RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը. արդյունավետ բաղադրատոմսեր  328

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   med.tert.am


Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը. արդյունավետ բաղադրատոմսեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Վարիկոզ լայնացումը բավականին տարածված  խնդիր է կանանց մոտ: Այդ հիվանդության հետևանքով, բացի նրանից,  որ երակները լայնանում են և կանանց ոտքերը տգեղանում են, վատանում է նաև  ընդհանուր ինքնազգացողությունը:

 

Այդ ամենի հետևանքով, սրունքներում առաջանում են  ձգող զգացողություններ,  որից հետո ուժեղ ցավեր, որոնք թույլ չեն տալիս քնել: Որպես կանոն, նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս  դիմել վիրահատական միջամտության, քանի որ պաշտոնական բժշկությունը վարիկոզ լայնացումը չի բուժում:

 

kakhacker.ru-ն ներկայացրել է վարիկոզ լայնացման բուժման  բավականին արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր:

 

1. Վարիկոզի  բուժման համար լայնորեն օգտագործվում  է  սովորական գայլուկի (хмеля)  եփուկը: 1 ճ/գ  գայլուկի կոները հարկավոր է  մանրացնել, լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ ու թողնել ջրային բաղնիքի վրա 15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քամել: Օրական 3 անգամ, ուտելուց առաջ հարկավոր է  խմել 1-ական բաժակ եփուկից: Ամեն անգամ ցանկալի է պատրաստել նոր  չափաքանակ:

 


2. Երակների վարիկոզ լայնացման դեպքում խորհուրդ է տրվում առավոտյան բամբակյա գուլպաներով քայլել  գետնին դրված ցողի   վրայով ու  այդ գուլպաները կրել ողջ օրվա ընթացքում:

 

3. Երակների վարիկոզ լայնացման բուժման  ևս մեկ  տարբերակ է հանդիսանում  «անտոնովկա» խնձորի տեսակից պատրաստվող  թուրմը: Հարկավոր է  3 հատ խնձոր դնել էմալապատ կաթսայի մեջ, վրան ավելացնել 1 լիտր  եռման ջուր, փաթաթել կաթսան  վերմակով ու թողնել թրմվի 3 ժամ: Որից հետո նույն կաթսայի մեջ տրորել խնձորը: Առավոտյան քաղցած փորին ու երեկոյան  քնելուց առաջ խմեք ¼ բաժակ այդ եփուկից, որի մեջ լուծեք  նաև մեղր: Այդ եփուկը նոսրացնում ու մաքրում է արյունը, բարելավում է  արյունաստեղծման պրոցեսը, կարգավորում է քունն ու ախորժակը:

 

4. Վարիկոզ լայնացման դեպքում օգնում է նաև խնձորի քացախով տրորումը:   Մեկ ամիս շարունակ, ամեն օր խնձորի քացախով տրորեք երակները, որի ընթացքում զուգահեռ խմեք  1 բաժակ ջրի ու 1 թ/գ խնձորի քացախի խառնուրդ:

 

5. Երակների ուժեղ այտուցվածության դեպքում, երբ արդեն երակների վրա առաջացել են պինդ  գոյացություններ, ժողովրդական բժշկությունն առաջարկում է օգտագործել կանաչ լոլիկ: Շերտերով կտրատեք լոլիկն ու քնելուց առաջ դրանք դրեք երակների վրա: Ապա ֆիքսեք դրանք էլաստիկ  վիրակապի օգնությամբ: Նման մեթոդի բուժման կուրսը բավականին երկար է ՝ մոտ կես տարի, սակայն արդյունքը խոստումնալից է:

 

6. Թթված կաթը խառնեք   օշինդրի խոտի հետ :Ստացված զանգվածը դրեք  վիրակապի վրա ու այդ վիրակապով փաթաթեք ոտքերը:   Խորհուրդ է տրվում այդ նույն  ժամանակահատվածում խմել նաև  «անտոնովկա» խնձորի   տեսակից պատրաստված հյութ: Բուժման կուրսը ընթանում է հետևյալ   սխեմայով՝ 5  օր  ամենօրյա կոմպրեսներ, որից հետո 10 օր ընդմիջում:

 

7.Եղինջը   շատ օգտակար  միջոց է վարիկոզ լայնացման դեմ պայքարում:Միայն թե նման բուժումը պահանջում է համբերատարություն  ու ճշտապահություն: Կես տարի շարունակ հարկավոր է  խմել հետևյալ բաղադրատոմսով պատրաստվող թուրմ. 1 բաժակ   ջրի մեջ հարկավոր է  ավելացնել 1 ճ/գ եղինջի տերև, որից հետո այն մարմանդ կրակի վրա հասցնել եռման ջերմաստիճանի, վերցնել կրակի վրայից, սառեցնել, քամել ու ստացված խառնուրդը բաժանել 3 մասի ու   ամեն  սնունդ ընդունելուց առաջ խմել 1 բաժին:

 

8. Ձեռքի տակ եղած միջոցներից շատ արագ կարող է օգնել հում կարտոֆիլի խյուսը: Քերիչով քերեք 5 հատ հում կարտոֆիլ, ստացված խյուսը դրեք ոտքերի վրա  ու փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով: Կոմպրեսը հարկավոր է ոտքերի վրայից հանել 4 ժամ հետո : Համաձայն արձագանքների,   ցավը անցնում շատ արագ  է, իսկ երակները ձգվում են:

 

9. Երակների խոր վարիկոզ  լայնացման դեպքում  կարելի է օգտագործել  ձիակասկի (Конский каштан)թուրմ: 50 գրամ  ձիակասկի  ծաղկաբույլը խառնեք  1 լիտր օղու հետ,  թողեք թրմվի 2 շաբաթ(թուրմն ամեն օր խառնեք): Այնուհետև քամեք  թուրմն ու այն պահեք սառնարանում: 1 շաբաթ շարունակ ՝ օրական 3 անգամ  խմեք 2-ական  ճ/գ  այդ թուրմից: Այնուհետև  կատարեք 5-օրյա ընդմիջում: Բուժման 3-րդ կուրսից հետո արդեն տեսանելի կլինեն դրական արդյունքները:

 

Ժողովրդական մեթոդներով երակների վարիկոզ լայնացման բուժման դեպքում օգտագործվում է ոչ միայն եփուկներ ու թուրմեր, բավականին արդյունավետ է նաև  տնային պայմաններում պատրաստված քսուքներով բուժումը:

 

Սխտորի քսուք. մանրացրեք սխտորն ու այն խառնեք 1:2 հարաբերակցությամբ ձիթայուղի հետ: Քնելուց առաջ այն քսեք ախտահարված երակների վրա, վրայից դրեք  պերգամոնտե թուղթ ու ֆիքսեք վիրակապով: Առավոտյան   այն լվացեք տաք ջրով, չորացրեք ոտքերն ու  կրեք տաք գուլպաներ:

 

Կալանխոեյի թուրմ.  Երակների վարիկոզ լայնացման դեմ պայքարող ևս մեկ հիանալի բույս է համարվում կալանխոեն(каланхоэ): Մասնագետները խորհուրդ են տալիս  1-ից 5 ամիս շարունակ, ամեն օր,  քնելուց առաջ ոտքերին քսել կալանխոեի թուրմ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը. արդյունավետ բաղադրատոմսեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.09.16) | Հեղինակ: med.tert.am W Դիտումներ: 328 | Տեգեր: Ինչպես, Բաղադրատոմսեր, երակների, բուժել, լայնացումը., արդյունավետ, վարիկոզ | - Վարկանիշ -: 0.0/0