RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Կանանց անկյուն․ Գինեկոլոգը պատասխանում է կանանց՝ ամենահաճախակի տրվող հարցերին  291

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Կանանց անկյուն․ Գինեկոլոգը պատասխանում է կանանց՝ ամենահաճախակի տրվող հարցերին

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Հ.

Հարգելի՛ բժիշկ, դաշտանին հաջորդող 10 օրերին ունենում եմ անգույն հեղուկ արտադրություն: Ամուսնացած չեմ, սեռական կյանքով երբևէ չեմ ապրել: Ինչի՞ հետևանք կարող է լինել այս վիճակը: Արդյո՞ք վտանգավոր չէ:

Պ.
Սեռական օրգանների նորմալ միկրոֆլորայի դեպքում թույլատրելի է անգույն, առանց հոտի արտադրություն, որը չի գրգռում հեշտոցը և արտաքին սեռական օրգանները: Արտադրուկի քանակությունն ու մածուցիկությունը պայմանավորված են դաշտանային ցիկլի փուլով: Անմիջապես դաշտանից հետո արտադրությունը հեղուկանման է, իսկ ցիկլի միջին փուլում թանձրանում է: Դաշտանին նախորդող օրերին արտադրությունը կարող է ունենալ թույլ թթվային հոտ:

Եթե արտադրությունն ունի որևիցէ երանգավորում կամ հոտ, հարկ է դիմել բժշկի. շագանակագույն երանգը էնդոմետրիտի, էնդոմետրիոզի, արգանդի լորձաթաղանթի գիպերպլազիայի կամ միոմայի ախտանշաններից է, կեղտագույն արտադրուկը քրոնիկական էնդոցերվիցիտի (արգանդի վզիկի բորբոքում) ախտանշան է, իսկ սպիտակ, թթվային հոտով արտադրուկը սնկային ախտահարման (կանդիդոզ) ախտանշան է:


Հ.
Ես 21 տարեկան եմ։ 5 ամիս է, ինչ ամուսնացել եմ: Վերջին 2 ամսվա ընթացքում դաշտանը սկսվելուց մեկ շաբաթ առաջ ունենում եմ ցավեր թիկունքի շրջանում և սրտխառնոց: Դաշտանը սկսվելուց հետո այդ նշաններն անցնում են: Մինչև ամուսնանալը նման բան չի եղել: Դաշտանս կանոնավոր է: Ես անհանգստանում եմ, որ այդ նշանները լինեն իմ չհղիանալու պատճառը:

Պ.
Դաշտանին նախորդող 2-10 օրերը կոչվում են նախադաշտանային համախտանիշ (PMS): Այդ համախտանիշը կարող է արտահայտվել տարբեր նշաններով՝ ինչպես ֆիզիկական (ցավեր թիկունքում, սրտխառնոց, կրծքագեղձերի ցավոտություն, ցավեր որովայնի ստորին հատվածում), այնպես էլ հոգեբանական (տրամադրության անկում, լացկոտություն, գրգռվածություն, քնկոտություն և այլն): Այդ նշանները պայմանավորված են կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններով, որոնք իրենց հերթին ազդում են մկանային, նյարդային, արյունատար համակարգերի վրա: Ձեր դեպքում խորհուրդ կտայի կատարել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ, հնարավոր է, լինի արգանդի բնածին (սակայն նորմայի սահմաններում գտնվող) շեղվածություն, որը սկսել է արտահայտվել սեռական կյանքով ապրելու հետևանքով: Առանց մանրամասն հետազոտության հնարավոր չէ հերքել կամ հաստատել չհղիանալու կապը նկարագրված ախտանշանների հետ: Խորհուրդ կտամ նաև անցնել հեշտոցի քսուքի մանրէաբանական հետազոտություն:


Հ․
Ես 30 տարեկան եմ, ամուսնացած չեմ և չեմ եղել: Սեռական հարաբերություններ երբևիցէ չեմ ունեցել: Նկատում եմ դաշտանային ցիկլի խախտում. նախկինում ունեցել եմ կանոնավոր դաշտան 28 օրը մեկ: Վերջին 5 ամսվա ընթացքում ցիկլը դարձել է 26 օր: Դաշտանը տևում է 6 օր. առաջին 2 օրն ունենում եմ նորմալ դաշտան, հաջորդ 4 օրերի ընթացքում դաշտանը դադարում է և նորից 2 օրով սկսվում: Դրա հետ մեկտեղ ես սկսել եմ արագ գիրանալ: Արդյո՞ք ես ունեմ հորմոնային խանգարում, թե այս ամենը սեռական կյանքի բացակայությունից է:

