RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ  734

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կնոջ ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիկներ (ֆոլիկուլներ)՝ դրանցում տեղադրված ձվաբջիջներով՝ կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ՝ էստրոգեններ: 

 

Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ

 

Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները. սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի  պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը՝ կաթի արտադրությանը: Ձվարաններում կանանց սեռական հորմոնների հետ միաժամանակ արտադրվող տղամարդկանց հորմոնների հարաբերությունը աննշան է՝ 10–1: 
Ձվարանների (ինչպես և ամորձիների) գործունեությունը նույնպես կարգավորում է գլխուղեղը, որի որոշ կառուցվածքները աղջիկների սեռական հասունացման սկզբից ապահովում են դաշտանի պարբերականությունը:

Որովայնի խոռոչի ներքևի մասում՝ փոքր կոնքում, գտնվում է արգանդը: Դա տանձանման օրգան է, որն ունի հաստ մկանային պատեր, որոնք ներսից պատված են լորձաթաղանթով: Սովորաբար արգանդն ունի 7-9 սմ երկարություն, 5 սմ լայնություն և 50 գրամ քաշ: Հղիության շրջանում այն մեծանում է տասնյակ անգամ, որպեսզի տեղավորի զարգացող պտուղը: Արգանդը մի քանի անգամ մեծանում է նաև դաշտանի ընթացքում: 

Այդ պրոցեսը ավելի վառ է արտահայտվում ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և անցնում արգանդային ձվատար փողերով: Այդ ժամանակ արգանդի հաստացած լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը: 

Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանից 14 օր անց: Ձվաբջջի ձվարանից դուրս գալու տեղում ձևավորվում է այսպես կոչված դեղին մարմինը, որն արտազատում է հղիության ընթացքի և կաթնազատման համար շատ անհրաժեշտ հորմոն՝ լյուտեին: Սակայն սպերմատոզոիդների բացակայության դեպքում, երբ բեղմնավորում չի կատարվում, լորձաթադանթն անջատվում է, սկսվում է արյան հոսք սեռական ճեղքից, դաշտանային արյունահոսություն: 1-2 օր անց արգանդը կրկին իր բնական չափերն է ընդունում:

Նկարագրված փոփոխություններն ունեն պարբերական բնույթ, կրկնվում են միջինը 28 օրը մեկ և կազմում են դաշտանային ցիկլը: Արյունահոսությունը լինում է տարբեր տևողությամբ և չափով, բայց սովորաբար տևում է 3-5 օր: 

Դաշտանային ցիկլը կարող է ավե|ի կարճ լինել՝ մինչև 21 օր, ինչպես նաև ավելի երկար՝ տևելով մինչև 32 օր: Սեռական հարաբերության ժամանակ բացվում է արգանդի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը: Բեղմնավորման դեպքում ձվաբջիջը ամրանում է արգանդի լորձաթաղանթին, որը նշանակում է հղիության սկիզբ (նկ 6)
Ձվատար խողովակները (արգանդափողերը) ձգվում են արգանդից աջ և ձախ դեպի ձվարանները: Նրանց երկարությունը 10-13 սմ է:

Փողերի ազատ ծայրը ծոպերի տեսք ունի, ընդգրկում է ձվարանը և բռնում է ձվազատման ժամանակ անջատված ձվաբջիջը: Փողերի պատերի կծկման շնորհիվ ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ: 
Առողջ կանանց օրգանիզմում այս ամենը կատարվում է առանց որևէ շեղման: Երբ ներքին սեռական օրգաններում զարգանում է բորբոքում և դրա հետևանքով փողի նեղացում, կծկումները խախտվում են, և խանգարվում է ձվաբջջի շարժումը դեպի արգանդ: 

Եթե այդ ամենին զուգահեռ տեղի է ունենում նաև բեղմնավորում, ձվաբջիջն ամրանում է փողի պատին և այստեղ էլ սկսվում է նրա զարգացումը: Այդ վիճակն անվանում են արտարգանդային հղիություն: Աճող պտուղը մեծանալով պատռում է արգանդի փողը՝ առաջանում է ներքին արյունահոսություն, որի ժամանակ հնարավոր են լուրջ հետևանքներ։

 


Ցավոտ դաշտան. կանացի հիվանդություններ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 734 | - Վարկանիշ -: 0.0/0