Գլխավոր էջ » Առողջություն
Ինչ պետք է իմանան ծնողները երեխայի առնանդամի խնամքի մասին  3924

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   

Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումն առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ ծնողները:

 

Ինչ պետք է իմանան ծնողները երեխայի առնանդամի խնամքի մասին

 

Ընդհանրապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:
Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուռոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվանալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփն առաջ տանել: Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավորված է թլիփի կողմից արտազատվող նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքի համար, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն զբաղվել հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը՝ խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017