RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինչպես է տեղի ունենում աղջիկների սեռական հասունացումը. սեռական գրագիտություն  1828

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինչպես է տեղի ունենում աղջիկների սեռական հասունացումը. սեռական գրագիտություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ` քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում են` հասուն տարիքում հասնելով նվազագույնի:

 

Ինչպես է տեղի ունենում աղջիկների սեռական հասունացումը

 

Աղջիկների հասունացման շրջանը սկսվում է 8-12 տարեկանում, ավարտվում` 16-ում կամ ավելի ուշ: Սեռական հասունացման շրջանում աղջիկների օրգանիզմում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Այսպես, արդեն 11-12 տարեկանում աղջիկների պտուկների տակ հայտնվում են կոճականման կոշտուկներ: Այնուհետև կուրծքն աստիճանաբար մեծանում է` 13-14 տարեկանում ձևավորված տեսք ստանալով: Կուրծքը կարևոր օրգան է: Նրանում են գտնվում կաթնագեղձերը, որոնք կաթ են արտադրում նորածնին կերակրելու համար:

Սեռական հասունացման շրջանում զարգանում են նաև կոնքագոտու ոսկրերը: Տեղի է ունենում աճի թռիչք` քաշի և հասակի զգալի ավելացում, ձայնն աստիճանաբար նրբանում է: Ցայլքի շրջանում և թևատակին հայտնվում են մազեր, մազակալումը սովորաբար ավարտվում է 15-16 տարեկանում: Սեռական հասունացման շրջանում զարգանում են քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, մարմինն սկսում է ավելի շատ քրտնել, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ:

Աղջիկների սեռական հասունացման կարևոր իրադարձություններից է առաջին դաշտանը: Դա արյունային արտադրություն է հեշտոցից, և պետք է իմանալ, որ այն բնական երևույթ է: Որոշ դեպքերում դաշտանից առաջ կամ դրա ընթացքում կարող են ծակոցներ կամ թույլ ցավեր լինել որովայնի ստորին հատվածներում: Մեծ մասամբ դրանք բնական զգացողություններ են:

Դաշտանը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում, բայց երբեմն կարող է սկսվել ավելի վաղ` 9 տարեկանում կամ ավելի ուշ` 16 տարեկանում: 16 տարեկանից բարձր տարիքում դաշտանի բացակայության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Մի դաշտանի առաջին օրից մինչև հաջորդի առաջին օրն ընկած ժամանակաշրջանը կոչվում է դաշտանային պարբերաշրջան: Այն սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, սակայն բնականոն են համարվում նաև 21-ից 35-օրյա պարբերաշրջանները: Եթե պարբերաշրջանը տևում է 21 օրից ավելի քիչ կամ 35 օրից երկար, պետք է դիմել բժշկի: Դաշտանը սովորաբար տևում է երկուսից մինչև յոթ օր:

Առաջին դաշտանները կարող են անկանոն լինել: Մինչև պարբերաշրջանի կանոնավորվելը երբեմն երկու տարի է տևում: Որոշ դեպքերում դրանք այդպես էլ անկանոն են մնում և նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի:

Դաշտանը սկսվելուց հետո սովորաբար աղջիկների հասակն այլևս չի ավելանում, սակայն նրանց մարմինը շարունակում է ձևավորվել: Դաշտանի հայտնվելը նշանակում է, որ ձվարաններում սկսում են զարգանալ և արտազատվել ձվաբջիջներ, այսինքն սեռական հարաբերություն ունենալու դեպքում աղջիկն արդեն կարող է հղիանալ:

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
ՈՒսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես է տեղի ունենում աղջիկների սեռական հասունացումը. սեռական գրագիտություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 1828 | - Վարկանիշ -: 0.0/0