RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

5 հուզիչ հարց արգանդի միոմայի մասին  2055

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


5 հուզիչ հարց արգանդի միոմայի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


1.    Որո՞նք են միոմայի առաջացման պատճառները. 1-ին հաստատված տարբերակն այն է, որ այն կանայք, ովքեր կյանքի ընթացքում իրականացրել են հղիության ընդհատում ամենաշատն են հակված միոմա ունենալուն, և հակառակը՝ ծննդաբերությունը փոքրացնում է միոմայի առաջացման ռիսկը:

2-րդ հաստատված տարբերակն է ՝ գենետիկական հակվածությունը: Գիտնականները խոսում են որոշ քրոմոսոմային կոմբինացիաների մասին, որոնք կարող են հանդիսանալ հորմոնալ ֆոնի ստեղծման պատճառ,ինչն էլ նպաստում է միոմայի զարգացմանը:


2.    Որո՞նք են միոմայի տեսակները

1.1.Սուբսեռոզային՝ զարգանում են արդանգի արտաքին շերտում և շարունակում են աճել արտաքին ուղղությամբ: Սովորաբար  դրանք չեն ազդում դաշտանային արյունահոսության վրա, սակայն կարող են առաջացնել ցավեր այլ օրգաններին ճնշելու պատճառով:

1.2.Ինտրամուրալ՝ ամենահաճախ հանդիպող տեսակը: Դրանք զարգանում են արգանդի պատում և հակված են արագ աճին, ինչն էլ նպաստում է արգանդի չափսերի մեծացմանը և արտաքնապես ստեղծում հղի կնոջ տպավորություն:

1.3.Սուբմուկոզային՝ հազվադեպ հանդիպող տեսակ: Այս տեսակը զարգանում է արգանդի պատի ներքին շերտի վրա և աճի հետ մեկտեղ փոփոխում արգանդի  չափսերը և արգանդի հատակի ձևը: Սա ուղեկցվում է  արգանդային առատ արյունահոսությամբ:


3.    Որո՞նք են միոմայի ախտանիշները և  հայտնաբերման մեթոդները

Միոմայի հիմանական ախտանիշներն են ՝

 

  • արգանդի մեծացումը, որն էլ իր հերթին ճնշում է  փոքր կոնքի օրգաններին առաջացնելով ցավ:
  • որովայնի չափսերի մեծացում, եթե կինը ձեռքը դնում է որովայն եվ զգում է  կոշտություն անհրաժեշտ է դիմել բժշկին
  • արգանդային կամ դաշտանային բավականին առատ արյունահոսությունները
  • կինը փորձում է հղիանալ և չի ստացվում:


  Միոմայի հիմնական հայտնաբերման ուղիներն են  Սոնոգրաֆիան և Մագնիսառեզոնանասային տոմոգրաֆիան (ՄՌՏ)-ն:  Այսօր ՄՌՏ հետազոտությունը իր տեսակով և  ճշգրտությամբ գերազանցում է բազմաթիվ  գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Այն հիանալի կերպով հայտնաբերում է   միոմայի տեսակները, որի հիման վրա պրոֆեսիոնալ ռադիոլոգը  իր եզրակացման մեջ բնութագրում է  միոման:


4.   Բուժման  ի՞նչ տակտիկա են ընտրում բժիշկները

Եթե հայտնաբերված  միոմայի աճը  եռամսյա կտրվածքով  անփոփոխ է և  ոչ մի անհանգստություն չի պատճառում կնոջը, նշանակում են դինամիկ հսկողություն 6ամիսը մեկ անգամ, հակառակ դեպքում բժիշկը կարող է պնդել միոման հեռացնել:

Այսօր միայն վիրահատական միջամտությունով կարելի է հեռացնել միոման: Միջամտությունը լինում է 2 տեսակ՝

 

  • գիստերէկտոմիա, երբ  միոմայի հանգույցների հետ մեկտեղ հեռացնում են նաև արգանդը(սովորաբար այս տեսակը կիրառվում է մենոպաուզայում գտնվող կանանց համար)
  • միոմէկտոմիա, երբ հեռացվում են միայն միոմայի հանգույցները (սովորաբար այս տեսակը կիրառվում է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար)


5.   Խորհուրդներ

Պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում կանոնավոր կարգով հաճախել գինեկոլոգի մոտ և փորձել շրջանցել աբորտները: Սննդակարգում ավելացնել կանաչ բանջարեղենների քանակը, որոնք  փոքրացնում են միոմայի զարգացման ռիսկը, և քչացնել մսային կերակուրները: Պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ և միասին  ընտրել անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցը:

Այն կանայք ովքեր արդեն ունեն միոմա,պետք է խուսափեն ծանր բեռ բարձրացնելուց, (ոչ ավել քան 3 կգ), շոքեբաղնիք հաճախելուց, տաք լոգանք ընդունելուց և արևի ուլտարմանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելուց, ինչպես նաև խուսափել որովայնի ներքևի հատված մերսումներից:

Կարդալ ավելին Ultraimaging.am-ում





Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 5 հուզիչ հարց արգանդի միոմայի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (19.11.16) Դիտումներ: 2055 | Տեգեր: մասին, հուզիչ, Արգանդի, հարց, միոմայի | - Վարկանիշ -: 0.0/0