Գլխավոր էջ » Առողջություն
Ինչու Հայաստանում քաղցկեղով հիվանդին չեն ասում ճիշտ ախտորոշումը  1482

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   

 

Արդյոք ուռուցքային հիվանդները պետք է իմանան իրենց ախտորոշման մասին:  Սա առաջին միտքն է, որունենում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանիաշխասենյակում սպասելիս:

Բժիշկը խոսում է տարեց հիվանդի ազգականների հետիսկ հիվանդը սպասում է միջանցքումԼեւոն Բադալյանըբացատրում էքիմիաթերապիան կարող է արդյունավետ լինելկարող է եւ՝ ոչամեն ինչ  կախված է նրանիցթեհիվանդի օրգանիզմն ինչպես կարձագանքի բուժմանըՀարազատները պետք է որոշեն՝ արժե  նման ծանրբուժման ենթարկել տարեց մարդունթե՝ ոչ։

Հարազատները բժշկին խնդրում են ծերունուն չհայտնել ախտորոշումըՊայմանավորվում են՝ նրան կասենորնախնական ախտորոշումըստամոքսի խոց,  հաստատվել էՀիվանդին կանչում են աշխատասենյակ:Բարձրահասակ եւ բավական առույգ ծերունին անմիջապես սկսում է բժշկին հարցուփորձ անելխոսքն իսկապե՞սստամոքսի խոցի մասին է։ Եթե այո, ապա ինչո՞ւ են լրացուցիչ հետազոտություններ նշանակել, մասնավորապես`ԿՏ:  Չէ՞ որ այդ ախտորոշումը վաղուց հայտնի էր: Բժիշկը հանգիստ եւ երկար նրան բացատրում է, որ լրացուցիչհետազոտություններն անհրաժեշտ էին ախտորոշման հաստատման համար, հետո ստամոքսի ցավերըհանգստացնող դեղեր է  նշանակում: Ընտանիքը հեռանում է, բայց հարց է՝ արդյոք հաջողվեց համոզել ծերունուն:

Պե՞տք է արդյոք ուռուցքային հիվանդներին հայտնել ախտորոշումը։

Շատ դեպքեր եմ ունենում, երբ հիվանդները չեն իմանում իրենց ախտորոշումը եւ բուժումն օգնում է, քանի որ հոգեբանական լարվածություն չի լինում։ Իսկ այն պացիենտները, որոնք իմանում են... Իհարկե, կան գրագետ մարդիկ, որոնք դա հանգիստ են ընդունում։ Բայց ովքեր այնքան էլ իրազեկված չեն, եւ վստահ են, որ քաղցկեղն անբուժելի է, նրանց համար շատ ծանր է լինում։ Մեր ազգի մենթալիտետը, ուռուցքային հրվանդությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը հաշվի առնելով՝ առավելապես ճիշտ ախտորոշումը չի ասվում:

Չէ՞ որ արտասահմանում ճիշտ հակառակն էԱյնտեղ համարում ենոր հիվանդը պետք է իմանաքաղցկեղի մասին:

Այնտեղ մարդիկ ավելի իրազեկված են, գիտեն, որ քաղցկեղը հնարավոր է բուժել։ Երկրորդ, այնտեղ ձեւավորված իրավական ինստիտուտն է բժշկին ստիպում հիվանդին ասել ճշմարտությունը։ Բայց պետք է տարբերակել ախտորոշումն ու կանխատեսումը։ Մարդուն ասում են, որ ինքը քաղցկեղ ունի, բայց ոչ մի բժիշկ չի ասում, որ երկար չի ապրելու։ Այնպես որ, այդ խնդիրն այնտեղ էլ կա։ Մենք էլ այստեղ շատ ժամանակ հարազատներին առաջարկում ենք հիվանդին ասել քաղցկեղի մասին, բայց նաեւ ասել, որ նա կբուժվի, եւ շատերը համաձայնում են:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog