RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինտիմ հարցեր մասնագետին՝ նախամուսնական սեքսով ապրող կանանցից (չափահասների համար)  1258

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինտիմ հարցեր մասնագետին՝ նախամուսնական սեքսով ապրող կանանցից (չափահասների համար)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 20-րդ խմբաքանակին:

Հարց: Ամուսնացած չեմ, սակայն ընկերոջս հետ մի քանի անգամ հարաբերություն ենք ունեցել, բայց չի հասել մինչև ներթափանցում: Կույս եմ: Հնարավո՞ր է, արդյոք,  հղիություն: Արդեն 10 oր է՝ դաշտանն ուշանում է (ասեմ նաև՝ վիրահատվել եմ ձվարանի կիստա): Անհանգստանում եմ: Ունեմ մեջքի ցավեր, գրեթե ժամը մեկ միզելու ցանկություն եմ ունենում, որովայնի շրջանում կծկումներ կան, կրծքերս էլ ահավոր զգայուն են, հոգնածություն են զգում, անընդհատ քունս տանում է: Դեռ թեստ չեմ դրել: Կարո՞ղ է հղիության հետևանք լինել, թե՞ ավելի լուրջ բան է: Շնորհակալ եմ:

Պատասխան: Եթե սերմնահեղուկը թափվել է սեռական օրգանների վրա, ապա կարող է լինել հղիություն: Սակայն հավանականությունը շատ քիչ է: Խորհուրդ կտամ հղիության թեստ դնել: Ինչ վերաբերում է դաշտանի ուշացմանը, ապա դա կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ համակարգում որոշակի շեղումներով: Ամեն պարագայում ճիշտ կլինի այցելել բժշկի:

Այլ  Հարցուպատասխաններ կուսության թեմայով՝ ԱՅՍՏԵՂ
 








Հարց: Կա՞ արդյոք  հավանականություն, որ ես կհղիանամ, եթե երեխաս 4 ամսական է, կերակրում եմ կրծքով և դեռ դաշտան չունեմ: Շնորհակալ եմ նախապես:

Պատասխան: Այո, հավանականություն կա: Կրծքով կերակրման ժամանակ և դաշտանի բացակայության պայմաններում նույնպես հնարավոր է հղիանալ: Եթե կասկածում եք, որ հղի եք,  կարող եք հղիության թեստ դնել:


Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, դաշտանս ուշացել էր: Իմ ցիկլը մոտ 39-40 օր է (հունվարի 29-ին վերջին դաշտանս էր, որը տևել է 7 օր): Օգտվելով Ձեր կայքում տեղադրված սանդղակից՝  որոշեցի պտղաբեր օրերս ու թեստ անելու օրս: Թեստ արել եմ, պատասխանը եղել է դրական:Սակայն փոքր-ինչ կասկածում եմ թեստի պատասխանի վրա: Ուրիշ ինչպե՞ս կարող եմ հաստատել հղիությունս: Մեջքիս հատվածում ցավեր ունեմ, բայց շատ չէ:  Սրտխառնոցն ու գլխապտույտն էլ շատ չի լինում: Ուզում եմ համոզվել, որ  հղի եմ: Գրածս պայմաններում հնարավո՞ր է հղիություն և ուրիշ մեթոդ կասե՞ք՝ հղիությունս հաստատելու համար. Եվս մեկ հարց` թեստի պատասխանն ինձ լիարժեք չի թվացել զուտ այն պատճառով, որ  2 գծերից մեկի գույնը մի քիչ բաց է եղել: Ի դեպ ասեմ, որ քիչ եմ պահել մեզի մեջ, միգուցե դրանից է: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Այո, հնարավոր է հղիություն: Խորհուրդ կտամ կրկին թեստ դնել և այցելել բժշկի՝ սոնոգրաֆիա անցնելու նպատակով: Երկրորդ գիծը պետք է մուգ լինի և պարզ երևա:  Հղիությունը հաստատելու համար կարող եք նաեւ արյան անալիզ (HG) հանձնել:


Հարց: Բարև Ձեզ: Ես ուզում էի իմանալ,  թե հղիության որ շաբաթից են հաշվառման ընդունում: Շնորհակալություն

Պատասխան: Հաշվառման ընդունում են այն ժամանակ, երբ հաստատվում է արգանդային հղիությունն,  ու լսվում են  պտղի սրտի զարկերը սոնոգրաֆիայի միջոցով՝ 7-8 շաբաթականից սկսած:


Հարց: Խնդրում եմ, ասեք՝  հնարավո՞ր է,  արդյոք, հղիանալ, եթե հարաբերությունը կատարվել է դաշտանային ցիկլի 4-5 օրը: Ի դեպ, դրան նախորդող 2 ամիսներին ընդունել եմ հակաբեղմնավորիչ հաբեր: Եվս մեկ հարց` հնարավո՞ր է՝ դաշտանի ուշացումը պատճառ լինի այն բանի, որ վերջերս` 3 շաբաթ առաջ,  անցել եմ ձվարանի կիստայի լապարասկոպիկ վիրահատություն: Շնորհակալություն

Պատասխան: Այդ օրերը համարվում են անվտանգ, և հղիանալու հավանականությունը չնչին է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այո, երբեմն վիրահատության հետևանքով լինում է դաշտանի ուշացում: Եթե մոտ օրերս չսկսվի, դիմեք բժշկի:


Հարց: 13 շաբաթական հղի եմ, և ինձ մոտ հայտնաբերվել է ուրիոպլազմա (species): Բժշկուհիս ասում է, որ պետք է բուժել, սակայն այն ժամանակ, երբ ես զգամ երեխայի խաղը: Ցանկանում եմ իմանալ` վնաս չե՞ն լինի, արդյոք,  անտիբիոտիկները երեխայիս, և եթե հրաժարվեմ բուժումից, ի՞նչ վտանգ կարող է առաջացնել այդ ինֆեկցիան երեխայիս համար:

Պատասխան: Ուրիոպլազման կարող է տարբեր մանկաբարձական բարդությունների բերել հղիության ժամանակ (վիժման վտանգ, վաղաժամ ծննդաբերություն և այլն): Սակայն դա պարտադիր  հետեւանք  չէ: Բուժումը հիմնականում սկսում են հղիության երկրորդ եռամսյակից հետո ըստ ցուցման, երբ արդեն լիարժեք ձևավորված են լինում պտղի օրգան-համակարգերը: Հղիության ժամանակ հավանականությունը շատ քիչ է որեւէ վնաս հասցնել պտղին բուժմամբ, եթե ընտրված են այնպիսի դեղորայքներ, որոնք թուլատրված են հղիության ընթացքում :


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինտիմ հարցեր մասնագետին՝ նախամուսնական սեքսով ապրող կանանցից (չափահասների համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (18.11.16) Դիտումներ: 1258 | Տեգեր: ապրող, սեքսով, մասնագետին՝, նախամուսնական, (չափահասների, կանանցից, հարցեր, ինտիմ, համար) | - Վարկանիշ -: 0.0/0