RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Լայնորեն տարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը  9007

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Լայնորեն տարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Էնտերոբիոզը լայնորեն տարածված ճիճվային հիվանդություն է: Հարուցիչը սրատուտն է, որը 0,5 սմ երկարությամբ սպիտակ որդ է: Սրատուտները ապրում են մարդու բարակ աղիների ստորին և հաստ աղիների վերին հատվածներում: Էգ սրատուտները դուրս են գալիս հետանցքից և մաշկի տվյալ հատվածի ծալքերում ձվադրում: Էգը կարող է արտազատել 10- 12 հազար ձվիկ, որոնք մի քանի ժամ հետո դառնում են վարակիչ: Ձվադրումը հաճախ տեղի է ունենում գիշերը, որի ընթացքում սրատուտը արտադրում է մի նյութ, որի միջոցով ձվիկները կպչում են մաշկին` առաջացնելով ուժեղ քոր: Կայուն իմունիտետի բացակայության պատճառով էնտերոբիոզով արդեն հիվանդացած անձիք կարող են նորից վարակվել և հիվանդանալ, թեև սրատուտի կյանքի տևողությունը 30-40 օր է:

Սրատուտը տեղավորվում է աղու լորձաթաղանթի մեջ` այնտեղ առաջացնելով բորբոքային պրոցես: Ձվերի հասունացումը օրգանիզմի մեջ տեղի է ունենում, երբ դրանք ձեռքերի կամ այդ ձվերով վարակված սննդամթերքի և ջրի միջոցով բերան են ընկնում: Երեխաների եղունգները կրծելու սովորությունը կարող է վարակման կամ ինքնավարակման պատճառ դառնալ: Ապացուցված է, որ ճանճերը նույնպես կարող են փոխանցել սրատուտի ձվերը:

 

Ախտանշանները

 

Էնտերոբիոզի կլինիկական նշանները որոշակի են: Երեկոյան և գիշերային ժամերին էնտերոբիոզով հիվանդ երեխայի հետանցքի մաշկի շուրջը ուժեղ քոր է սկսվում: Քունը խանգարվում է, գլխապտույտ, գրգռվածություն, հոգնածություն և հիշողության թուլացում է առաջանում: Էնտերոբիոզով հիվանդ երեխաները դառնում են դյուրագրգիռ, ցրված: Կարող է նկատվել ախորժակի խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, աղիքային խանգարումներ: Հետանցքի մոտ մաշկի վրա առաջանում են ճաքեր, բորբոքում: Եթե սրատուտները մտնում եմ աղջկա հեշտոցի մեջ, կարող է տեղային բորբոքային պրոցես առաջանալ, ինչը ուղեկցվում է քորով և կարմրածությամբ:

 

Էնտերոբիոզի կլինիկական կասկածանքը պետք է հաստատվի լաբորատոր հետազոտության դրական պատասխանով:

 

Կանխարգելումը և Բուժումը 

Էնտերոբիոզի դեմ պայքարի մեջ կարևոր է բնակչության սանիտարական գրագիտությունը, հիվանդների ժամանակին հայտնաբերումը և բուժումը: Ընտանիքում և մանկական կոլեկտիվներում երեխային սովորեցնում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվանալ ձեռքերը, կարճ կտրել և չկրծել եղունգները:

Գիշերանոցները լվանում են եռացող ջրով: Սանիտարահիգենիկ միջոցառումների հետ համատեղ կատարվում է թերապևտիկ բուժում`  էֆեկտիվ դեղամիջոցներով: Բուժումը նշանակվում է բժշկի կողմից: Բուժումն ավելի արդյունավետ է, երբ միաժամանակ բուժվում են ընտանիքի վարակված բոլոր անդամները:

Հիվանդացածների նկատմամբ դիսպանսեր հսկողություն է սահմանվում: Հետազոտությունը կատարվում է բուժումից 2 շաբաթ անց, 3 անգամ` հետագա 3 շաբաթվա ընթացքում:   

Աղբյուր`   mybaby.am    


     


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Լայնորեն տարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (30.08.16) Դիտումներ: 9007 | Տեգեր: վարակի, տարածված, ճիճվային, Լայնորեն, Ու, ախտանշանները, բուժումն, կանխարգելումը, Էնտերոբիոզի | - Վարկանիշ -: 0.0/0