Գլխավոր էջ » Առողջություն
Համեղ թեյ՝ լյարդի, մարսողության կարգավորման և այլ խնդիրների համար  615

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   

Կիտրոնի կեղևից պատրաստված թեյն օգնում է նիհարելուն, քանի որ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում է, որպեսզի ճարպերն ավելի արագ այրվեն: Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:

Ըստ steptohealth.ru-ի՝ կիտրոնի կեղևից պատրաստված թեյը թթվաշ համ ունի, այն թարմացնում ու արթնացնում է կենսական ուժն ու ապահովում է լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

Կիտրոնի կեղևից պատրաստված թեյն օգտագործվում է տարբեր երկրներում՝ որպես բուժիչ միջոց: Այս թեյը կարող եք խմել որևէ բնական քաղցրավենիքի հետ, օրինակ՝ մեղր, հալվա և այլն: Այս թեյը բազմաթիվ սննդարար հատկանիշներ ունի: Օրինակ՝

  • Կանխարգելում է հարբուխն ու գրիպը
  • Թեյի կանոնավոր օգտագործումն ամրապնդում է իմունիտետը
  • Կիտրոնի կեղևի թեյը մաքրում է օրգանիզմն ու կանխարգելում է օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակումը:
  • Առողջարար է լյարդի համար: Թեյը հանում է բորբոքային վիճակը, լավացնում է լեղու արտազատումը և խթանում է լյարդում ճիշտ նյութափոխանակությունը:
  • Լավացնում է մարսողությունը: Այդ իսկ պատճառով՝ նախաճաշից և ճաշից հետո մեկ բաժակ այս թեյից խմեք:
  • Թեյն օգնում է ազատվել գազերից: Այս խնդիրը, ինչպես հայտնի է, ի հայտ է գալիս օրվա երկրորդ կեսին: Այս դեպքում մեկ բաժակ կիտրոնի կեղևով թեյն իսկական փրկություն կլինի:
  • Արդյունավետ հականեխիչ միջոց է
  • Վերացնում է բերանի տհաճ հոտը
  • Նվազեցնում է մաշկի յուղայնությունը
  • Կարգավորում է զարկերակային ճնշումը
  • Օգնում է նիհարել
  • Օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու արագացնում է նյութափոխանակությունը, այրում է ավելորդ ճարպերը:

Թեյի պատրաստման եղանակը

1լ ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի: Տաք ջրի մեջ լցրեք 2 կիտրոնի կեղևը: Ապա ավելացրեք 1 կիտրոնի հյութը, թողեք այս խառնուրդը եփվի 20 րոպե: Երբ այն սառչի, մեղր ավելացրեք: Թեյը պետք է պահել մութ վայրում, սակայն սառնարանում այն պահել պետք չէ:

Թեյը պետք է խմել օրական 2 բաժակ, կամ 2 օրվա ընթացքում՝ 2 լիտր: Սա կօգնի ամրացնել իմունիտետը, խուսափել հարբուխից և գրիպից: Լավ կլինի, եթե առաջին բաժակը խմեք դատարկ ստամոքսին՝ նախաճաշից կես ժամ առաջ: Իսկ երկրորդ բաժակը՝ նախաճաշից հետո, սա կլավացնի մարսողությունը:

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ևս մեկ բաժակ խմեք օրվա երկրորդ կեսին, և ևս մեկը՝ քնելուց առաջ: Այս պրոցեդուրաները պետք է կրկնել օրը մեջ:

Եթե ցանկանում եք լավացնել լյարդի աշխատանքը, ապա օրվա ընթացքում խմեք 1-2 բաժակ այս թեյից:

168.am

Խորագիրը՝  Առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog