Գլխավոր էջ » Առողջություն
Մթերքներ, որոնք բարելավում են երիկամների աշխատանքը  792

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   168.am

 

Կան մթերքներ, որոնք խթանում են երիկամների աշխատանքը, մաքրում և ամրապնդում են այդ կենսական կարևորագույն օրգանը։
Նախ և առաջ՝ երիկամների անխափան աշխատանքն ապահովելու համար պետք է հրաժարվել յուղոտ սննդամթերքից, ֆաստֆուդից, շաքարից, աղից և սուր համեմունքներից, քանի որ վերոնշյալները վնասում են երիկամները։
Բացի դրանից, մասնագետները պնդում են, որ գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք մեր երիկամներին առավելագույն օգուտ են բերում։

Այդ մթերքներն են՝

Ծնեբեկ (спаржа)- Ծնեբեկ ուտելուց հետո մեզն ունենում է յուրահատուկ սուր հոտ։
Բանն այն է, որ ծնեբեկի մեջ պարունակվում է ասպարագին կոչվող տարրը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկների փոխանակությանը և էֆեկտիվորեն օգնում է մաքրել երիկամները։
Այդ պատճառով էլ իզուր չէ, որ ծնեբեկը համարվում է երիկամների հիվանդության դեմ գաղտնի զենք։

Ծնեբեկը հարուստ է նաև վիտամիններով և հանքանյութերով և, ինչը շատ կարևոր է, ընդհանրապես չի պարունակում ճարպեր և ամբողջությամբ բաղկացած է բուսական սպիտակուցներից։ Իսկ դա նշանակում է, որ ծնեբեկն իսկապես շատ հզոր հակաօքսիդանտ է և C վիտամինի անսպառ պաշար։

Կարմիր պղպեղ- Իզուր չէ, որ կարմիր պղպեղը համարվում է երիկամների առողջության համար կատարյալ բնական միջոց, քանի որ պատկանում է այն մթերքների թվին, որոնք կալիումի քիչ քանակություն են պարունակում։

Բայց դա ամենը չէ։ Կարմիր պղպեղի մեջ կան լիկոպին հզոր հակաօքսիդանտը, A, C, B6 վիտամինները, ֆոլաթթու և այլն։

Առողջ երիկամներ ունենալու համար պետք է ուտել կարմիր պղպեղը ցանկացած վիճակում՝ հում, տապակած, տարբեր աղցանների մեջ, և այլն։

Կաղամբ- Կաղամբը համեղ և չափազանց օգտակար բանջարեղեն է։
Կաղամբը հայտնի է իր մեջ պարունակվող ֆիտոքիմիկատների՝ բուսական ակտիվ բաղադրիչների մեծ քանակությամբ։ Դրանք պաշտպանում են մեր օրգանիզմը և պայքարում վնասակար ազատ ռադիկալների դեմ։
Կաղամբը կալիում չի պարունակում։ Իսկ դա նշանակում է, որ այն ոչ միայն թեթևացնում և խթանում է երիկամների աշխատանքը, այլև ամրապնդում է լյարդը։
Կաղամբը նաև K, C, B6 վիտամինների հարուստ բնական աղբյուր է, ինչպես նաև հարուստ է ֆոլաթթվով:

Ծաղկակաղամբ- Կաղամբի այս տարատեսակը ևս շատ օգտակար է երիկամների առողջության համար։
Այն օգտակար մթերք է համարվում իր բաղադրության մեջ առկա C վիտամինի մեծ քանակի հաշվին։
Հարուստ է նաև այլ վիտամիններով, հանքանյութերով, ֆոլաթթվով և այլ օգտակար նյութերով, որոնք ձեզ կօգնեն բնական եղանակով մաքրել երիկամները։
Բացի դրանից, ծաղկակաղամբը պարունակում է նաև այնպիսի նյութեր, որոնք նպաստում են լյարդի աշխատանքի թեթևությանը՝ օրգանիզմը մաքրելով տոքսիններից։

Սխտոր- Սխտորը համարվում է բոլոր հիվանդությունների դեմ բնական դեղամիջոց, քանի որ այն օգտագործում են բորբոքումները բուժելու ժամանակ, ինֆեկցիաները կանխելու, օրգանիզմը մաքրելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։ Բացի դրանից, սխտորը նաև համարվում է բնական լավագույն հակաբիոտիկը։ Այն նաև հակաօքսիդանտ է և հակակոագուլյանտ։
Եվ քանի որ ցանկացած վիճակում սխտորն իր հակավարակային հատկությունը չի կորցնում, այն հիանալի կերպով հոգում է նաև երիկամների առողջության մասին։

Սոխ- Ինչպես հայտնի է, սոխը հարուստ է ֆլավոնոիդներով, մասնավորապես՝ կերսետինի ֆլավոնոիդով, որը կանխում է օրգանիզմում թույների և շլակների, ինչպես նաև ճարպերի կուտակումը։
Սոխն օգնում է մաքրել արյունատար անոթները, կանխել թրոմբոցիտների առաջացումը և վերականգնել արյան շրջանառության առողջ պրոցեսը։
Սոխը խթանում է նաև երիկամների աշխատանքը և գործածվում է որպես էֆեկտիվ հակաբորբոքային միջոց։

Սոխը հայտնի է նաև կալիումի քիչ պարունակությամբ, իսկ դա նշանակում է, որ սոխը երիկամների առողջությունը պահպանելու հիանալի տարբերակ է։
Բացի դրանից, սոխն էֆեկտիվ կերպով բարելավում է նյութափոխանակությունը և մեր օրգանիզմին օգնում է պահպանել ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի միջև հավասարակշռությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Խորագիրը՝  Առողջություն,   168.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017