RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով  6068

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հաճույքի և առողջության ներդաշնակություն

Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: 

 


Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում: Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական  պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները:

Հիմա արդեն կարելի է ասել, որ  այս առումով մենք  փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է:
Փորձենք փակագծերը բացել և պարզել՝  երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»:

 

Սեքսը՝ «կրիտիկական» օրերին

Նախկինում խորհուրդ չէին տալիս սեռական հարաբերություններ ունենալ, այսպես կոչված,  «կրիտիկական» օրերին: Այդ ժամանակ կնոջ արգանդի վզիկը բացված է, և միկրոօրգանիզմների ներս թափանցման վտանգ կա: Դաշտանի ժամանակ սեռական կյանքով զբաղվելիս մեծ է սեռական օրգաններում բորբոքումների առաջացման հավանականությունը: Սակայն արդի բժշկությունը շատ ավելի հանդուրժողաբար է մոտենում այդ օրերին սեքսով զբաղվելուն: Բժիշկներից ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ կրիտիկական օրերին սեռական կյանքով ապրելը նվազեցնում է ցավի ախտանիշը և հոգեբանորեն դրական ազդեցություն է գործում կնոջ վրա: Այնպես որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելը յուրաքանչյուր կնոջ անձնական հարմարավետության խնդիրն է: Իսկ հնարավոր վարակներից պաշտպանվելու համար այդ օրերին խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել: Մի՛ մոռացեք, որ այդ օրերին նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմնաբջիջները կնոջ օրգանիզմում ակտիվությունը պահպանում են մեկ շաբաթ: 

Սակայն հիշեցնենք նաև, որ կան դեպքեր, երբ դաշտանի օրերին սեռական հարաբերություններից պետք է խուսափել: Դա վերաբերում է հատկապես այն կանանց, ում արգանդի դիրքը խորն է և իջած: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու դեպքում նրանց մոտ արգանդից արյունը հոսում է արգանդախողովակներ: Դա հետագայում էնդոմետրիոզի առաջացման պատճառ է դառնում, որը չնայած բուժվում է, սակայն միշտ չէ, որ բուժումը հաջող է ավարտվում: Իսկ դա էլ իր հերթին կարող է հետագայում անպտղության հանգեցնել:       


Սեքսը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ընթացքում 

Միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, գարդներելեզ, սնկային վարակներ… Սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի բուժման ժամանակ բժիշկները հիմնականում խորհուրդ են տալիս խուսափել սեռական մերձեցումներից: Սակայն եթե ձեր ցանկությունը այնքան մեծ է, որ անտեսում եք արգելքները, անպայման պետք է պահպանակ օգտագործել, որպեսզի չվարակեք ձեր զուգընկերոջը և ինքներդ ձեզ պաշտպանեք կրկնակի վարակից:


Սեքսը՝ կանանց հիվանդությունների ժամանակ

Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով

Սեքսով խորհուրդ չի տրվում զբաղվել՝

ցիստիտի ժամանակ: Ի դեպ, ակտիվ սեքսը նույնիսկ կարող է հիվանդության սրացման հանգեցնել, որը այդպես էլ կոչվում է՝ «մեղրամսի ցիստիտ»:

Աճուկների բորբոքման ժամանակ, որպես կանոն, ցավի զգացողության պատճառով կինը սեքսով զբաղվելու ցանկություն չի ունենում: Բացի այդ, բուժման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթն ավելի խոցելի է դառնում և վնասվելու հավանականությունը մեծ է:    

Հեշտոցի բորբոքման ժամանակ սեռական կյանքը խստիվ արգելվում է:


Սեքսը վիրաբուժական միջամտություններից հետո

Հիմնականում այն դեպքերում, երբ վիրահատությունը կատարվել է փոքր կոնքում կամ առնչվում է  մարդու վերարտադրման համակարգին, բժիշկներն իրենք են մատնանշում, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքին: Ընդհանրապես այդպիսի դեպքերում դա թույլատրվում է վիրահատությունից 2-4 շաբաթ  անց: Սկզբում պետք է սեքսով զբաղվելիս զգուշավորություն դրսևորել:

