RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ի՞նչ կարող է ասել դաշտանը Ձեր առողջության մասին  3431

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ի՞նչ կարող է ասել դաշտանը Ձեր առողջության մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դաշտանը արգելված թեմաներից մեկն է։ Բայց այն, թե ինչպես է ընթանում դաշտանը, շատ բան կարող է պատմել Ձեր առողջության մասին։ Զուգարանի ջուրը քաշելուց առաջ մի լավ զննեք (խոսքը ոչ միայն  մեզի և կղանքի, այլ նաև ամսականների մասին է) և պարզեք 6 կարևոր փաստ Ձեր առողջության մասին, հայտնում է The Medical Daily-ն։


1. Ցավոտ ամսականներ

Դիսմենորեան բժշկական տերմին է, որը նշանակում է դաշտանային ցավ։ Այն հանդիպում է կանանց 50%-ի մոտ և պրոստագլանդին հորմոնների ավելորդ քանկության հետեւանք է։ Սուր և անտանելի ցավի նոպաները ստամոքսի ներքևի հատվածում կարող են  մատնանշել ավելի լուրջ խնդիր՝ էնդոմետրիոզ։ Այս խնդիրն ունեցող կանանց արգանդի հյուսվածքը աճում է արգանդից դուրս, սովորաբար կոնքային հատվածում։ Կանաց 7-10%-ը տառապում է էնդոմետրիոզով։


2. Արտազատության գույնը

Թեպետ սա այնքան էլ էսթետիկ տեսարան չէ, բայց իմանալով ամսականների արտազատության գույնը, շատ բան կարելի է հասկանալ կնոջ հորմոնալ առողջության մասին։  Հորմոնները մշտապես փոփոխվում են չորս շաբաթական ցիկլի ընթացքում, ինչը կարող է ազդել արտազատության գույնի և դաշտանային ցիկլի կայունության վրա։ Ամսականների ժամանակ կանանց մոտ հանդիպում է հետևյալ գունային երանգներից մեկը՝ սառեցված հապալասի խյուսի, ելակի ջեմի և լորամրգի հյութի, ասում է խոլիստիկ բժշկության խորհրդատու և ֆունկցիոնալ դիետոլոգ Ալիսա Վետտին։

Իրենց գույնով և կառուցվածքով հապալասի նման ամսականները, որպես կանոն, ցույց են տալիս էստրոգենի բարձր մակարդակը, ինչը կարող է հանգեցնել արգանդի պատերի հաստացման, երբ այս հորմոնը չափից շատ է։

Կանայք, ում ամսականները համընկնում են ելակի գույնի հետ, սովորաբար ունեն շատ ցածր էստրոգենի մակարդակ, ինչը կարող է առաջացնել լիբիդոյի ցածր մակարդակ, մազաթափություն և հոգնածություն։

Եւ իհարկե, ամսականներ, որոնք ունեն լավ հագեցած կարմիր գունավորում, ինչպես լորամրգի հյութը։ Դա բնական է և այդպիսի ամսականները, որպես կանոն, սկսվում և ավարտվում են ճիշտ ժամանակին։ Այնուամենայնիվ, կան կանայք, որոնց մոտ լինում է նախադաշտանային համախտանիշ (ՆԴՀ), և նրանք պետք է զգոն լինեն։ Շատ կանայք մտածում են, որ ՆԴՀ-ը  բնական երեւույթ է, բայց դա այդպես չէ։ ՆԴՀ-ը հորմոնային խախտումներ առաջացնող առաջին նախապայմաններից մեկն է։


