RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Նևրոզ. Ախտանշանները, պատճառներն ու բուժումը  1773

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Նևրոզ. Ախտանշանները, պատճառներն ու բուժումը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Նևրոզը մի  վիճակ է, որը   շատ դեպքերում առաջանում է երկարատև, ծանր ապրումներով ուղեկցվող սթրեսային  իրավիճակների  հետևանքով, որոնք, քանդելով հոգեկան ադապտացումը, առաջացնում են նյարդային համակարգի քայքայում(գրգռվածության ու հոգնածության բարձր մակարդակի համադրությամբ), տագնապ ու վեգետատիվ (ինքնավար) խանգարումներ(քրտնարտադրություն, սրտխփոց, ստամոքսի աշխատանքի խանգարումներ և այլն):


Նևրոզի հիմնական դրսևորումներն են՝


•սթրեսների նկատմաբ բարձր զգայունություն, սթրեսային չնչին իրավիճակներին մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր կամ ագրեսիվ կերպով:

• լացկանություն
• նեղացկոտություն, խոցելիությունը
• տագնապ
• հոգետրավմատիկ իրավիճակակների վրա կենտրոնանալ
• արագ աշխատելու դեպքում հոգնում են, նվազում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողական ունակությունները
• բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն:
• քնի խանգարում, հաճախ մարդ դժվարանում է քնել չափից շատ գրգռված լինելու հետևանքով, քունը մակերեսային, տագնապալի է , ինչպես նաև հանգստացնող չէ: Առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
• Վեգետատիվ խանգարումներ՝ քրտնարտադրություն, արագ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ(հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ:
• երբեմն լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:
Նևրոզի պատճառները հաճախակի հանդիսանում են
• երկարատև հոգեէմոցիոնալ ու առանց թուլանալու   և ուժերը վերականգնելու  չափավոր ֆիզիկական վարժությունները: Այսինքն  քրոնիկ սթրես  դա կարող է լինել   և ուժասպառ անող  աշխատանքը,  և անձնական կյանքում դժվարությունները,  և կոնֆլիկտները, որոնց հետևանքով մարդը շատ ծանր ապրումներ է ունենում, իսկ առավել հաճախ այդ գործոնների համադրությունը
•երբեմն նյարդային համակարգի քայքայումն առաջանում է սկսած գործը ավարտին հասցնել ու փակուղուց դուր գալ չկարողանալը
• հաճախակի նևրոզի առաջացման հիմքում ընկած են  նույն գեները, որոնք առկա են դեպրեսիայի հիմքում
• նևրոզի առաջացումը խթանում է նաև թուլանալ չկարողանալն ու աշխատամոլությունը
•որոշ մարդիկ ի ծնե  ծանր են հաղթահարում  երկարատև ծանրաբեռնվածությունն ու  այդ պատճառով հակված են գերհոգնածության
• նևրոզի զարգացման հավելյալ գործոն է հանդիսանում հիվանդության հետևանքով օրգանիզմի քայքայումը (օրինակ գրիպը)


Նևրոզի հետևանքները


Նևրոզը հանգեցնում է աշխատունակության  ընդգծված խանգարման, ընդհուպ մինչև  որևէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագռգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում է մտերիմների հետ  կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:


Տագնապը հանդիսանում է նևրոզի տարածված պատճառ


Տագնապի դրձևորումը բավականին բազմազան է:


Էմոցիոնալ տագնապ. շարունակական տագնապալից մտքեր` կապված որևէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների  վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:

Ֆիզիկական տագնապ. սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված  է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:


Մոտորային տագնապ. անհանգիստ, անդադար շարժվելու անհրաժեշտություն, տագնապից ազատվելու համար ոտքերի մշտական ջղաձգվածություն:


Անհագստացնող խանգարումների այլ ախտանշաններ.


• քնի խանգարում` դժվար քնելու ու մակերեսային քնի պատճառով
• հաճախակի վախի դրսևորում  անակնկալ իրավիճակներում
• ձեռքերի դող
• սրտխփոց
• հաճախակի միզարձակում


Նևրոզի բուժում


Նևրոզի բուժումը իրականացվում է անհատական մոտեցմաբ` կախված հիվանդության առաջացման պատճառից: Առաջին հերթին հարկավոր է  պարզել հիվանդության առաջացման պտճառը, որպեսզի հնարավոր լինի նշանակել արդյունավետ բուժում:


Հաճախակի նևրոզի հիմքում ընկած են այն գեները, որոնք ընկած են էնդոգեն  դեպրեսիայի  հիմքում: Նման դեպքերում բավականին արդյունավետ է հակատագնապային ազդեցությամբ հակադեպրեսանտների ընդունումը:


Բուժման 1-ին իսկ դրական ազդեցությունը նկատվում է 1 օր հետո(օրինակ քնի կարգավորում), իսկ բուժման 1 շաբաթը լրանալուց հետո արդեն նկատվում են վիճակի այլ բարելավումներ (օրինակ, օրվա ընթացքում տագնապի զգացողության բացակայություն): Հակադեպրեսանտների ընդունման տևողությունը կազմում է 1 ամիս, որից հետո իրականացվում է նրանց չափաքանակի աստիճանաբար իջեցում(2-3 շաբաթվա ընթացքում):


Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառը հանդիսանում է հոգնածությունը, անհրաժեշտ է լինում վերականգնել նյարդային համակարգի էներգետիկ ունակությունները, որի համար օգտագործվում են գլխուղեղում արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցներ, վիտամիններ: Շատ կարևոր է նորմալ քնել, քանի որ այն թույլ է տալիս կարգավորել նյարդային համակարգի նորմալ վիճակը:


Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառները հանդիսանում են  հոգեկան խնդիրներն ու վատ մտքերի վրա սևեռվելու ունակությունը, անհանգստությունը, ապա բուժման պարտադիր մաս է կազմում հոգեթերապիան: Բավականին լավ օգնում է թուլանալու տեխնիկային տիրապետելը, որի արդյունքում մարդը հնարավորություն է ստանում ինքնուրույն կարգավորել  իր վիճակը, վերանայել  տագնապալից իրավիճակները:


Տրանկվիլիզատորների օգտագործումը  նևրոզների բուժման համար:

 

Որոշ դեպքերում տրանկվիլիզատորների ընդունումը անհրաժեշտ է քնի կարգավորման ու օրվա ընթացքում տագնապի  վերացման համար, հատկապես բուժման սկզբնական շրջանում, երբ դեռևս առկա չէ մնացած դեղամիջոցների ազդեցությունը: Սակայն տրանկվիլիզատորների երկարատև կայուն ընդունումը առաջացնում է կախվածություն, մերժման սինդրոմ(տրանկվիլիզատորներից հրաժարվելու դեպքում հիվանդության ախտանշանների սրացում), վատացնում է հիշողությունն ու ուշադրությունը(կարող է անգամ անհնար լինել հիշողության լիարժեք վերականգնումը): Հարկավոր է  հիշել, որ տրանկվիլիզատորները ազդում են միայն հիվանդության ախտանշանների վրա, սակայն չեն վերացնում  նրա պատճառը, այդ պատճառով նրանց միջոցով հնարավոր չէ բուժվել:

Աղբյուրը՝ psypodderjka.ru


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նևրոզ. Ախտանշանները, պատճառներն ու բուժումը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (04.08.16) Դիտումներ: 1773 | Տեգեր: med.tert.am | - Վարկանիշ -: 0.0/0