Գլխավոր էջ » Առողջություն
Հետաքրքիր փաստեր դաշտանի մասին  4912

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   


Կնոջ օրգանիզմն իսկական առեղծված է: Երեկ դու ցանկանում էիր անյուղ կաթնաշոռ ու ամուսնություն բարի, լավ տղայի հետ, իսկ այսօր երազում ես կարտոֆիլ-ֆրիի և քրտնքոտ բռնցքամարտիկի հետ կենդանական սեքսի մասին:
 

Եվ դա միայն ամենը չէ: Բնությունը կանանց համար պատրաստել է նաև մի քանի այլ հետաքրքրական հորմոնալ անակնկալներ:

Կանադացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օվուլյացիայի ժամանակ կանայք ավելի հաճախ են մտածում սեքսի մասին, ընդ որում՝ ֆանտազիաներում «ներկա են լինում» իշխող տղամարդիկ, իսկ կանայք այս դեպքում  ուշադրություն են դարձնում ավելի շատ հարցի զգացմունքային, քան ֆիզիոլոգիական կողմի վրա: Այսինքն՝ կինը երազում է այն մասին, թե ինչպես է Նա՝ այնքան ուժեղ, համարձակ, ներխուժում ննջասենյակ և գոռում՝ «Ես կփրկեմ քեզ, արքայադու՛ստր»:

Գիտականորեն ապացուցված է, որ օվուլյացիայի ժամանակ հորմոնալ ֆոնը ստիպում է կանանց մոռանալ պոտենցիալ զուգընկերոջ բարոյական որակների մասին և անսպասելիորեն ֆլիրտ սկսել, օրինակ, կոպիտ, մկանուտ, չսափրված, արտաքին տեսքով մի փոքր կապիկից տարբերվող տղամարդու հետ: Մալենբերգի քոլեջի մի էվոլյուցիոն հոգեբան պարզել է, որ այդ օրերին աղջիկները նկարչուհի Ջորջիա Օ՛Քիֆի աշխատանքները հատկապես էրոտիկ են համարել և նշել են, որ դրանց մեջ նմանություններ կան կանացի սեռական օրգանների հետ: 

Փորձը՝ անցկացված մեկ այլ ամերիկյան համալսարանի կողմից, ցույց է տվել, որ օվուլյացիայի գագաթնակետին գտնվող կանայք ամենալավն են տարբերում գեյերին ու հետերոսեքսուալներին՝ անկախ նրանց արտաքին տեսքից:
 
Այդ շրջանում առանձնահատուկ կարողանում են զգալ, թե ով է պիտանի ընտանիքի հոր դերի համար և ում հետ կարելի է ընդամենը շոփինգի գնալ:
Ի դեպ շոփինգի մասին: Օվուլյացիայի ժամանակ կանայք անգիտակցորեն ընտրում են ավելի բաց իրեր: Հիմա արդեն դու գիտես՝ ում մեղադրել նրա համար, որ աշխատավարձիդ կեսը գնացել է կաշվե մինի շրջազգեստի վրա: Բնազդնե՛րը... ամեն ինչ որոշում են դրանք:

Այլ ուսումնասիրություններ պարզել են, որ «այդ օրերին» կանայք խուսափում են արական սեռի բարեկամների հետ շփվելուց: Գիտնականները բացատրում են, որ այդ բնազդը մնացել է դեռ նախնադարյան ժամանակներից:

Օվուլյացիայի ժամանակ երբեմն այլ տղաներն ավելի են ձգում, քան սեփական զուգընկերը: Բայց դա դավաճանության առիթ չպետք է լինի:

 

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Болезненная менструация. Женские болезни
 
 
Индустрия здоровья.Болезненные менструации. 
 
 
Болезненные месячные: чай с корицей и имбирём при болезненных менструациях
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog