RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Կանայք պետք է պարբերաբար ինտիմ մերձեցում ունենան, և օրգանիզմը կվերածնվի...  2865

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   med.tert.am


Կանայք պետք է պարբերաբար ինտիմ մերձեցում ունենան, և օրգանիզմը կվերածնվի...

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար: Դրա բացակայությունը կարող է բազում տհաճ հետևանքներ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:  justcoolidea.ru-ն  ներկայացրել է 12 պատճառ ավելի հաճախ սեքսով զբաղվելու համար:
 

1.    Սեքսը ազատում է սթրեսից

Ներկայումս մարդիկ այս տերմինով են նկարագրում և՛ սթրեսը, և՛ քնի պակասը, և՛ հոգնածությունը: Սակայն սեքսի բացակայությունը կարող է առաջացնել իրական խորը դեպրեսիա: Բանը նրանում է, որ սեքսի ժամանակ արտադրվում է էնդորֆին հորմոն, որի պակասը կործանարար է առողջության համար:

Հոգեբանների հավաստամամբ՝ կանայք սեքսի բացակայության դեպքում սկսում են փնտրել դրան փոխարինող որևէ բան: Նրանք ակտիվորեն զբաղվում են տնային տնտեսությամբ, ավելի ուշադիր են դառնում երեխաների հանդեպ՝ հոգնատանջ անելով ինքներն իրենց՝ առանց գիտակցելու, որ դա կհանգեցնի դեպրեսիաների:

Սեքսը շատ լավ օգնում է մարդուն թուլանալ: Սեքսի ընթացքում մարդու օրգանիզմում արտազատվում է դոպամին, էնդորֆին ու օքսիտոցին, որոնք օգնում են ազատվել լարվածությունից ու բարձրացնում են երջանկության մակարդակը:


2. Սեքսը հիանալի վարժություն է և նպաստում է նիհարելուն

Ավելորդ քաշը սեքսի բացակայության «ամենաակնհայտ» նշանն է: Վերոնշյալ էնդորֆինների պակասի պատճառով մարդկանց մոտ արթնանում է որևէ քաղցր բան ուտելու ցանկություն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակմանը: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, սեքսի բացակայությունը կարդիոմարզումների բացակայությունն է, որոնք ավելորդ կալորիաներն այրելու հիանալի միջոց են:

Մասնագետները նշում են, որ սեքսը մարզանքի յուրովի տարբերակ է: Սեքսի ընթացքում օրգանիզմը զգում է  ֆիզիկական ծանրաբեռնվածության նման  ծանրաբեռնվածություն: Շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելու դեպքում կարող եք տարեկան այրել 7500 կալորիա:


3. Սեքսը ամրացնում է իմունային համակարգը

Դեռ վաղուց է ապացուցվել, որ հազվադեպ սեքսով զբաղվող մարդիկ ավելի հաճախ են մրսում ու հիվանդանում: Ամենայն հավանականությամբ սա նույնպես կապված է էնդորֆինների ցածր մակարդակի հետ:
Փենսիլվանիի Ուիլկսի համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ  այն մասնակիցների մոտ, ովքեր շաբաթական առնվազն 2 անգամ զբաղվել են սեքսով,  օրգանիզմում որոշակի հակամարմինների առկայությունն ավելի շատ է եղել, քան այն մասնակիցների մոտ, ովքեր սեքսով չեն զբաղվել: Այդ հակամարմինները օգնում են պայքարել մրսածության և անգամ գրիպի դեմ:


4. Սեքսը նվազեցնում է զարկերակային ճնշումը

Անգամ կարճաժամկետ սեքսը կարող է զգալի դրական արդյունք թողնել արյան ճնշման վրա: Պեյսիլի համալսարանի մասնագետների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ  սեքսը նվազեցնում է դիաստոլիկ   ճնշումը:


5. Սեքսը առողջ սրտի գրավականն է

Սեքսը հիանալի կարդիոմարզում է, որը պարբերաբար լինելու դեպքում, պահպանում է անոթների առողջությունն ու կանխում թրոմբների առաջացումը: Բացի այդ, այն հիանալի կանխարգելիչ միջոց է սրտի և գլխուղեղի կաթվածների դեմ և նվազեցնում է արյան զեղման հավանականությունը:

Նոր Անգլիայի հետազոտական կենտրոնի մասնագետները իրականացրել են հետազոտություն, համաձայն որի, սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը 45%-ով  նվազում է  նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում են սեքսով:


