RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է (չափահասների համար)  1384

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է (չափահասների համար)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Siraxax.com-ը գրում ՝

Հարց.

Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:

Պատասխան.

Ոչ, ինքնաբավարարումը վտանգավոր չէ:

Ինքնաբավարարումը (մաստուրբացիան) սեփական սեռական օրգաններին ձեռք տալու միջոցով սեքսուալ գրգռվածություն և հաճույք ստանալն է՝ սովորաբար այն հասցնելով օրգազմի (սեքսուալ հաճույքի գագաթնակետի): Սովորաբար դա արվում է հպվելով, շոյելով կամ մերսելով առնանդամը կամ ծլիկը, այնքան, մինչև օրգազմի հասցվի:

Բացի նրանից, որ այն դուրեկան է, ինքնաբավարարումը նաև լավ միջոց է հանդարտեցնելու սեքսուալ էներգիան, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սեռական զուգընկեր չունեն, կամ որոնք զուգընկերոջ/զուգընկերուհու հետ սեքսով չեն զբաղվում: Ինքնաբավարարումը նաև ապահով սեռական այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հղիությունից և սեռավարակի վտանգներից:
Նախկինում այն համարվում էր այլասերվածություն և հոգեկան հիվանդության նշան, որոշ մշակույթներում և կրոններում ինքնաբավարարումն արգելված է, կամ նույնիսկ պիտակավորված է որպես մեղք: Այդ պատճառով դա կարող է մեղքի և ամոթի զգացում առաջացնել: Սակայն ներկայումս ինքնաբավարարումը համարվում է նորմալ, առողջ սեռական գործողություն, որը հաճելի է, բավարարող, ընդունելի և ապահով: Դա սեռական հաճույք ստանալու մեկ այլ տարբերակ է և այն կարելի է անել ամբողջ կյանքի ընթացքում:

Ընդհանրապես, բժշկական ասպարեզը ինքնաբավարարումը համարում է սեքսուալության արտահայտման բնական և անվնաս ձև թե’ կանանց (աղջիկների) և թե’ տղամարդկանց համար: Դրանից ոչ ոք ֆիզիկական վնասներ չի ստանում, և ընդհանրապես, մարմնին ոչ մի վտանգավոր բան չի պատահում: Ինքնաբավարարմամբ կարելի է զբաղվել չափավոր` ամբողջ կյանքի ընթացքում, որպես նորմալ սեռական կյանքի մի մաս:

Որոշ մասնագետներ առաջարկում են, որ ինքնաբավարարումը փաստացիորեն կարող է լավացնել սեռական առողջությունն ու հարաբերությունները: Ինքնաբավարարման միջոցով քո սեփական մարմինն ուսումնասիրելով` կարող ես հասկանալ, թե ինչն է քեզ դուր գալիս և այդ մասին կարող ես կիսվել զուգընկերոջդ հետ: Որոշ զուգընկերներ փոխադարձաբար են ինքնաբավարարվում, որպեսզի ավելի բավարարիչ սեռական հարաբերությունների նոր ձևեր հայտնագործեն և իրենց ինտիմ հարաբերություններին նոր շունչ հաղորդեն:

Նյութը՝ http://www.webmd.com/





Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է (չափահասների համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.08.16) Դիտումներ: 1384 | Տեգեր: վտանգավո՞ր, Ինքնաբավարարումը, (չափահասների, համար) | - Վարկանիշ -: 0.0/0