Աբորտից հետո սեռական հարաբերությունները երեք շաբաթ արգելվում են, քանի որ արգանդն այդ վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերք է կրում: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վիրահատությունները չեն կարող սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ լինել: Նույնիսկ արգանդը հեռացնելուց հետո դրանք հակացուցված չեն, ինչպես երբեմն թվում է վիրահատված կանանց: Եվ, ի դեպ, այդ միջամտությունը ամենևին էլ բարդույթների առիթ չպետք է դառնա, քանի որ ձեր զուգընկերը ոչ մի փոփոխություն չի զգա:


Սեքսը հղիության ժամանակ

Ոչ միայն թույլատրվում է, այլև անհրաժեշտ է: Սեռական մերձեցման ժամանակ կնոջ ապրած հաճելի զգացողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա երեխայի վրա: Պարզապես ամեն ինչում խելացի մոտեցում է պետք:

Հղիության ժամանակ սեռական հարաբերությունները սահմանափակվում են, եթե՝

հղիության ընդհատման վտանգ կա,
ընկերքի դիրքն առաջնային է,
հղիությունը բազմապտուղ է,
առկա են ամնիոնիտի ախտանշաններ,
հղիությունը բարդություններով է ընթանում,

տղամարդու սեռական ուղիների միկրոֆլորայի հետազոտման արդյունքները բացասական են (այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-1,5 ամիս առաջ պահպանակներ օգտագործել, պտղի վարակման հավանականությունը նվազեցնելու համար):
Եթե կինը սեռական հարաբերությունից հետո ցավեր է ունենում, կամ սեռական ուղիներում արյունահոսություն է նկատվում, խորհուրդ է տրվում սեռական մերձեցումները դադարեցնել և անպատճառ բժշկի դիմել:

Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս սեռական հարաբերությունները սահմանափակել հղիության առաջին և երրորդ եռամսյակներում, պատճառաբանելով, որ հակառակ պարագայում հնարավոր է վիժում կամ վաղ ծննդաբերություն: Այժմ բժիշկները հետևյալ խորհուրդներն են տալիս (եթե, իհարկե, հղիության ընթացքը ծանր չէ).

Առաջին եռամսյակ.  սեռական հարաբերությունները թույլատրվում են, սակայն պետք է զգուշություն պահպանել:

Երկրորդ եռամսյակ. սա մերձեցման ամենահարմար ժամանակահատվածն է: Թունավորվածությունն անցել է, առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն աստիճանի է, պաշտպանվելու կարիք չկա:

Երրորդ եռամսյակ. սեռական կյանքը կրկին զգուշավորության փուլում է թե՛ դիրքերի, թե՛ հաճախականության առումով: Սակայն օրգազմը, ինչպես նախկինում, դրական է ազդում երեխայի վրա:

Ծննդաբերության կանխատեսվող օրվանից 2-2,5 շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ պտղի գլուխը շատ մոտ է գտնվում արգանդի վզիկին, և մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը:


Սեքսը ծննդաբերությունից հետո 

Նվազագույնը վեց շաբաթ (իսկ բժիշկներից շատերը գտնում են, որ խելամիտ է երկու ամիս) սեռական մերձեցումների մասին պետք է մոռանալ, քանի որ արգանդը և սեռական ուղիները պետք է վերականգնվեն, ինչպես նաև դրանց վարակման հավանականությունը շատ մեծ է: Երկու ամսից, երբ դուք և ձեր զուգընկերն կարոտագին կգրկախառնվեք, պաշտպանվելու խնդիրը մի անտեսեք:
Ինչպես տեսնում եք, հիմնականում սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եվ մեր մարմինն էլ ոչ թե սթրեսների, այլ հաճույքների աղբյուր է, հատկապես, եթե մենք  հոգում ենք մեր առողջության մասին:


* Կարող եք լսել հոդվածի աուդիոտարբերակը.
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 6068 | Տեգեր: Սեքսը և առողջությունը, սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0