RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ինչ նորույթներ կան հակաբեղմնավորիչների ոլորտում  610

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ինչ նորույթներ կան հակաբեղմնավորիչների ոլորտում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչ նորույթներ կան հակաբեղմնավորիչների ոլորտումԻ՞նչ է նորմալ աղջկա համար երջանկությունը` սեր և սեքս, իսկ ո՞րն է առողջության գրավականը` անվտանգ սեքս: Ուստի մենք ակնկալում ենք տեսնել կատարյալ անվտանգ հակաբեղմնավորիչներ, որոնք կպաշտպանեն սեռական վարակներից և կլինեն հնարավորինս պարզ օգտագործման մեջ:
Թերևս, այդպիսի միջոց արդեն կա: Խոսքը վերաբերում է պահպանակներին. միայն դրանք են արդյունավետ կերպով պաշտպանում և՛ անցանկալի հղիությունից, և՛ ինֆեկցիաներից: Սակայն ոչ բոլորն են պատրաստ խոստովանել, որ պահպանակով սեքսն այնքան էլ հարմար չէ: Ուսումնասիրենք այս հարցն ավելի մոտիկից և գուցե մեզ համար ևս նոր բաներ պարզենք
:

Անհրաժեշտ խոչընդոտներ

Քանի որ առավել ապահով են համարվում հորմոնային հակաբեղմնավորիչները (արդյունավետությունը համարյա 100 % է), ապա հենց դրանց կատարելագործման ուղղությամբ էլ աշխատելու են ժամանակակից դեղագործները: Ապագայի հորմոնալ հակաբեղմնավորիչները պետք է պաշտպանեն ցանկացած վարակներից, ներառյալ ՁԻԱՀ-ը: Նման հակաբեղմնավորիչների մշակումն իրականանում է մի քանի երկրում միառժամանակ: Սակայն մասնագետները շեշտը դնում են ոչ թե հաբերի, այլ ավելի շատ հեշտոցային օղակների և հորմոն պարունակող գելերի վրա:


Նախևառաջ, դրանք բավականին հաջող կերպով իրականացնում են խոչընդոտող գործառույթը, բացի այդ ազդում են միայն այն հատվածների վրա, որտեղ անհրաժեշտ է` ի տարբերություն հաբերի, որոնք ծանրաբեռնում են մյուս օրգանները, ինչպես օրինակ` ստամոքսը, աղիները, լյարդը:


Ինչի՞ է դա նման: Նոր հորմոնային օղակն իր ձևով նման է ժամանակակից հորմոնային օղակին: Պաշտպանում է այն նույն կերպ` երեք շաբաթ մնում է ներսում և դոզավորված արտադրում է հորմոններ: Դեռևս պարզ չէ, արդյո՞ք այն օժտված կլինի ավելի ուժեղ քիմիական պաշտպանության միջոցներով: Հորմոն պարունակող գելը հավանաբար ժամանակակից սպերմիցիդների համանմանն է լինելու, սակայն հորմոնային, հետևաբար` ավելի հզոր:
Մյուս կողմից: Անհանգստացնում է նորամուծությունների կիրառման հաճախականությունը: Մի բան է, երբ հեշտոցային օղակն արտադրում է չափավոր քանակությամբ հորմոններ, և մեկ այլ բան համարյա մեկ ամիս շարունակ հակամիկրոբային նյութերի մուտքը օրգանիզմ: Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ օղակը կարող է վերափոխվել ստոծանու`փակելով մուտքը դեպի արգանդի վզիկ, ապա պատճառած հոգսը ևս ավելի շատ կլինի քան պահպանակի դեպքում: Գելի հետ կապված նույնպես խնդիրներ կան: Եթե այն պետք է ներարկել ամեն անգամ հարաբերությունից առաջ, ապա ավելի հարմար է դիմել հին ու բարի պահպանակի օգնությանը: Իսկ եթե ներարկված գելը կբավարարի մեկ շաբաթ, ապա մեր միկրոֆլորայի հետ այդ ընթացքում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ: Մինչ փորձարկումնեը շարունակվում են, այս հարցերին լիարժեք պատասխանելը դեռևս բարդ է:

 

Փոքրիկ հեղափոխություն

Հեշտոցային օղակը վերափոխեց հորմոնային հակաբեղմնավորիչների մասին առկա պատկերացումները: Լինելով հաբերի պես ապահով, օղակն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի, քանի որ չի հասնում անհրաժեշտ հատվածին ենթաստամոքսային տրակտի միջով, ինչպես հաբերը, և բացառում է բաց թողնված հաբերի հետ կապված բարդությունները: Մտցվում է ամիսը մեկ, և վերջ: Դեղագործներն այժմն փորձում են երկարացնել ազդեցության շրջանը մինչև մեկ տարի և խոստանում են, որ նոր օղակը կազատի մեզ ավելորդ անհանգստությունից, լրացուցիչ ապահովության անհրաժեշտությունից, PMS-ից և անգամ դաշտանային ցիկլից: Ամբողջ տարի առանց տամպոն, միջադիր ու գլխացավ: Ուզում ես ծո՞վ գնալ` խնդրե՛մ, ուզում ես անդադար սիրո՞վ զբաղվել` երբ կուզես:

