RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Հղիություն և քաշ  74

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Հղիություն և քաշ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Առաջին եռամսյակ – Քաշի ավելացումն աննկատ է: Նույնիսկ որոշ դեպքերում, եթե ապագա մայրն ունի սրտխառնոց, ախորժակի անկում, ապա նա նույնիսկ կնիհարի:
 

Երկրորդ եռամսյակ – Ապագա մայրիկն սկսում է քաշ հավաքել: Սրտխառնոցները դադարել են, նա վերգտել է իր ախորժակը: Բացի դրանից, նա դառնում է ավելի բկլիկ, ուտում է անգամ, եթե քաղցած չէ, և հավատացած է, որ ուտում է երկուսի համար: Իրականում, նա ոչ թե պետք է ավելի շատ ուտի, այլ ավելի լավ ուտի: Նա չպետք է նետվի այն ամենի վրա, ինչը կոչվում է սննդամթերք, քանի որ կարող է արագ քաշ հավաքել, ինչը բացի նրանից, որ էսթետիկորեն գեղեցիկ չէ, այլ որ ամենակարևորն է՝ վնասակար է հղիության ընթացքի, մոր և երեխայի համար: Մաշկի արագ ձգման հետևանքով կառաջանան բծեր:

Հղիության երկրորդ եռամսյակի ավարտին ապագա մայրիկը կհավաքի 6 կիլոգրամ քաշ, որոնցից երկու կիլոգրամը պատկանում է պտղին, իսկ չորսը՝ մորը: Այնտեղ կուտակվում են այն պաշարները, որոնցից նա կօգտվի կրծքով կերակրելու շրջանում:
 

Երրորդ եռամսյակ – Այս եռամսյակի ամեն ամսում հղի կինն իր քաշին կավելացնի ամսեկան մեկ կիլոգրամ:

Այսպիսով, եթե գումարենք ճարպերի կիլոգրամները, որոնք հանդիսանում են էներգիայի աղբյուր կերակրման շրջանում, երեխայի քաշն ընկերքով հանդերձ՝ մոտավորապես 5.8կգ, պտղաջրերը՝ 2լ, արյան ծավալի աճը՝ 1-1.5լ, ապա կստանանք այն թույլատրելի կիլոգրամները՝ 9-ից 13կգ, որոնք պետք է ավելանան մոր սկզբնական քաշին մինչև ծննդաբերություն:

Սակայն պետք է հաշվի առնել նաև կնոջ հասակն ու սկզբնական քաշը: Օրինակ՝ 10կգ քաշի ավելացումը նույնը չէ 1մ50սմ կամ 1մ75սմ հասակ ունեցող կնոջ համար:

Որոշ կանայք հաջողացնում են նույնիսկ նիհարել հղիության ժամանակ: Դա նշանակում է, որ նրանք բավականաչափ քաշ չեն հավաքում և ստիպված են օգտագործել իրենց կուտակած էներգիայի պաշարները:
 

Ստորև ներկայացնում ենք հղիության ընթացքում հավաքած կիլոգրամների բաշխումը:
 

  • Պտուղ՝ 3.4կգ
  • Ճարպային հյուսվածք՝ 2-3կգ
  • Արգանդ՝ 900գ
  • Ընկերք՝ 400-500գ
  • Կրծքագեղձեր՝ 400-500գ
  • Պտղաջրեր՝ 900գ
  • Արյան ծավալ՝ 1-1.5կգ
  • Հյուսվածքային հեղուկ` 2կգ
  •  

Շատ կարևոր է, որպեսզի հղի կնոջ քաշը կանոնավոր կերպով ավելանա: Քաշի կտրուկ նվազումը կամ ավելացումը նորմալ չէ: Սակայն ոչ մի դեպքում մայրը չպետք է ինքնուրույն սննդակարգ որոշի իր համար: Դա պետք է որոշի միայն բժիշկը: Այս մասին հաղորդում է Ogneci.com-ը:






 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հղիություն և քաշ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (23.09.16) Դիտումներ: 74 | Տեգեր: հղիություն, քաշ | - Վարկանիշ -: 0.0/0