RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Մարդկանց, մեծ մասը չգիտի ինտիմ կյանքի հիմունքները... ուղեցույց սկսնակների համար (18+)  1211

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Մարդկանց, մեծ մասը չգիտի ինտիմ կյանքի հիմունքները... ուղեցույց սկսնակների համար (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դեռահաս տարիքը այն ժամանակն է, երբ երիտասարդների մեծ մասն ունենում է ինտիմ ապրումներ՝ առաջացած միմյանց հետ շփվելուց և բացահայտելուց: Այդ տպավորություններն ու ապրումները ձևավորում են երիտասարդների պատկերացումները տղամարդու և կնոջ մասին: Դրանցով են նաև պայմանավորված ապագա սեռական կյանքից սպասումները, ակնկալիքները: 

 

Մարդկանց, մեծ մասը չգիտի ինտիմ կյանքի հիմունքները... ուղեցույց սկսնակների համար (18+)

 

Սովորաբար դուր եկած աղջկան կամ երիտասարդին հպվելու առաջին փորձերը երկչոտ են ու անփորձ: Այդ պահին ի հայտ եկած կաշկանդվածության զգացումը երիտասարդներից շատերը հակված են փոխարինելու կոպտությամբ կամ արհամարհանքով: Ժամանակի հետ այդ անվստահությունն անցնում է, մարդը համակրան է դրսևորում սիրելի անձնավորության նկատմամբ, իսկ նուրբ, անսպասելի գրկախառնությունը վերածվում է համբույրի: 

Հապճեպությունը, անցումր անմիջական սեռական գործողության, շրջանցելով մտերմութան բնական աստիճանները, կարող են զգալիորեն փչացնել փոխհաղորդակցումը, ստեղծել ապագա ինտիմ զուգընկերների վերաբևրյալ կոպտության և պարզունակ վարքագծի կանխակալ տպավորություն: 

Ավելի հասուն տարիքում սիրային զույգերը շոյում են մարմնի առավել զգայունն էրոգեն մասերը, սեռական օրգանները: Ինտիմ հարաբերությունների այդ ձևերը, որոնք սեքսուալ հաճույք են պատճառում առանց սեռական գործողոության, կոչվում են պետինգ:

Որոշ կրոնական մշակույթներ դարեր շարունակ մերժում էին նման ինտիմ հարարերությունները՝ դրանք համարելով անբնական և այլասերում: Այնինչ դրանք բնորոշ էին բազմաթիվ հնագույն և զարգացած մշակույթների (Հունաստան, Հին Հնդկաստան, Չինաստան) և լայնորեն տարածված են ժամանակակից զարգացած բոլոր հասարակություններում: 

Դժբախտաբար, տասնամյակներ շարունակ ոչ մեկին, առաջին հերթին տղամարդկանց, չեն սովորեցրել ինտիմ կյանքի նրբությունները: Տղամարդր տկար էր ինտիմ կյանքի բոլոր ասպարեզներում, նրան մտահոգում էին միայն սեփական ապրումները, զգացումներն ու բավարարված լինելու ցանկությունը։ Բնականաբար դա չէր նպաստում կնոջ սեռականության զարգացմանը: Այդ հայացքները իշխում էին դարեր շարունակ և հասել են մինչև մեր օրերը: Ինտիմ հարցերին սխալ մոտեցման և լուսաբանման ամբողջ պատճառը տգիտությունն է: Քաղքենիաական պարկեշտության դիմակի տակ շատերը փորձում են շրջանցել մարդկային հարաբերությունների այս կողմը, սեռական կյանքը համարում են ինչ-որ երկրորդական բան կամ նույնիսկ արհամարհելի և ստոր գործողություն:

