RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Աղջիկների և տղաների միջև տևական էրոտիկ սիրախաղը, որը չի ավարտվում սեքսով, վնասում է առողջությանը. սեքսապաթոլոգ (չափահասների համար)  410

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   Սևադա Հակոբյան


Աղջիկների և տղաների միջև տևական էրոտիկ սիրախաղը, որը չի ավարտվում սեքսով, վնասում է առողջությանը. սեքսապաթոլոգ (չափահասների համար)

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,  սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,  դոցենտ Սևադա Հակոբյան




Օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթները կարգավորվում և կանխորոշվում են բնության օրենքներով, և բոլոր օրգանիզմները անցնում են սեռական զարգացման փուլը:

Սեռական հասունացման տարիքում արձանագրվում է սեռական ցանկության աճ, ինչը պայմանավորված է սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ  և սեռական գեղձերի գործուենության ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ:

Սեռապես առողջ տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ. եթե նա զրկված է այդ հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն: Ավելին՝ եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտացոլվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին:

Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ սեռական հասունացման ընթացքում, սակայն լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է: Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են քողարկում սեռական դրսևորումները, քան տղաները: Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը՝ դանդաղորեն աճում է և հասնում է իր գագաթնակետին 30-40 տարեկան հասակում:

Այսինքն՝ մի կողմից ֆիզիոլոգիական, բնական հորմոնալ պոռթկումները մղում են երիտասարդին սեռական ակտիվության, մյուս կողմից՝ հասարակական բարոյական նորմերը, սոցիալական դեռևս չհաստատված ստատուսը, կրոնական համոզմունքները և ավանդույթները արգելում են: Աղջիկների և տղաների միջև զուգընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, երբ հնարավոր չէ կամ արգելված է սեռական կյանքը, ինչպես նաև տևական էրոտիկ սիրախաղը և գրգռվածությունը, որը չի ավարտվում օրգազմով, կարող է առաջ բերել կոնքի խոռոչի օրգաններում վազոկոնգեստիա (երակային արյան կանգ), ինչը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում սեռական օրգաններում կանգային և բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Սա հանգեցնում է հոգեբանական բացասական երևույթների ևս. զույգերը (հատկապես աղջիկները) ընկալում են և իրենց գիտակցման մեջ ամրապնդվում է, որ սեռական կյանքը սահմանափակվում է միայն համբույրներով և էրոտիկ քնքշանքներով: Ուստի  արդեն ամուսնական սեռական կյանքում ունենում են տարբեր սեքսոլոգիական խնդիրներ՝պայմանավորված իրենց սպասումների և ռեալ իրականության հակասությամբ:

Բոլոր այն դեպքերում, երբ անհատը ունենում է տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն)` պայմանավորված տարբեր գործոններով կամ կրոնական համոզմունքներից ելնելով, սկզբնական էտապում անհատի մոտ արձանագրվում են խիստ արտահայտված լիբիդոյի բարձրացում, սեռական օրգանների շրջանում ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն, նյարդայիn համակարգի գերզգայնություն, նևրոտիզացիա: Այնուհետև եթե սեռական ձեռնպահությունը շարունակվում է, երկրորդ էտապում սկսում է գործել օրգանիզմի արգելակող մեխանիզմը՝ որոշակիորեն արգելակվում է սեռական հորմոնների սինթեզը, կտրուկ իջնում է սեռական ցանկությունը. օրգանիզմը երբեք չի արտադրում որևէ բան, որը պետք չէ:

Եվ այս հարատև կարգավորող մեխանիզմները գործում են ամբողջ կյանքի ընթացքում` ապահովելով սեռական համակարգին տրված երկու գործառույթների իրականացումը՝ ռեկրեատիվ (սեռական հաճույքի ապահովումը) և պրոկրեատիվ (սերնդի շարունակման) ֆունկցիաները: Իհարկե, այլ հարց է, թե ով, ինչպես և երբ է օգտագործում բնության կողմից տրված այդ պարգևը:





loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Աղջիկների և տղաների միջև տևական էրոտիկ սիրախաղը, որը չի ավարտվում սեքսով, վնասում է առողջությանը. սեքսապաթոլոգ (չափահասների համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (03.02.17) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W Դիտումներ: 410 | Տեգեր: սիրախաղը, Տղաների, չի, ավարտվում, տևական, սեքսով, որը, միջև, աղջիկների, էրոտիկ | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