Ինչի՞ է դա նման: Նման արդյունքի այսօր նույնպես կարելի է հասնել` վերջին շրջանի օրալ հակաբեղմնավորիչների միջոցով: Դրանք անդադար ընդունելու դեպքում դաշտանային ցիկլերի քանակը կարելի է կրճատել` հասցնելով մինիմումի:

Մյուս կողմից: Արդյո՞ք նման երկար դադարները վտանգավոր չեն: «Բնությունից կանացի օրգանիզմն օժտված է մեկ-երկու տարի առանց ձվազատման ու դաշտանային ցիկլի անցկացնելու հնարավորությամբ ,- նշում է գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Նատալյա Բոլդիրևան ,- կյանքի ընթացքում կինը կարող է հղիանալ մի քանի անգամ, իսկ հղիության ժամանակ ու հետագա կերակրման մի քանի ամիսներին նա ապրում է առանց դաշտանի ու ձվազատման: Հենց այդ հատկությունն էլ օգտագործում են ապագայի հակաբեղմնավորիչներ ստեղծողները»:

 

Ուժեղ սեռի «թույլ» կողմերը

Եթե դու հույս ունեիր ապագայում պատասխանատվությունը դնել զուգընկերոջդ ուսերին, ապա ոչինչ չի ստացվի. տղամարդկային բնույթն ինքնին դեմ է հակաբեղմնավորմանն ու պաշտպանվելուն:
Որոշ դեղագործական ընկերություններ աշխատանք են տանում տղամարդկանց հակաբեղմնավորիչների ստեղծման ոլորտում: Սակայն դեռևս ոչ մի հաբ չի անցել բոլոր փորձարկումները: Դժվար թե նման միջոց առհասարակ հայտնվի, քանի որ հիմքում պետք է լինի տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի ճնշումը. այսինքն տղամարդը ոչ միայն ընդունակ չի լինի բեղմնավորել, այլև առհասարակ սեռական ակտ ունենալ: Ուստի, մոտ ապագայում բժշկությունը չի կարողանա առաջարկել տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ այլ միջոցներ, բացի ժամանակի փորձությունն անցած պահպանակներից և ստերիլիզացումից:

 

Բնությանը մոտիկ

Առաջին հակաբեղմնավորիչ միջոցների ստեղծման օրվանից չի դադարում դրանց կողմնակի ազդեցությունների վերացման դեմ տարվող պայքարը: Երկար ժամանակ դեղագործները շարժվում էին չափաբաժնի կրճատման ճանապարհով: Սակայն 90-ականներին արդեն հաստատվեց դոզավորման մինիմումը, որից այն կողմ վերանում էր թե՛ կողմնակի, թե՛ հիմնական ազդեցությունը: Չափաբաժինը դրանից ավել կրճատելու դեպքում հակաբեղմնավորիչներն առհասարակ կդադարեին գործել: Որպես հակակշիռ, մոտ 8 տարի առաջ շուկա մուտք գործեցին տեղական կիրառման հորմոնային հակաբեղմնավորիչները` հեշտոցային օղակները: Համենայնդեպս, դրանց օգտագործումը բացառում է լյարդի կամ ստամոքսի վրա որևէ ազդեցություն:
Մոտ ապագայում պլանավորվում է դարձնել հակաբեղմնավորիչների բաղադրությունը ամբողջովին բնական: Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները պարունակում են բնականին համանման սինթետիկ հորմոններ: Իսկ շուտով դեղագործները խոստանում են դարձնել դրանք ոչ թե համանման, այլ նույնական: Ենթադրվում է, որ նման հակաբեղմնավորիչներն առհասարակ կողմնակի ազդեցություն չեն ունենա:


Ինչի՞ է դա նման: Նախևառաջ, սա մարքեթինգային քայլ է. այսօր ամեն ինչի բնականը համարվում է մոդայիկ: Հորմոնները, միևնույն է, ստեղծվելու են լաբորատորիաներում, այլ ոչ թե ստացվելու են կենդանի կանանց օրգանիզմներից:
Մյուս կողմից: Մենք վերջնականապես կարող ենք խճճվել և գուցե սկսենք ֆիտոհորմոններն ապահով ու որակյալ սինթետիկ հորմոններից ավելի օգտակար համարել: Ի դեպ, ամեն ինչի բնականը չէ, որ օգտակար է մեզ: Քանի դեռ ապագայի դեղամիջոցներն ընդամենը հեռանկարում են, պետք է հասկանալ, որ հորմոնները բնական են կոչվում, որովհետև կրկնում են մարդկային հորմոնի մոլեկուլը և դրանք, ինչպես նաև սինթետիկ հորմոնները, ստացվում են լաբորատորիաներում` քիմիական սինթեզի ճանապարհով: Եվ այդպիսի հորմոնները մեր օրգանիզմի համար շատ ավելի օգտակար են, քան որևէ բույսից կամ ինչ-որ կենդանուց ստացված հորմոնները:


 

Женский презерватив. Инструкция к применению


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ նորույթներ կան հակաբեղմնավորիչների ոլորտում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 610 | - Վարկանիշ -: 0.0/0