RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետևանքները, պարզաբանումներ սեքսապաթոլոգից  493

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետևանքները, պարզաբանումներ սեքսապաթոլոգից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կյանքի շրջադարձերը կարող են մարդուն վերափոխել անճանաչելիության աստիճան, և միշտ չէ, որ պատճառները թաքնված են հենց այնտեղ, որտեղ մենք փնտրում ենք դրանք։ Խմբագրությունը վերջերս նամակ ստացավ իր դստեր վարքով անհանգստացած մի կնոջից, ով չի կարողանում հավատալ, որ իր համեստ աղջիկն այդքան փոխվել է ամուսնալուծությունից հետո։
 
Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետևանքները, պարզաբանումներ սեքսապաթոլոգից
 
Երիտասարդ կինն ագրեսիվ վարք է դրսևորում, անհետանում օրերով, մեկը մյուսի հետևից մտնում պատահական կապերի մեջ... Հուսահատ վիճակի հասած մայրը դստեր վարքը կապում է սեռական կյանքի ընդհատման և դրա հետևանքով հորմոնային խախտումների հետ, բայց քանի որ նրան բժշկի տանել չի կարողանում, մնում է միայն կռահել, թե ինչից կարող էր մարդն այդպես վերափոխվել։
 
Այս խնդրի շուրջ խմբագրությունը զրուցեց սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ, ով նշեց, որ իր և գործընկերների պրակտիկայում նման դեպքեր էլի են հանդիպել... Բժշկուհու խոսքով՝ որպես կանոն նման իրավիճակում հայտնված կանայք ինքնուրույն չեմ դիմում բժշկի, որովհետև չեն կարծում, որ իրենք խնդիր ունեն։
 
«Մեզ մոտ գալիս են մայրը, քույրը և ասում են գրեթե նույն բանը. «Բժշկուհի, չենք հավատում, գիտե՞ք՝ ինքը ինչ պարկեշտ կին է եղել։ Վախենում էր նայել տղամարդկանց աչքերի մեջ։ Այսօր կարող է տնից դուրս գալ, պատահական մեկի հետ ծառի տակ հարաբերություն ունենալ, գալ»։ Որոշ դեպքերում կանոնավոր սեռական կյանքն ընդհատելը պատճառներից մեկն է, բայց սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, սնվում է ներքին ագրեսիայից,- պարզաբանում է մասնագետը։
 
Սակայն, ինչպես նկատում է սեքսապաթոլոգը, նման խնդրի պատճառը ոչ միայն բաժանությունն է լինում, այլև անձի տիպը. ոչ բոլոր կանայք են ընդունակ այդպիսի վարքի. նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է հիպերակտիվ կանանց դեպքում, ովքեր սթրեսային ռեակցիայի ժամանակ ոչ թե ինքնամփոփ են դառնում, մեկուսանում, այլ հակառակը՝ ագրեսիվանում են, տվյալ դեպքում առավել այն արտահայտվում է հակառակ սեռի հանդեպ։
 
«Հաճախ բժիշկներն ասում են, որ առողջական այս կամ այն խնդիրը կլուծվի սեռական կյանքով ապրելու դեպքում, բայց իրականում այդ ամենը մարդու ընկալումից է կախված։ Այո՛, կարող են լինել հորմոնալ տեղաշարժեր, վերջիվերջո ռեֆլեքսի խախտում (ենթադրենք շաբաթական երկու կամ երեք անգամ սեռական կյանքով է ապրել), բայց երբ պայման չի լինում, համապատասխան կենտրոնն արգելակվում է։ Եվ անհատը ադապտացվում է նոր իրավիճակում նոր ռիթմով։ Իհարկե, որոշ ժամանակով, մինչև որ դուրս է գալիս սթրեսային վիճակից, և ամեն մեկը մի ելք գտնում է։ Ամուսնանում են կամ պարզապես ապրում են այլընտրանքային սեռական կյանքով... Դա կնոջ ընկալումից, արժեքներից է կախված»,- մեկնաբանում է Ռուզաննա Ազատյանը։
 
Ըստ նրա՝ այս իրավիճակում լուծումը սեփական խնդիրները վերանայելն է։ Պետք չէ ավարտված հարաբերությունից հետո կորցնել ինքն իրեն և վրեժխնդիր լինելու միտումով սկսել մեկը մյուսի հետևից փոխել զուգընկերներին, բայց ոչ էլ մյուս ծայրահեղությունն է խրախուսվում՝ նոր հարաբերությունների գնալու վախը, դրա հետևանքով մեկուսացումը. պետք է շփվել մարդկանց հետ։
 
Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ մասնագետները միշտ շատ նրբանկատ են նման խնդրի հանդիպելիս. «Երբեք չենք ասում՝ հարմարվիր, կանցնի... Լինում են դեպքեր, երբ կինը սեռական ցանկությունը զսպող դեղ է ուզում։ Դա առողջ ցանկություն է. ոչ մի բժիշկ այն ընկճող դեղ չի նշանակի։ Տարիքով կանանց դեպքում ավելի դժվար է սեռական կյանքի մասին հայացքները լայնացնելը, ալտերնատիվ տարբերակներ քննարկելը... Բայց երբ բժիշկն է դա անում, ոչ թե հարևանը, հավատացեք, որ ստացվում է և կիրառվում»։
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետևանքները, պարզաբանումներ սեքսապաթոլոգից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 493 | - Վարկանիշ -: 0.0/0