RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Առավել տարածված սեռական խանգարումները կանանց և տղամարդկանց մոտ  1355

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Առավել տարածված սեռական խանգարումները կանանց և տղամարդկանց մոտ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մարդու սեռական խանգարումները և սեռական օրգանների հիվանդությունները բավական շատ են: Սակայն դրանք մեծ մասամբ հանդիպում են հասուն տարիքում: Երիտասարդ աղջիկների ու տղաների մոտ այդ խանգարումները հաճախ կեղծ բնույթ են կրում, պայմանավորված են ներշնչման գործոններով:

 

Առավել տարածված սեռական խանգարումները կանանց և տղամարդկանց մոտ


Վաղ տարիքում, զգացմունքներով չհաստատված սեռական շփումը, իսկապես, կարող է ունենալ անցանկալի հոգեբանական հետևանքներ: Կարծիք կա, որ այն մարդիկ, որոնք սկսում են սեռական կյանքը այն տարիքում, երբ դեռևս ի վիճակի չեն այն ամբողջովին ընկալել, շուտով կորցնում են սեքսուալ հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Ավելին, տարիներ անց սեռական հարաբերությունը նրանց այլևս չի հուզում և չի պարգևում սպասված հաճույքը: Դա պատահում է աոաջին հերթին այն դեպքում, երբ սեռական հարաբերությունների մեջ են մտնում պատահական զուգընկերոջ կամ այնպիսի մարդկանց հետ, որոնց նկատմամբ չունեն խոր զգացմունքներ և հոգեկան հարազատություն: Առանց սիրո այդպիսի սեքսն առաջացնում է հակասական ապրումներ և կարող է դառնալ անբավարարվածության, ընկճվածության մշտական պատճառ:

Երիտասարդներից ոմանք փորձում են նման իրավիճակից դուրս գալ զուգրնկերոջը հաճախակի փոխելու ճանապարհով: Սեռական վարքագծի այդպիսի ոճը հաճախ հանգեցնում է անձի ձևախեղման: Սեռական հասունացման սկզբում պատանու օրգանիզմր բառացիորեն «գերլցվում» է սեռական հորմոններով, իսկ դա ներազդում է նրա հոգեբանության վրա՝ դարձնելով այն գերգրգռված: Այդ շրջանում յուրաքանչյուր պատանի փաստորեն գտնվում է մշտական սեքսուալ պատրաստականության վիճակում, որը թույլ է տալիս իրագործել կրկնվող սեռական հարաբերություններ: Սեքսոլոգները այդ տարիքը հաճախ անվանում են «պատանեկան գերսեքսուալության շրջան»: 20 տարեկանից հետո այդ վիճակը աստիճանաբար փոխվում է, հնարավորությունները փոքր-ինչ նվազում են, և հաստատվում է սեռական կյանքի այնպիսի ռիթմ, որը համապատասխանում է յուրաքանչյուր տղամարդու տարիքին և սեռական կառուցվածքին: Անգամ եզակի չհաջողված սեռական հարաբերությունը կարող է առաջացնել վերլուծությունների մի ամբողջ շարան, պատճառների փնտրտուք, կասկածներ, վախ նոր անհաջողություններից: Իրականում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, դա ընդամենն անինքնավստահ, կասկածամիտ մարդկանց սեռական կեղծ անկարության վիճակ է: Այդ մարդիկ, ինչպես գրում է սեքսոլոգ Զ. Շնաբլը, «պարզապես պետք է մոռանան անհաջողության մասին, խուճապի չմատնվեն»:

Հարկավոր է տարբերակել սեռական կեղծ անկարությունը իսկական անկարությունից (իմպոտենցիա), որը պայմանավորվում է թույլ էրեկցիայով կամ նրա բացակայությամբ: Իմպոտենցիայի պատճառը հաճախ հորմոնային հիվանդություններն են, անոթային վնասվածքները, օրգանիզմի այն վիճակը, որն առաջացել է թունավորումներից կամ նյութափոխանակության խանգարումներից, ինչպես նաև մի շարք նյարդային հիվանդություններից: Ոչ բավարար էրեկցիան կարող է հանդես գալ առանձին կամ զուգակցվել վաղ սերմնազատմանը:

Նկարագրված խախտումները ավելի հաճախ պայմանավորված են նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխություններով և վերափոխելի են: Դժբախտաբար սեքսոլոգները գտնում են, որ տղամարդկանց միայն 30 տոկոսը չունի սեռական որևէ խախտում: Բժշկի օգնության դիմող և իրեն հիվանդ համարող տղամարդկանց 50 տոկոսի մոտ նկատվում է վաղ սերմնաժայթքում: Պատանիների և այն տղամարդկանց մոտ, որոնք սեռական հարաբերության մեջ են մտնում կյանքում աոաջին անգամ կամ տևական դադարից հետո, վաղ սերմնաժայթքումը դիտվում է որպես ֆիզիոլոգիական երևույթ՝ գտնվող նորմայի սահմաններում: Դա ընդամենը գրգռված վիճակի արդյունք է, որն աստիճանաբար անհետանում Է կանոնավոր սեռական հարաբերություններին զուգընթաց:

Կա նաև մի վիճակ, որը տղամարդկանց մոտ ուղեկցվում է սերմնաժայթքման և օրգազմի կասեցումով (ուշացումով): Սեռական հարաբերությունը այդ դեպքում կարող է շատ երկար տևել (մեկ ժամ և ավելի): Շատ տղամարդիկ այդ վիճակը դրական են համարում, սակայն, սերմնաժայթքման կասեցումն այնուամենայնիվ հիվանդագին երևույթ է, հոգնեցուցիչ և՛ տղամարդու, և՛ կնոջ համար ու կարող է նևրոզների պատճառ դառնալ:


Կանանց սեռական ոլորտի խանգարումները նույնպես բազմազան են: Սակայն երիտասարդների համար առավել կարևոր են այն խանգարումները, որոնք այս կամ այն չափով ներազդում են ինտիմ կյանքի ներդաշնակության վրա: Դրանք են օրգազմի բացակայությունը (անօրգազմիա) և սեռական սառնությունը (ֆրիգիդիզմ)։

Կանանց օրգազմի բացակայությունը բավական տարածված երևույթ է: Սեռական զգացմունքների արգելակման գլխավոր պատճառներից մեկը սեռական կյանքի առանձնահատկությունների և
տղամարդկանց ու կանանց հոգեֆիզիոլոգիական հակազդեցությունների վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայությունն է:

Սեքսոլոգները գտնում են, որ սեռական կյանքով չապրող աղջիկների միայն 20 տոկոսն է ամուսնության աոաջին երեք ամսում օրգազմ զգում, աոաջին տարվա ավարտին մոտ 40 տոկոսը, իսկ ամուսնության 5-րդ տարում՝ 70 տոկոսը: Նրանց կարծիքով, օրզազմ ապրելու հաճախականությունը կախված է ամուսինների համատեղ կյանքի փորձից, կանոնավորելու ունակությունից, նրանց խառնվածքից և այլն:

Շատ հաճախ անօրգազմիայի պատճառը ընդհատված սեռական հարաբերությունն է, որին դիմում են հղիությունից խուսափելու համար: Այս դեպքում ցանկալի հանգուցալուծում տեղի չի ունենում, քանի որ կինը շեղվում է բուն սեռական հարաբերությունից և ուշադիր հետևում է ամուսնու վարքագծին, որպեսզի սերմնազատման հենց սկզբից անմիջապես ընդհատի գործողությունը ինչի հետևանքով և սեռական բավարարվածություն չի ստանում:
Կանանցից շատերը օրգազմի բացակայությունը բացատրում են տղամարդու առնանդամի փոքր չափերով, չնայած անօրգազմիայի պատճառները հաճախ բոլորովին այլ են: Իսկ տղամարդիկ, կարծելով, թե այդ հարցում բնությունն իրենց զրկել է, բժշկի օգնությանն են դիմում:

Ա. Սվյադոշչը, արտահայտելով շատ սեքսոլոգների կարծիքը, գրում է, որ տղամարդն ընդունակ է նորմալ սեռական հարաբերության, եթե նրա առնանդամը հանգիստ վիճակում 3 սմ երկարություն ունի: Առնանդամի երկարությունը միջին հաշվով 6-8 սմ է, էրեկցիայի ժամանակ մեծանում է մինչև 10-16 սմ և ավելի:
Մասնագետների կարծիքով, առնանդամի մեծությունը սեռական ներդաշնակության հասնելու գործում էական նշանակություն չունի՝ կնոջ սեռական լիցքավորման համար ավելի կարևոր են զուգընկերների համաձայնեցված գործողությունները։

Երիտասարդները պետք է իմանան, որ ամուսնական կյանքի սկզբում առաջացած խանգարումներից շատերի պատճառը սեռական հարաբերությունների վերաբերյալ փոխադարձ իմացության բացակայությունն է:  

Նորապսակ կանանց մեծ մասը, չունենալով բավարար սեռական դաստիարակություն, անգամ չգիտի, թե ինչ պիտի զգա ինտիմ հարաբերության ժամանակ: Մարմնի առավել զգայուն տեղերի գուրգուրանքը նրանց վախեցնում է, եթե անգամ դա իրենց շատ հաճելի է: Ու ամենակարևորը, կանայք ամաչում են ամուսնուն ասել իրենց ապրումնեբի, զգացողությունների մասին:

