RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը  1916

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ` քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում են` հասուն տարիքում հասնելով նվազագույնի:

 

 

Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը

 

 

Տղաների հասունացման շրջանը սկսվում է 10-14 տարեկանում: Բուռն աճը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում: Մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, ինչը խթանում է այդ տարիքում դեմքի, ճակատի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացումը: Նկատելիորեն ավելանում են քաշը և հասակը, ուսերը լայնանում են, մեծանում է կրծքի շրջագիծը, զարգանում են մկանները, դեմքին, ցայլքին և թևատակերում՝ անութային փոսերում, նկատվում է մազերի աճ, թևերի և ոտքերի մազածածկը խտանում է, մազեր են հայտնվում կրծքավանդակին, ձայնը կոշտանում է, պարանոցի վրա առավել արտահայտվում է«ադամախնձորը»: Մեծանում են սեռական օրգանները: Այս շրջանում է լինում առաջին երազախաբությունը, որն արտահայտվում է քնած ժամանակ էրոտիկ բնույթի երազներ տեսնելով: Առնանդամի և ամորձիների մեծացումը սկսվում է 11 տարեկանից և, որպես կանոն, ավարտվում է 17-18 տարեկանում:

 

Երբեմն սեռական հասունացման շրջանում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում: Դա կարող է լինել վաղ մանկական հասակում կրած հիվանդությունների, ճառագայթահարման, վնասվածքների հետևանք, ինչպես նաև բնածին: Այդ դեպքում ամորձիներում չեն արտադրվում անհրաժեշտ հորմոններ, սերմնաբջիջների քանակը կամ որակն անբավարար է: Տղաների գրեթե 5%-ը ծնվում է ամորձիների որևէ անկանոնությամբ, օրինակ` բացակայում է մեկ ամորձին: Նման դեպքերում ինչքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան ավելի արդյունավետ կլինի շտկումը:

 

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
ՈՒսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 1916 | - Վարկանիշ -: 0.0/0