Պ.
Միջինում դաշտանային ցիկլի նորմալ տևողությունը 27-29 օր է: 20-40 տարեկանում տեղի է ունենում ցիկլի կրճատում, միջինում՝ տարեկան 1-2 օր: Դա համարվում է նորմալ, և պայմանավորված է ձվարանների ֆունկցիայի տարիքային անկումով, անկախ սեռական կյանքի առկայությունից: Նույնիսկ 5-6 օրով ցիկլի խախտումը նորմայի սահմաններում է: Ցիկլի կտրուկ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել հորմոնային խանգարումներով, ֆիզիկական լարվածությամբ, սթրեսով: Վտանգավոր է ցիկլի կրճատումը մինչև 21 օր: Այս դեպքում հարկ է այցելել գինեկոլոգի, կատարել ուլտրաձայնային, հորմոնների և արյան հետազոտություններ:

Դաշտանը, նորմայի սահմաններում տևում է 3-7 օր: Առաջին մեկ-երկու օրերի ընթացքում արյունահոսությունն ավելի առատ է: Ձեր դեպքում ես խորհուրդ կտայի կատարել ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ նմանատիպ պատկեր կարող է նկատվել պոլիպների կամ ձվարանի կիստայի դեպքում: Հետազոտությունը տեղի է ունենում առանց հեշտոցային միջամտության և անցավ է: Ախտորոշումը հաստատելու նպատակով կարող եք նաև անցնել հորմոնային հետազոտություն:


Հ.
Ես 22 տարեկան եմ: Նոր եմ ամուսնացել: Սեռական ակտի ընթացքում ունենում եմ բութ ցավեր: Ցավն այնքան է տարածված, որ չեմ կարողանում ստույգ զգալ, թե որ հատվածն է ցավում՝ արգանդս, թե ձվարաններս: Մինչև ամուսնանալը սեռական կյանքով չեմ ապրել:

Պ.
Սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավն անվանում են դիսպարեունիա: Դուք նկարագրում եք տարածված խոր բնույթ ունեցող ցավ: Այդ ցավի պատճառ կարող են լինել արգանդի բնածին թեքվածությունը, կոնքի մկանների թուլությունը, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի միոման: Դիսպարեունիան կարող է առաջանալ նաև հոգեբանական պատճառներով: Առաջին սեռական հարաբերության ընթացքում առաջացած ցավը կարող է հոգեբանական պատնեշ ստեղծել, ինչը հետագայում կարող է դառնալ ցավ զգալու պատճառ: Եթե այդպիսի խնդիր չկա, հարկ է անցնել ուլտրաձայնային հետազոտություն՝ փոքր կոնքի օրգանների դիրքը և ֆունկցիաները պարզելու նպատակով, ինչպես նաև՝ հանձնել քսուք, բորբոքային հիվանդությունների առկայությունը որոշելու նպատակով: Մինչև բուժում և հետազոտություն անցնելը խորհուրդ կտամ փորձել սեռական հարաբերության այնպիսի դիրքեր, որոնցում ցավ չի զգացվում: Հարկ է զրուցել տղամարդու հետ և միասին ընտրել հարմար դիրքը:


Հ․
Ես 16 տարեկան եմ: Հաճախ եմ զբաղվում ձեռնաշարժությամբ: Վերջերս պատահաբար մատս հայտնվեց հեշտոցիս մեջ: Ցավ և արյունահոսություն չկար: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք ես հիմա կույս եմ...

Պ.
Ձեր դեպքում հարկ չկա մտահոգվելու կուսաթաղանթը վնասելու մասին: Սակայն պետք է զգուշացնեմ, որ ձեռնաշարժությունը կեղտոտ ձեռքերով կամ որևէ այլ՝ ոչ հիգիենիկ միջոցների կիրառմամբ կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սեռական օրգանների ինֆեկցման պատճառ:

Աղբյուրը՝ Cosmo.ru

 


















 
 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կանանց անկյուն․ Գինեկոլոգը պատասխանում է կանանց՝ ամենահաճախակի տրվող հարցերին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (16.02.17) Դիտումներ: 291 | Տեգեր: Գինեկոլոգը, ամենահաճախակի, տրվող, Կանանց, անկյուն․, կանանց՝, պատասխանում, հարցերին | - Վարկանիշ -: 0.0/0
loading...