Ամուսինը, շատ թե քիչ ժամանակ հատկացնելով սիրախաղին, հասնելով գրգռվածության որոշակի աստիճանի, սկսում է սեռական հարաբերությունը: Այս իրավիճակում կասկածելի է, որ ամուսինները միաժամանակ կհասնեն օրգազմի. ավելին քիչ հավանական է, որ կինը առհասարակ օրգազմ զգա:
Այլ է իրավիճակն ամուսնական զույգերի գործողություններում, երբ կինը հայտնում է ամուսնուն, թե ինչն Է իրեն դուր գալիս, հաճույք պատճառում: Նա նաև մի քիչ ղեկավարում է ամուսնուն, նրա շոյանքները, գգվանքները տեղափոխելով մարմնի մի մասից մյուսը՝ անընդհատ ավելացնելով իր գրգռվածության վիճակը: Այս դեպքում ամուսինը սովորում է կնոջ հետ սեռական սիրո արվեստը՝ մտապահելով նրա էրոգեն գոտիների տեղը և գուրգուրանքների տևողությունը:
Որքան ճիշտ և նուրբ է ամուսինը կատարում սիրախաղը, ինչքան սիրալիր խոսքեր կհասցնի նա ասել իր կնոջը, այնքան արագ և բուռն կլինի կնոջ գրգռվածության վիճակը։ Չէ՞ որ իզուր չեն ասում, թե «տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով»։

Բավական հաճախ է հանդիպում անօրգազմիայի մյուս՝ հոգեբանական տեսակը, որն առաջանում է սուբյեկտիվ պատճառներից՝ զուգընկերոջ (ամուսնու) նկատմամբ անբարեհաճությունից, հղիանալու, սեռավարակներով վարակվելու, ինչպես նաև սենյակում ծնողների կամ երեխաների հայտնվելու վտանգից։
Կնոջ՝ օրգազմ զգալու անկարողությունը կարող է պայմանավորված լինել նաև նրա սեռական սառնությամբ: Մի շարք դեպքերում այն առաջանում է օրգանիզմի ընդհանուր հիվանդությունների դեպքում՝ թունավորում, հորմոնային խանգարումներ, ներզատիչ գեղձերի հիվանդություններ և այլն: Հաճախ այդ վիճակն առաջանում է կանանց սեռական օրգանների քրոնիկական հիվանդություններից, ինչպես նաև արհեստական վիժումներից հետո:
Գինեկոլոգիական ստուգումների մշտական վախը, ինչպես նաև անցանկալի սեռական հարաբերությունները, որոնք ուղեկցվում են զուգընկերոջ կոպտությամբ, անհաշվենկատ վերաբերմունքով, երբեմն պատճառ Է դառնում կանանց մի այլ սեռական խանգարման, որը կոչվում Է վագինիզմ: Այս հիվանդությունն արտահայտվում է հեշտոցի մուտքի մկանների կծկումով, որը խոչընդոտում է առնանդամի մուտքը հեշտոց:


Վագինիզմը կարող է նաև սեռական սառնության այս կամ այն ձևի արդյունք լինել, օրինակ սեռական կյանքի նկատմամբ նողկանքի դրսևորում: Այդպիսի վերաբերմունք ունենում են, ի դեպ, այն աղջիկները, որոնց մանկուց ներշնչվում է կեղծ պատկերացում սեռական հարաբերությունների վերաբերյալ: Երբեմն վագինիզմի պատճառը վախն է, որն առաջացել Է կուսաթաղանթի պատռումից կամ կնոջ նկատմամբ կիրառված բռնությունից, բռնաբարության սարսափից, ինչպես նաև հոգեկան տարբեր հիվանդություններից: Այստեղից էլ ծագում է այդ հիվանդության բուժման անհրաժեշտությունը տարբեր միջոցներով, ինչպես նաև երիտասարդության սեռական դաստիարակությունը, ամուսնացողների սեռական լուսավորությունը և այլն:
Տղամարդկանց ու կանանց վերոհիշյալ սեռական խանգարումների բուժումն այնքան ավելի արագ կկատարվի, որքան շուտ նրանք դիմեն բժշկի օգնության. Ի դեպ, ամուսնու սեռական ֆունկցիոնալ խանգարումների բուժմանը պետք է օժանդակի նաև կինը, որը դուրս կբերի տղամարդուն այդ բարոյական և ֆիզիկական ծանր վիճակից: Նրանք միասին կարիք ունեն մասնագետի խորհրդատվության, բարյացակամ վերաբերմունքի, որը և կապահովի զույգի սեռական հարաբերությունների ներդաշնակությունը:


Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (կանայք)) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Առավել տարածված սեռական խանգարումները կանանց և տղամարդկանց մոտ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 1355 | - Վարկանիշ -: 0.0/0