3. Արտազատություն

Ձեզ կարող է թվալ, որ դուք շատ արյուն եք կորցնում ամսականների ժամանակ, սակայն դաշտանային ցիկլի ընթացքում արտազատվում է միջինը մի բաժակ արյուն, ասում են  ամերիկյան Երկաթի նյութափոխանակության հետազոտական ինստիտուտի աշխատակիցները։ Բայց դա չի նշանակում, որ կնոջ մոտ չի կարող լինել ուժեղ արյունահոսություն։ Դաշտանային ցիկլի ժամանակ ուժեղ և երկարատև արյունահոսությունը կարող է առաջացնել սակավարյունություն և հետևյալ հիվանդությունները՝ պտղաբերությանը սպառնացող ֆիբրոզային ուռուցքներ, արգանդի պատերին գոյացություններ, պոլիպներ, ուռուցքներ արգանդի վզիկի կամ հենց արգանդի վրա կամ էլ էնդոմետրիոզ։ Նման հիվանդությունների հավանականությունը աճում է 35 տարեկանից հետո։ 

Այն կանանց օրգանիզմում, ում մոտ լինում է չափազանց քիչ արտազատություն ամսականների ժամանակ, հնարավոր է, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ։ Նրանք վատ են սնվում կամ սթրեսային վիճակում են գտնվում։ Քիչ արտազատումներ հաճախ լինում են այն կանանց մոտ, ովքեր ունենում են դաշտանադադար կամ նրանց, ովքեր ընդունում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ։ Չափազանց քիչ արտազատությունները կարող են նաև մատնանշել աուտոիմունային խանգարումներ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ կամ Աշերմանի համախտանիշ։


4. Դաշտանի հաճախականությունը

Դաշտանի հաճախականությունը առողջության մասին լավ ցուցանիշ է։ Ըստ Մայո կլինիկայի տվյալների, դաշտանը կարող է առաջանալ յուրաքանչյուր 21 - 35 օրը մեկ եւ տեւել 2-7 օր։

Եթե դեռահասության տարիներից հետո Ձեզ մոտ դաշտանային ցիկլը անկանոն է կամ եթե Ձեզ մոտ արտազատություններ են լինում ոչ ցիկլի շրջանում կամ ցիկլը տեւում է ավելին քան յոթ օր, դա կարող է պայմանավորված լինել քաշի կտրուկ նվազեցմամբ, սթրեսով, հղիությամբ կամ որոշ դեղերի օգտագործմամբ, օրինակ, արգանդի քաղցկեղի դեմ։ Բացի այդ, դաշտանի անկանոնությունը կարող է առաջանալ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով։ Երբեմն կանայք կարող են ունենալ անկանոն ամսականներ. դա նորմալ է, սակայն ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:


5. Արյունահոսություններ ամսականներից հետո

Ամսականներից հետո արյունահոսություններ լինում են այն կանանց մոտ, ովքեր հակաբեղմնավորիչներ են ընդունում, ինչը հանգեցնում է կծկումների։ Բայց եթե կինը հակաբեղմնավորիչներ չի ընդունում և նրա մոտ դեռ նկատվում է արյունահոսություն ամսականներից հետո, ապա պետք է հրատապ խորհրդակցել բժշկի հետ։

Medline Plus –ը ենթադրում է, որ հեշտոցային արյունահոսությունը կարող է կապված լինել քաղցկեղի կամ նախաքաղցկեղային վիճակի հետ, ինչպես նաեւ լինել հեշտոցային վարակի, հորմոնալ դիսբալանսի, կամ պոլիպների նշան։


6. Ամսականների բացակայությունը

Երբ կնոջ մոտ բացակայում են ամսականները, առաջին ենթադրությունը, որ գալիս է իր միտքը՝ հղիությունն է։ Սակայն կան դաշտանի բացակայության շատ այլ պատճառներ։ Սա կարող է պայմանավորված լինել հակաբեղմնավորիչներ ընդունելով կամ հորմոնալ ներարկումներ կատարելով։  Այն նաև կարող է կապված լինել ուղեղի ուռուցքի, վահանաձև գեղձի գերակտիվության կամ ձվարանների ֆունկցիայի նվազման հետ։

 

NEWS.am Medicine


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ կարող է ասել դաշտանը Ձեր առողջության մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (17.11.16) Դիտումներ: 3431 | Տեգեր: դաշտանը, Ի՞նչ, մասին, Ձեր, առողջության, կարող, ասել | - Վարկանիշ -: 0.0/0