RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Հարց գինեկոլոգին. Ինչ անել ցավոտ դաշտանի դեպքում  758

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Հարց գինեկոլոգին. Ինչ անել ցավոտ դաշտանի դեպքում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դաշտանը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, ծանրության զգացում` որովայնի ստորին հատվածում:


Այս ախտանիշների դեպքում հաճախ բուժման կարիք չի զգացվում: Սակայն երբեմն դաշտանն ընթանում է որովայնի ստորին հատվածի և փոքր կոնքի շրջանում կծկողական բնույթի սաստիկ ցավերով, գլխացավով, փսխումով, քնի խանգարումով, աշխատունակության անկումով, հիշողության թուլությամբ և այլն: Այս բոլորը բնորոշ են ցավոտ դաշտանի համախտանիշին:

Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային:


ԱՌԱՋՆԱՅԻՆը կամ ֆունկցիոնալը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Սովորաբար կնոջ տարիքի հետ այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում: Ցավերի պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ, ինչպես նաև հորմոնային խանգարումները, անատոմիական կառուցվածքը, արգանդի չափից ավելի առաջ կամ հետ թեքվածությունը:


ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ կամ օրգանական ցավոտ դաշտանը կանանց մեծ մասի մոտ սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (թեքում առաջ և հետ), ձվարանների հորմոնային անբավարարության, փոքր կոնքի օրգանների ախտահարումների, ինչպես նաև սեռավարակների հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը: Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում նաև պրոստագլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի հաստացում), ձվարանի կիստան, ինչպես նաև տեղադրված ներարգանդային պարույրը և այլն:
 


ՀԻՇԵՔ` ջեռակ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավի պատճառը դաշտանն է: Ջեռակը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր որովայնային այլ ցավերի դեպքում` կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, լեղապարկի սուր բորբոքում և այլն, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են բարձր ջերմությամբ:

Դաշտանային պարբերաշրջանի ցանկացած խանգարման, այդ թվում` ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի: 

Դաշտանի ժամանակ հորմոնների ազդեցությամբ այդ մասնիկները ենթարկվում են փոփոխությունների (արգանդի լորձաթաղանթի փոփոխություն, արյունալեցում, լորձաթաղանթի շերտավորում, և այլն):

Ցավոտ դաշտան ունեցող կանանց խորհուրդ է տրվում դիմել կոնսուլտացիայի, որտեղ կհայտնաբերվեն պատճառները և կնշանակվի համապատասխան բուժում:
 

(Հեղ.՝ Գ.Ա., Առողջապահություն 1.2012 (294), medpractic.com)
 










Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց գինեկոլոգին. Ինչ անել ցավոտ դաշտանի դեպքում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (24.09.16) Դիտումներ: 758 | Տեգեր: ԻՆՉ, դեպքում, ցավոտ, դաշտանի, անել, գինեկոլոգին., հարց | - Վարկանիշ -: 0.0/0