RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Լավատեսությունը բուժիչ է  531

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Լավատեսությունը բուժիչ է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Երբ հիվանդանում ենք, գնում ենք բժշկի, բայց շատ հաճախ էլ ոչինչ չենք ձեռնարկում` մտածելով, որ ինքն իրեն կանցնի (հայկական բնավորություն է): Ճիշտ է, մեր օրգանիզմը ինքնավերականգնվող ամբողջություն է, բայց նրան մենք կարող ենք օգնել... լավատեսությամբ:
 
Լավատեսությունը բուժիչ է
 
«Լավատեսորեն նայելով կյանքին` մենք կարող ենք, ինքներս էլ չնկատելով, հաղթել շատ հիվանդություններ»,- այսպիսի եզրակացության հանգել են մասնագետները` շատ երկրներում կատարված հետազոտությունների և վիճակագրության շնորհիվ: Եթե ընտանիքում, օրինակ, հակվածություն կա սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ապա լավատեսի մոտ այդ հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու վտանգը  երկու անգամ նվազում է: ՈՒրեմն լավատեսությունն ամենալավ դեղն է:
 
Դրական հոգեբանություն
 
Իսկ ինչու՞ է լավատեսությունն ամրապնդում առողջությունը: Միգուցե այն պատճառով, որ լավատեսը ավելի քի՞չ է սթրեսների ենթարկվում: Չէ՞ որ ներզատական գեղձերի կողմից արտադրվող սթրեսային հորմոնները երկարատև սթրեսի ժամանակ քայքայում են օրգանիզմը՝ ազդելով առաջին հերթին  սրտի վրա:
 
Հոգեբանները հաստատել են, որ հոռետեսության և թույլ առողջության միջև ուղղակի կապ կա:
 
Հոգեբանության մեջ նոր ուղղություն է առաջացել՝ «դրական հոգեբանություն»:
Սա մարդկանց  սովորեցնում է ինչ-որ լավ բան գտնել նույնիսկ անելանելի թվացող  իրավիճակներում, ձևավորել լավատեսական հայացք: Իհարկե, լավատեսը այն մարդը չէ, որը պնդում է, թե ամեն ինչ հրաշալի է, երբ իրականում ամեն ինչ շատ վատ է: Իսկական լավատեսը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հավատում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով ու ակտիվ աշխատելով՝ շատ բան կարող է բարեփոխել:
 
Հիվանդությունը գլխում է ծնվում
 
Տարօրինակ է, բայց  շատ հիվանդություններ առաջանում են մեր գլխում: Եթե մենք տրվում ենք մելամաղձությանը, հուսահատված ենք կամ անտրամադիր, ապա  մեր առողջական վիճակն անմիջապես վատանում է: Ընդ որում,  բոլորովին կարևոր չէ, թե ինչու ենք անտրամադիր. եղանա՞կն է վատ, տհաճություններ կան աշխատավայրու՞մ, կամ անձնական կյանքու՞մ է խնդիր առաջացել. միևնույն է, մեր իմուն համակարգն անմիջապես արձագանքում է: 
 
Լավատեսությունը բուժիչ է
 
Իսկ եթե, հակառակը, լավատեսորեն ենք  տրամադրված, ավելի շատ իմուն բջիջներ են արտադրվում, որոնք ավելի ակտիվ են գործում: Այդ պատճառով էլ թույլ մի՛ տվեք, որ վատ տրամադրությունն իշխող դառնա, շփվե՛ք կենսախինդ մարդկանց հետ, տոներ կազմակերպե՛ք ձեր մտերիմների և ձեզ համար: Վառ ծաղիկներով փոքր ծաղկեփունջն անգամ կբարձրացնի ձեր տրամադրությունը:
 
Ծրագրենք մեր առողջությունը
Ավելի շատ կենսաբաններ են գալիս այն եզրակացության, որ օրգանիզմի պաշտպանական ուժերը կարելի է ինքնուրույն ծրագրավորել: Չէ՞ որ մեր ենթագիտակցությունը հավատում է այն ամենին, ինչ ինքներս մեզ համոզված ասում ենք, և անմիջապես սկսում է գործել. կարծես հրահանգ է ստացել:
 
Օգտագործե՛ք ձեր մտքի ուժը: Միշտ ձեզ ներշնչե՛ք.«Ես ամուր իմուն համակարգ ունեմ. այն յուրաքանչյուր վարակի կդիմադրի»: Եթե դուք մշտապես ներդնեք այս միտքը ձեր ենթագիտակցության մեջ, դա կակտիվացնի ձեր իմուն համակարգը: Ինքնաներշնչման ձևերը, իհարկե, շատ են:
 
 
- Զինվե՛ք լավատեսությամբ:
 
- Արթնանալուն պես մտովի քաջալերե՛ք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն  ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:
 
- Հայելուն նայելով՝ ժպտացե՛ք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե՛ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատե՛ք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:
 
- Ամեն հարմար առիթով  մարդկանց լավությու՛ն արեք, ինչ-որ հաճելի բան ասե՛ք կամ ուղղակի ժպտացե՛ք, եթե նույնիսկ անծանոթ եք:
 
- Սովորություն դարձրե՛ք ամեն երեկո բարձրաձայն ասել. «Ես ներում եմ բոլորին, ովքեր նեղացրել են ինձ: Ներում եմ ինձ այն ամենի համար, ինչ իմ մեղքով է եղել:
 
- Օգտվե՛ք երևակայության ուժից. հարմար նստե՛ք, թուլացե՛ք և  շատ տեսանելի պատկերացրե՛ք, որ հասել եք այն ամենին, ինչ ուզում եք ամուր առողջություն, երկար, երջանիկ կյանք, հաջողություններ աշխատանքում:
- Ամեն հարմար պահի ուրախ երգե՛ք, նույնիսկ պարե'ք:
 
- Եթե հիվանդ եք, քնելուց առաջ մտածե՛ք առողջանալու մասին. «Վնասված է միայն այն գործիքը, որից օգտվում եմ: Իմ հոգևոր «եսը» առողջ է և քնիս մեջ առողջացում կբերի իմ մարմնին»:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Լավատեսությունը բուժիչ է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 531 | - Վարկանիշ -: 0.0/0