Տեղին է հիշատակել Միշել Մոնտենի խոսքերը, որոնք նա ասել է ավելի քան 300 տարի առաջ. «Մարդկանց առաջ ինչո՞վ է մեղավոր սեռական հարաբերությունը. այնքան բնական և այնքան արդարացուցիչ, որ բոլորը միաբերան չեն համարձակվում դրա մասին խոսել առանց ամոթի ու շիկնելու և իրենց թույլ չեն տալիս այդ թեմային անդրադառնալ լուրջ և բարեկիրթ զրույցների ժամանակ: Այստեղից չի կարելի՞ հետևություն անել, թե որքան քիչ ենք մենք այդ մասին հիշատակում, այնքան ավելի շատ են դրանով զբաղված մեր մտքերը»

Սեքսոլոգիայով զբաղվող հետազոտողներից շատերը գտնում են, որ սեռական տգիտությունր կենցաղային անգրագիտության հիմնական ձևերից է: Իսկապես, մարդկության վերարտադրությունն ապահովող   գործողությունը  չի   կարող   ամոթալի լինել:

Մարդկանց, մեծ մասը չգիտե ինտիմ կյանքի հիմունքները, պատկերացում իսկ չունի, որ այդ ասպարեզում էլ կա այբուբեն: Դժբախտաբար, սեռական դաստիարակության բացթողումներն անդրադառնում են մարդկանց ընտանեկան փոխհարաբերությունների վրա: Հաստատված է, որ ամուսնալուծությունների մեծ մասը տեղի է ունենում ինտիմ կյանքի անհաջողությունների, դժվարությունների պատճառով:

Սեռական հարաբերությունր միջոց է, որով տղամարդն ու կինը միմյանց հաճույք և ուրախություն են պատճառում, արտահայտում են իրենց զգացմունքային մտերմությունն ու փոխադարձ նվիրվածությունը: Սիրախաղին, գգվանքներին և փաղաքշանքներին սովորաբար նախորդում է սեռային հակումը՝ լիբիդոն, որը զգալիորեն պայմանավորված է հորմոնների արտազատմամբ:

Լիբիդոն յուրատեսակ հակվածության զգացում է հակառակ սեռի նկատմամբ: Կենդանական աշխարհում լիբիդոն ունի միայն մեկ բնական նշանակություն՝ բեղմնավորում և տեսակի վերարտադրություն: Բանական մարդու սեռական հակվածությունը հարուստ է զգացմունքներով և բնորոշում է հակառակ սեռի մարդկանց փոխհարաբերությունների բնույթը: Այդ պատճառով էլ մարդու սեռական կյանքը դուրս է գալիս կենսաբանական նպատակից։ Բայց և այնպես, սեռական հակվածության մեջ զգալի տեղ ունեն սոցիալական գործոնները, առաջին հերթին, շրջակա միջավայրը, դաստիարակությունը, հակումները և այլն: 

Սեռական ֆունկցիայի խթան են ոչ միայն հորմոնները, այլև հիմնական գրգռիչները՝ մերկ զուգընկերոջ տեսքը, նրան հպվելը, հոգեբանական գործոնները (զուգընկերոջ հագուստները հանելը, նրան նախապատրաստելը ինտիմ հարաբերությանը և այլն): Միաժամանակ քիչ չեն նաև սեռական գրգռվածության արգելակմանը նպաստող հանգամանքները (զուգընկերոջ վանող տեսքը, տհաճ հոտը, արտահայտությունները և այլն): 

Մարդու սեքսուալության կենսաբանական հիմքերը տղամարդու և կնոջ սեռական համակարգն է: Այն ներառում է իր մեջ վերարտադրության (բեղմնավորման և երեխա ծնելու), ինչպես նաև սեռական ամբողջ վարքագծի իրագործման համար անհրաժեշտ օրգանները:


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

Սեռական հարցերը հայ իրականությունում. Զրույց սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի հետ


Подпишитесь на доски (Առաջին սեքս, կուսություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մարդկանց, մեծ մասը չգիտի ինտիմ կյանքի հիմունքները... ուղեցույց սկսնակների համար (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 1211 | - Վարկանիշ -: 0.0/0