RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Գիտնականները հայտնել են, թե որն է սեքսի և երեխա սաղմնավորելու իդեալական ժամանակը  2345

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   NEWS.am Medicine


Գիտնականները հայտնել են, թե որն է սեքսի և երեխա սաղմնավորելու իդեալական ժամանակը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բրիտանացի գիտնականները հայտնել են, թե որն է իդեալական ժամանակը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը:

Մասնագետների կարծիքով, օրվա ժամանակացույցը ծրագրելիս ծայրաստիճան կարեւոր է դա համեմատել կենսաբանական ժամացույցի հետ  լավ արդյունք ստանալու համար: 

Գրիպի դեմ պատվաստումն ամենից ավելի լավ է անել առավոտվա ժամերին`  9.00-ից  11.00-ը: Պատվաստման համար ամենաանհարմար ժամանակը  15.00-ից 17.00-ն է:

«Մեր իմունային համակարգն ամենից ավելի ակտիվ է առավոտյան: Հետագայում սկսում է «քնել»: Երբեք չի կարելի մոռանալ մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերի մասին, նույնիսկ պատվաստման դեպքում», - պարզաբանել են հետազոտության հեղինակները:

7.00 – ամենավտանգավոր ժամանակն է նրանց համար, ովքեր միգրեններից եւ ռեւմատիզմից են տառապում: Նման մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս զարթուցիչը լարել առավոտվա ութի համար: 

8.00 –իդեալական ժամանակ է ոչ միայն վեր կենալու, այլեւ երեխա սաղմնավորելու համար: Առավոտյան տղամարդու սպերմատոզոիդներն ավելի ակտիվ են, քան օրվա ցանկացած այլ ժամանակահատվածում:  

9.00-ին օրգանիզմը վերջնականապես արթնանում է, ուղեղը սկսում է լավ աշխատել: Համապատասխանաբար, անհրաժեշտ է այդ ժամանակը նվիրել բիզնես-նախագծի քննարկմանը կամ էլ քննությանը նախապատրաստվելուն: Սակայն քննությունն ամենից լավ է հանձնել 11.00-ից մինչեւ 12.00-ը: Օրվա այդ ժամանակահատվածում ակտիվանում է կարճաժամկետ հիշողությունը եւ ուժեղանում է կենտրոնացումը:  

12.00-ից 13.00-ը սպորտով զբաղվելու ժամանակն է: Գիտնականները խորհուրդ չեն տալիս ճաշից հետո գնալ մարզասրահ կամ վազքի, որովհետեւ օրգանիզմն արդեն սկսում է քնի պատրաստվել:  

14.00-ին մարդիկ նկատում են, որ ուշադրության կենտրոնացումը վատացել է: Նշանակում է` ժամանակն է քուն մտնելու կամ էլ գոնե մի կես ժամով ուղղակի շեղվելու գործերից:  

18.00-ին մոտ շատերի մոտ սկսվում է «երկրորդ շնչառությունը, գլխում ստեղծագործական գաղափարներ են ծնվում: Եթե վախենում եք դրանք բաց թողնել, ձեռքի տակ նոթատետր պահեք: 

19.00-ը իդեալական ժամանակ է տարբեր դեղամիջոցներ ընդունելու համար: Օրգանիզմը լավ կյուրացնի դրանք: Իսկ  20.00-ից մինչեւ 23.00-ը պետք է զգոն լինեն նրանք, ովքեր տառապում են ստամոքսի ցավերից: Կարող է գաստրիտի սրացում սկսվել կամ էլ կույր աղիքի բորբոքում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գիտնականները հայտնել են, թե որն է սեքսի և երեխա սաղմնավորելու իդեալական ժամանակը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://med.news.am/arm/news/10282/gitnakannery-haytnel-en-te-orn-e-seqsi-ev-erekha-saxmnavorelu-idealakan-zhamanaky.html
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.05.16) | Հեղինակ: NEWS.am Medicine Դիտումներ: 2345 | - Վարկանիշ -: 0.0/0