ տղաներ ապրելով հեռու` մնում են ծնողների հսկողության ներքո: Այնպես որ, դժվար է միանգամից հասկանալ նրա տեսակը, նրա ծնողների ազդեցությունն իր որոշումների վրա:
 Հարգելի Բ. Հ., ես համոզված եմ ու վստահ, որ դու կգտնես նրան, ով իրոք արժանի է քեզ, ով կարող է երջանկացնել ու անկեղծորեն սիրել քեզ:
Բարի բախտ ու երջանիկ կյանք քեզ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նամակներ Նարեին. Երբ ընտանեկան զույգի խնդիրը «չբերությունն» է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 424 | Տեգեր: ապագա մայրիկ | - Վարկանիշ -: 0.0/0