Գլխավոր էջ » Առողջություն
Լվացքի մեքենաները կարող են անպտղության զարգացման պատճառ դառնալ  931

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   

 

Լվացքի մեքենաները կարող են անպտղության զարգացման պատճառ դառնալ, պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները: Մարդու հագուստը օրվա ընթացքում օդից վնասակար աղտոտող նյութեր է կուտակում, որոնք լվացքի ընթացքում ջրին են անցնում եւ հեռացվում են կոյուղու միջոցով: Իսկ այդտեղից արդեն աղտոտող նյութերը ներթափանցում են ջրամբարներ: Ավելի վաղ գիտնականները ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչ եղանակով են այնտեղ հայտնվում այդ բաղադրիչները: 

Տեսականորեն կոյուղու բոլոր հոսքերը, ջրամբարներ բաց թողնվելուց առաջ, մաքրման բազմամակարդականի համակարգերով են անցնում: Սակայն նույնիսկ այդ համակարգերը չեն կարող ջրից ամբողջությամբ հեռացնել այդ աղտոտող նյութերը, ցույց է տվել հետազոտությունը:  Ահա թե ինչու դրանք որոշ ժամանակ անց հայտնաբերվում են գետերի եւ լճերի ջրերում: Այդ նյութերի թվին են պատկանում հատուկ չայրվող քիմիկատները, որոնք պարունակվում են կահույքում, համակարգիչներում եւ այլ էլեկտրական սարքերում:  Համադրվելով ֆտալատների հետ, որոնք պարունակվում են պլաստիկում, այդ  նյութերը լիբիդոյի եւ բեղունության նվազում են առաջացնում, նորածինների մոտ բնածին արատներ եւ  IQ-ի ցածր մակարդակ:

Դրանք խախտում են օրգանիզմում բնական գործընթացները, որովհետեւ կրկնում են բնական հորմոնների գործողությունները: Վերջերս կենդանիների եւ մարդկանց մոտ բեղունության մակարդակը զգալիորեն նվազել է եւ գիտնականները  դրանում կասկածում էին սինթետիկ քիմիկատներին, որոնք ընկնում են շրջակա միջավայր:  Իսկ այժմ ապացուցվել է, որ բամբակը եւ պոլիեստերը, որոնցից հաճախ հագուստ են պատրաստում, օդից եւ փակ տարածքներում կուտակում են չայրվող քիմիկատները եւ ֆտալատները, իսկ բնական մանրաթելերն ավելի շատ քիմիական նյութեր են ներծծում, քան սինթետիկները, ինչը հենց անպտղության պատճառ է դառնում:

Մանրամասն` med.news.am

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