RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինչպես ծլած կարտոֆիլի օգնությամբ ազատվել հոդացավերից  3467

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինչպես ծլած կարտոֆիլի օգնությամբ ազատվել հոդացավերից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ինչումն է կայանում ծլեցված կարտոֆիլի գաղտնիքը. արևի ճառագայթների ազդեցության  ներքո արմատապտուղներում ու ծիլերում կուտակվում է մեծ քանակությամբ թունավոր գլիկոալկալոիդ՝ սոլանին :

 

Դա թույն է, այդ պատճառով կանաչած կարտոֆիլը վտանգավոր է ուտել: Սակայն ինչպես և մի շարք այլ թունավոր միացությունները,  ոչ մեծ  կոնցենտրացիայի դեպքում սոլանինը բուժիչ է:

 

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները,  սոլանինը օժտված է սեդատիվ (հանգստացնող) ու հակաջղաձգային  հատկություններով, ինչի պատճառով բժշկությունում այն օգտագործվում է ասթմայի բուժման և նաև հազի ու մրսածության դեմ նախատեսված դեղամիջոների պատրաստման համար: Սակայն ներքին օգտագործման համար թուրմեր ինքնուրույն պատրաստել չի կարելի:

 

Ինչպես արտաքին օգտագործման միջոց, այն օժտված է հակաբորբոքային, ցավազրկող ազդեցությամբ:


Որպեսզի կարողանաք ազատվել հոդացավերից, վերցրեք կես լիտր օղի (հնում մարդիկ օգտագործում էին տնային պայմաններում պատրաստված ինքնաթոր օղի, որը բնական «մթերք» է: Բացի այդ սիվուխային յուղերը հանդիսանում են  հավելյալ խթանող միջոց) լցրեք այն լայն «բերանով» ապակյա տարայի մեջ, ավելացրեք մի բուռ կարտոֆիլի ծիլեր, ամուր այն փակեք կափարիչով ու մեկ շաբաթով դրեք մութ տեղում: Նման դեղամիջոցի պատրաստման ամենակարևոր  պայմաներն են՝  մթությունն ու 15-20 աստիճանից ոչ բարձր  ջերմաստիճանը:

 

Արդեն 7 օր հետո, նյարդի բորբոքման դեպքում, այդ թուրմը կարող եք քսել  գոտկատեղին: Տրորեք այդ հատվածն ու շատ արագ այն փաթաթեք ծածկոցով կամ  այլ տաք կտորով: Ընդամենը մի քանի րոպե հետո դուք կզգաք թե ցավը ինչպես է նահանջում:

 

Իսկ ցավոտ հոդերի դեպքում կարող եք կիրառել կոմպրես , որի համար բամբակյա կտորը թրջեք թուրմի մեջ, դրեք այն ախտահարված հատվածի վրա,  ֆիքսեք այն ամուր վիրակապով ու փաթաթեք  որևէ տաք  կտորով: Նման պրոցեդուրաներ ցանկալի է կատարել քնելուց առաջ, քանի որ  դրանից հետո ավելի հանգիստ է  լինում քնել:

 

Արթրիտի դեպքում կարող եք ախտահարված հատվածի վրա դնել քերած կամ մսացաղով աղացած կանաչ կարտոֆիլով կոմպրես: Անհրաժեշտ է զանգվածը լցնել տաք ջրի մեջ,  դնել կրակին, սակայն չհասցնել եռման ջերմաստիճանի: Որից հետո այդ խյուսը դնել 1.5-2 սմ հաստությամբ ամուր կտորե պարկի մեջ(ցանկալի է վուշի թելից պատրաստված) ու դնել ախտահարված հոդի վրա, ապա ֆիքսել վիրակոպով ու փաթաթել բրդյա կտորով: Կոմպրեսը հարկավոր է  թողնել այդպես ամբողջ գիշեր, իսկ ցավացող ոտքը կամ  ձեռքը անհրաժեշտ է դնել  փափուկ բարձի վրա:


Նման պրոցեդուրաներ խորհուրդ է տրվում կատարել մեկ շաբաթ, քանի որ, որպես կանոն, ցավն անհետանում է մի քանի կոմպրեսից հետո:

 

Աղբյուրը՝ gogetnews.info
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես ծլած կարտոֆիլի օգնությամբ ազատվել հոդացավերից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (03.09.16) Դիտումներ: 3467 | Տեգեր: Ինչպես, օգնությամբ, ծլած, հոդացավերից, կարտոֆիլի, ազատվել | - Վարկանիշ -: 0.0/0