RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Կարելի՞ է մազերը ներկել հղիության ժամանակ, խուսափում տոքսիկոզից, սեքսը և հղիությունը... տարածված հարցերին պատասխանում է գինեկոլոգը  2664

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   Astghik Melkonyan


Կարելի՞ է մազերը ներկել հղիության ժամանակ, խուսափում տոքսիկոզից, սեքսը և հղիությունը... տարածված հարցերին պատասխանում է գինեկոլոգը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Մոտակա երկու նյութում կփորձեմ ներկայացնել հղիներին հետաքրքրող ու նրանց կողմից ամենահաճախ տրվող հարցերը:

Որո՞նք են հղիության առաջին նշանները.

Դա անհատական է յուրաքանչյուր կնոջ մոտ. կարող է կրծքերը սկսեն ցավել, սրտխառնոց, ձգող ցավեր մեջքում կամ որովայնի ստորին մասում, համի ու հոտի զգացողության փոփոխություններ: Սակայն ավելի հաճախ կանայք նշում են հոգնածության ու քնկոտության առաջացում, ինչպես նաև դաշտանային ցիկլի բացակայություն ու կրծքերի մեծացում ու կոշտացում: Իսկ որոշ կանայք ընդհանրապես երկար ժամանակ չեն զգում, որ հղի են:


Հղիության ո՞ր թեստն է ավելի վստահելի, ո՞ր մեկից ավելի լավ է օգտվել.

Քանի որ բոլոր թեստերն աշխատում են նույն մեխանիզմով, հետևաբար նրանք բոլորն էլ հավասարազոր են ճշտության առումով, եթե հետևել օգտագործման բոլոր կանոններին: Պարզապես որոշներն ավելի հարմար են տնային պայմաններում օգտագործելու համար(որպես կանոն թանկարժեքները): Հղիության ամենաճշգրիտ թեստը արյան քննությունն է՝ խորիոնային գոնադոտրոպին հորմոնի պարունակության, ինչն արվում է միայն լաբորատոր պայմաններում:


Ինչպե՞ս որոշել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը.

Գոյություն ունի հատուկ բանաձև, որով բժիշկը սկզբնական շրջանում որոշում է հղիության ենթադրելի օրը. վերջին դաշտանի առաջին օրից հանում են 3 ամիս ու գումարում 7 օր: Դա կլինի Ձեր ծննդաբերության ենթադրյալ օրը, սակայն կանանց մոտ 5% է այդ օրը հենց ծննդաբերում:Ա մենաճշգրիտ մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն (ՈւՁՀ) է, որն արվում է հղիության ընթացքում, հատկապես եթե կնոջ մոտ դաշտանային ցիկլը ռեգուլար չէ:


Ե՞րբ պետք է հղի կինն առաջին ՈւՁՀ-ն անի ու ինչի՞ համար է դա պետք.

Եթե ոչ մի բողոք չկա՝ առաջին ՈւՁՀ-ն արվում է 10-14-րդ շաբաթում, որպեսզի բացառվենի գենետիկ շեղումները ու պտղի զարգացման հնարավոր անոմալիաները: Եթե Ձեզ վատ եք զգում, կան ձգող ցավեր որովայնի ստորին հատվածում կամ արյունային արտադրություն սեռական ուղիներից, անպայման, անկախ հղիության ժամկետից արեք, այդ հետազոտությունը, որպեսզի պարզեք այդ բողոքների պատճառն ու համապատասխան միջոցների դիմեք:


Ինչո՞ւ է հղին այդքան շատ հոգնում.

Նախ կնոջ օրգանիզմի համար անսովոր են տեղի ունեցող փոփոխությունները՝ պայմանավորված նոր օրգանիզմի «կառուցմամբ», հետո պրոգեստերոնի՝ հղիության հորմոնի ազդեցությամբ գլխուղեղն օրգանիզմին «սովորացնում է» ավելի շատ հանգստանալ, շատ չծանրաբեռնվել ֆիզիկական աշխատանքով:


Ինչպիսի՞ անվտանգ բուժման մեթոդներ կան տոքսիկոզի ժամանակ.

Սկսենք նրանից, որ հնարավորինս հեռու մնալ սրտխառնոց առաջացնող ցանկացած մթերքից: Հնարավորինս շատ մաքուր օդին զբոսանքը, առավոտյան տհաճ զգացողությունից կարելի է ազատվել մի կտոր լավաշ ուտելով: Եթե ոչինչ չի օգնում՝ դիմեք բժշկի, որպեսզի ստանաք անհրաժեշտ դեղորայքային բուժում:


Կարելի՞ է մազերը ներկել հղիության ժամանակ.

Եթե Ձեզ նորմալ եք զգում ու ներկի հոտը չի առաջացնում փսխման ռեֆլեքս, ապա կարելի է միայն 16-րդ շաբաթից հետո, որպեսզի բացառեք պտղի վրա հնարավոր ազդեցությունը: Ներկեք վարսավիրանոցում՝ մասնագետի մոտ, միայն հաշվի առեք, որ հորմոնալ ֆոնի փոփոխությամբ պայմանավորված, հնարավոր է չստանաք ցանկալի գույնը:


Կարելի՞ է բուժել ատամները հղիության ժամանակ.

Կարելի է ու նույնիսկ անհրաժեշտ է ապահովել բերանի խոռոչի սանացիան: Տեղային անզգայացումը նույնպես հակացուցված չէ, քանի որ անզգայացման ժամանակակից պրեպարատները չեն թափանցում ընկերքային պատնեշով ու հետևաբար չեն վնասում պտղին: Ստոմատոլոգին կարելի է դիմել բոլոր 3 եռամսյակներում, սակայն ցանկալի է լուրջ միջամտություններն անել 2-րդ եռամսյակում, որպեսզի ավելորդ սթրեսը բացասաբար չազդի հղիության վրա:


Թույլատրվու՞մ է սեքսով զբաղվել հղիության ժամանակ.

Հղիության ժամանակ սեքսն, իհարկե, թույլատրվում է ու նույնիսկ օգտակար է, եթե չկան անհատական հակացուցումներ տվյալ հղիի մոտ (վիժման վտանգ, հնարավոր ինֆեկցիոն հիվանդություն զուգընկերոջ մոտ, հղիությանը սպառնող այլ վտանգներ):

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարելի՞ է մազերը ներկել հղիության ժամանակ, խուսափում տոքսիկոզից, սեքսը և հղիությունը... տարածված հարցերին պատասխանում է գինեկոլոգը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (17.09.16) | Հեղինակ: Astghik Melkonyan W Դիտումներ: 2664 | Տեգեր: ժամանակ, Կարելի՞, տարածված, խուսափում, սեքսը, հղիության, հղիությունը..., տոքսիկոզից, ներկել, մազերը | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