RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինֆարկտի մասին վկայող 7 վաղ ախտանշաններ  2364

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   Health.tert.am


Ինֆարկտի մասին վկայող 7 վաղ ախտանշաններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 

Ինֆարկտը կանխարգելելու համար գոյություն ունեն ախտանշաններ, որոնք վաղաժամ  զգուշացնում են  մոտեցող վտանգի մասին: Մի շարք հետազոտություններից հետո գիտնականները պարզել են,  թե քանի ամիս և անգամ քանի տարի առաջ,  ինֆարկտի մասին ինչ ախտանշաններ  է ցույց տալիս մարդու սիրտը:


Ըստ մասնագետների գոյություն ունեն  7 ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է  անմիջապես դիմել բժշկի ու անցնել հետազոտություն:


1. Սեռական խանգարումներ


էրեկտիլ դիսֆունկցիան հանդիսանում է սրտի զարգացող հիվանդության վաղաժամ ախտանշաններից մեկը: Մասնագետները նշում են, որ իմպոտենցիայի հետ կապված խնդրով բժշկի դիմած յուրաքանչյուր մարդ պետք է դիտարկվի որպես սրտանոթային համակարգի հիվանդությամբ տառապող մարդ, մինչև այդ փաստը հերքվի:


Մայոյի կլինիկայի հետազոտողները ուսումնասիրել են 40-49 տարեկան, էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող    մի խումբ տղամարդկանց ու պարզել, որ նրանցից յուրաքանչյուրի մոտ ինֆարկտի առաջացման հավանականություը կրկնակի բարձր է, համեմատած սեռական խնդիրներ չունեցողների հետ: Մեկ այլ հետազոտության ժամանակ պարզվել է, որ սրտանոթային հիվանդությամբ տառապող 3 հիվանդներից 2-ը, մինչ սրտի հետ կապված խնդիրների հայտնաբերումը, արդեն մի քանի տարի տառապել են իմպոտենցիայով:


Ինչպես է դա կապված. զարկերակների նեղացումն ու կարծրացումը խախտում են  արական սեռական օրգան գնացող արյան հոսքը, որն էլ և խանգարում է նորմալ էրեկցիային: Եվ քանի որ այդ զարկերակները ավելի նեղ են, քան սիրտ գնացող զարկերակները, այդ անհանգստացնող ախտանշանը առաջանում է ավելի շուտ:


Ինչ անել. եթե առկա է էրեկցիայի հետ կապված խնդիրներ, ապա հարկավոր է դիմել բժշկի:


2.Խռմփոց, քնի ժամանակ շնչառության կանգ ու շնչառության հետ կապված մի շարք այլ խնդիրեր


Ուժեղ խռմփոցը, քնի ժամանակ շնչառության խանգարումը ու ինչպես նաև քնի ընթացքում շնչառության կանգը(քնի ապնոե) կարող են վկայել սրտանոթային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների ու մոտալուտ ինֆարկտի  մասին:


Քնի ապնոեով տառապող մարդկանց մոտ հետագա 5 տարում ինֆարկտի առաջացման հավանականությունը 3 անգամ ավելի բարձր է:


Ինչպես է դա կապված. քնի ընթացքում շնչառության խանգարումը նվազեցնում է արյան մեջ սրտի համար անհրաժեշտ  թթվածնի քանակությունը:


Քնի օբստրուկտիվ ապնոե համախտանիշը բացասաբար է ազդում սրտի աջ կողմի վրա, որն էլ ստիպված է ավելի շատ աշխատել, որպեսզի սնուցի թոքերը, որոնք էլ իրենց հերթին փորձում են կանխել շնչառության կանգը:


Ինչ անել. քնի ընթացքում շնչառության հետ կապված ցանկացած խնդիր վկայում է առկա խնդրի մասին և այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Ցանկալի է անցնել  քնի լաբորատոր հետազոտություն:

 

3. Ցավոտ, այտուցված ու արնահոսող լնդեր


Այս ախտանշանները կարող են վկայել ոչ միայն պարադոնտոզի մասին, որի դեպքում լնդերի վատ վիճակի պատճառը  հանդիսանում է բակտերիալ բորբոքումը, այլ նաև կարող են  «ահազանգել» այն մասին, որ սիտը լիովին առողջ չէ:


Ինչպես է դա կապված. մասնագետները կարծում են, որ սրտի աշխատանքի խանգարման  հետևանքով արյան վատ շրջանառությունը կարող է դառնալ  պարոդոնտի առաջացման հիմնական պատճառը: Գիտնականները նաև պարզել են, որ բակտերիաները, որոնք առաջացնում են լնդերի բորբոքային պրոցես, խթանում են նաև  արյունատար զարկերակներում խոլեստերինի կուտակումների ձևավորմանը:


Ինչ անել. Նախ դիմեք ատամնաբույժի, որպեսզի բուժեք ատամներն ու  ոչնչացնեք ախտածին բակտերիաները, որից հետո արդեն անոթների մաքրման վերաբերյալ խորհրդակցեք բժշկի հետ:


4. Այտուցված ոտքեր կամ ոտնաթաթեր


Եթե ձեր ոտքերը կամ ոտնաթաթերը այտուցվում են, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ձեր օրգանիզմում առկա է հեղուկի պահպանման հետ կապված խնդիրներ: Այտուցները կարող են վկայել նաև կորոնար զարկերակի հիվանդության, սրտի կամ սրտանոթային համակարգի այլ հիվանդություների մասին:


Ինչպես է դա կապված. օրգանիզմում հեղուկի պահպանումը հայտնվում է այն ժամանակ, երբ սիրտը բավարար հզորությամբ չի աշխատում և արյունը չի կարողանում հյուսվածքներից հանել բոլոր մնացորդային նյութերը: Նախ այտուցները առաջանում են վերջույթներում, քանի որ նրանք սրտից ամենահեռուն են:


Ինչ անել. Այտուցների դեպքում հարկավոր է  դիմել բժշկի, որը կնշանակի սրտանոթային հիվանդությունների բացահայտման թեստ ու կհայտնաբերի խնդիրները:

 

5. Առիթմիա


Սրտի աշխատանքի խանգարման վաղ ախտանշաններից է հանդիսանում ոչ կանոնավոր սրտխփոցը կամ առիթմիան:


Կորոնար զարկերակի հիվանդությունը, հանդիսանում է  և կանաց և տղամարդկանց մոտ հանկարծամահության հիմնական պատճառը, քանի որ այն կարող է  հանգեցնել իրֆարկտի ու ինսուլտի:


Ինչպես է դա կապված. առիթմիայի ամենատարածված պատճառներից մեկը, որը հանգեցնում է արյան շարժի խանգարման, հանդիսանում է կորոնար զարկերակի հիվանդությունը: Սրտային անբավարարությունը ևս կարող է  առաջացնել առիթմիա, քանի որ թուլացած սիրտը ստիպված է լինում բաբախել ավելի հաճախ ու ուժեղ:


Ինչ անել. Էլեկտրոկարդիոգրաման կարող է հայտնաբերել սրտի էլեկտրական ակտիվությունը, այդ թվում նաև սրտխփոցի հաճախականությունը: Ֆիզիկական ակտիվության ժամանակ սրտի ռիթմը ախտորոշող սթրես թեստը ևս  ցույց է տալիս, թե որքան ճիշտ է աշխատում սիրտը:


Ամբողջական հոդվածը՝ այստեղ:
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինֆարկտի մասին վկայող 7 վաղ ախտանշաններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (05.06.16) | Հեղինակ: Health.tert.am W Դիտումներ: 2364 | Տեգեր: առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0