Գլխավոր էջ » Առողջություն
Բանջարեղեն, որը բուժում է շաքարային դիաբետը, փսորիազը, նստանյարդաբորբ իշիասը, և՝ ոչ միայն  726

Գլխավոր էջ » Առողջություն 

Խորագիրը՝  Առողջություն,   168.am

 

Ժողովուրդը գետնախնձորին տարբեր անվանումներ է տալիս. «հավերժական կարտոֆիլ», «գետնատանձ», «երուսաղեմյան արտիճուկ»…

Այս բանջարեղենի բուժական հատկանիշների մասին արդեն վաղուց հայտնի է, այնպես որ, մենք կներկայացնենք մի քանի փաստ այն մասին, թե ինչպես են այն օգտագործում բուժման մեջ կամ ուղղակի շատ հիվանդությունների կանխարգելման համար:

Կարելի է երկար թվարկել բոլոր օգտակար վիտամինները և հանքանյութերը, որոնք պարունակվում են գետնախնձորի մեջ, բայց կարևոր է հիշատակել ինուլինը` նյութ, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց: takprosto.cc կայքի փոխանցմամբ՝ դա միակ հիվանդությունը չէ, որի դեմ պայքարում է գետնախնձորը:
 

Գետնախնձորի օգուտը
 

1. Շաքարային դիաբետի ժամանակ

Շաքարային դիաբետի ժամանակ կամ դրա կանխարգելման համար խորհուրդ է տրվում կերակուր ընդունելուց 10 րոպե առաջ ուտել երկուական թարմ գետնախնձոր` օրը 3 անգամ: Օգտագործվում են նաև գետնախնձորի տերևները. դրանք լվանում են, կտրատում և վրան բուսայուղ ավելացնում: Ահա այսպիսի արտասովոր աղցան:
 

2. Մաշկային հիվանդությունների ժամանակ

Քերիչով անցկացրած գետնախնձորից «խմոր» են պատրաստում, որն օգտագործում են փսորիազի, էկզեմայի և այրվածքների բուժման համար:
 

3. Հոդերի և հյուսվածքների հիվանդության ժամանակ

Հոդատապի և հոդաբորբի ժամանակ խաշած գետնախնձորը դնում են հոդերին: Գետնախնձորի մանրացրած տերևները լցնում են ջրի մեջ և բուժական լոգանք են ընդունում, որն օգտակար է աղերի կուտակման և նստանյարդաբորբ իշիասի ժամանակ:
 

4. Գլխացավերի ժամանակ

Շատ օգտակար է առավոտյան գետնախնձորի հյութ խմելը. խառնել 2 ճաշի գդալ հյութը 1 ճաշի գդալ ջրի հետ:
 

5. Նիհարելու համար

Օգտագործել  1-ին կետի արտասովոր աղցանը:

 

Շարունակությունը՝ այստեղ.

 

Խորագիրը՝  Առողջություն,   168.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017