RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ի՞նչ է արգանդի թեքումը. հետևանքները  872

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ի՞նչ է արգանդի թեքումը. հետևանքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ի՞նչ է արգանդի թեքումը. հետևանքներըԿանանց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել: Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ: Ինչպե՞ս է այն դրսևորվում, որո՞նք են պատճառները և ի՞նչ անել:
 
Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն սկզբից հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ անկյուն է կազմում, այսինքն, 80-ից մինչև 180o: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս պաթոլոգիան ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ է դառնալ:
 
Իսկ որոնք են թեքման պատճառները:

Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ մինչ այժմ ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը և, ի դեպ, դա ամենահաճախակի պատճառներից մեկն է: Բացի այդ, կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:
 
Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից  շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություններ բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են


 Որո՞նք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: 

Ամենատհաճ հետևանքը ցավոտ մենստրուացիաներն են: Որպես կանոն, մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ թույլ արտադրություն է գալիս, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ մենստրուացիայից հետո` հեշտոցից առատ արտադրությունը: Սակայն կան այնպիսի կանայք, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին: Այսինքն, արգանդի թեքումը ոչ մի ձևով չի դրսևորվում:
 
Իսկ ինչպես է այս ամենն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում: Իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և, նույնիսկ, մի քանի անգամ: Իհարկե լինում են նաև բացառություններ, սակայն, սովորաբար գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:

 
Արգանդի թեքման կանխարգելումը
 
Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ և, անշուշտ, պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին, փորկապություններից խուսափելու համար:
 
Բուժման են ենթակա արգանդի այն թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցման կամ իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտությունը:
 
Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը` բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:

Հեղինակ. Ն.Ա.Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 

 


Ու՞մ է խորհուրդ տրվում պարույր օգտագործել. Մասնագետի ցուցումներ 

 

Ինչ պետք է իմանան աղջիկները իրենց V օրգանի մասին


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ է արգանդի թեքումը. հետևանքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 872 | - Վարկանիշ -: 0.0/0