6. Սեքսը օգնում է հաղթահարել ցավերը

Եթե դուք տառապում եք շարունանկական ցավերից, օրինակ միգրենից, ապա հարկավոր է իմանաք, որ սեքսը կարող է հաբերից լավ օգնել: Այն մարդիկ, ովքեր հաճախակի են զբաղվում սեքսով, ավելի քիչ են տառապում ցավերից, քան նրանք ովքեր չեն զբաղվում :


7. Կանոնավոր սեքսն ու կանոնավոր դաշտանային ցիկլը փոխկապակցված են

Եթե ձեր դաշտանային ցիկլը կանոնավոր չէ ու քաոսային է, ապա դա ամենայն հավանականությամբ կապված է ձեր սթրեսային կյանքի հետ: Ինչպես արդեն նշեցինք, սեքսը ազատում է սթրեսից, որոն էլ և դրական է ազդում դաշտանային ցիկլի վրա:


8. Սեքսի օգնությամբ հնարավոր է ամրացնել հեշտոցի պատերը

Սեքսը մարզում է ոչ միայն ազդրերի  ու մեջքի մկանները, այլ նաև հեշտոցի մկանները:


9. Սեքսը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը

Այս պնդումը հատկապես ակտուալ է տղամարդկանց համար: Ավստրալիացիների կատարած հետազոտության ժամանակ   պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր  ամիսը  21 անգամ էյակուլյացիա են ունենում, չեն մտնում շագանակագեղձի քաղցով հիվանդանբալու բարձր հավանականությամբ խմբի մեջ:


10. Սեքսը լավ քնի գրավականն է

Անքնությունը հաճախ լինում է դեպրեսիայի ախտանշաններից մեկը, իսկ սեքսը հիանալի «դեղամիջոց» է անքնության դեմ: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից սեքսը ապահովում է օրգանիզմի առավելագույն թուլացում ու մի փոքր հոգնածություն և այդքան կարևոր թվացող մտքերն արդեն ետին պլան են մղվում:

Ինչպես ֆիզիկական վարժությունները, այնպես էլ  սեքսը, արագացնում է սրտի աշխատանքի  ռիթմը, որն էլ ավելի ուշ հանգեցնում է թուլացման: Այդ պատճառով սեքսից հետո մարդիկ ցանկանում են քնել:


11. Սեքսի շնորհիվ դուք կարող եք 10 տարով երիտասարդ երևալ

Շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելը թույլ է տալիս  ձեր իրական տարիքից 10 տարով ավելի երիտասարդ երևալ:


12. Սեքսը երկարացնում է կյանքը

Սեքսի երկարատև բացակայությունը բացասաբար է ազդում կանանց արտաքինի վրա՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման: Նրանց մաշկը ձեռք է բերում անառողջ մոխրագույն երանգ, թուլանում ու կախվում է և սկսում են առաջանալ կնճիռներ: Բացի այդ, սեքսի բացակայության դեպքում խանգարվում է նաև հորմոնալ ֆոնը, ինչը նույնպես հանգեցնում է վաղաժամ ծերացման:

Տղամարդկանց դեպքում սեքսի բացակայությունը, բացի վերոնշյալ խնդիրներից, առաջացնում է նաև առողջական լուրջ խնդիրներ: Բանը նրանում է, որ այս դեպքում տղամարդկանց օրգանիզմում տեղի են ունենում լճացման գործընթացներ, որոնք հանգեցնում են շագանակագեղձի բորբոքման, միզասեռական համակարգի գործառույթի խանգարման և մի շարք այլ տհաճ հետևանքների:

Մասնագետները նշում են, որ սեքսը երկարացնում է մարդու կյանքը:  Բրիտանացիների կողմից կատարված հետազոտության մասնակից տաղամարդիկ, ովքեր ակտիվ զբաղվել են  սեքսով,  2 անգամ ավելի երկար են ապրել, քան 2-րդ խմբի այն մասնակիցները, ովքեր չեն զբաղվել սեքսով:

Ավելորդ քաշը սեքսի բացակայության «ամենաակնհայտ» նշանն է: Վերոնշյալ էնդորֆինների պակասի պատճառով մարդկանց մոտ արթնանում է որևէ քաղցր բան ուտելու ցանկություն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակմանը: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, սեքսի բացակայությունը կարդիոմարզումների բացակայությունն է, որոնք ավելորդ կալորիաներն այրելու հիանալի միջոց են:





loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կանայք պետք է պարբերաբար ինտիմ մերձեցում ունենան, և օրգանիզմը կվերածնվի...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (06.12.16) | Հեղինակ: med.tert.am W Դիտումներ: 2865 | Տեգեր: մերձեցում, ունենան, պարբերաբար, կվերածնվի..., Օրգանիզմը, պետք, ինտիմ, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