RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

16 պատճառ՝ հաճախ սեքսով զբաղվելու համար  240

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


16 պատճառ՝ հաճախ սեքսով զբաղվելու համար

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ձեզ տանջում են ամենօրյա սթրեսնե՞րը, խնդիրները և անհանգստությունը՝ ձեր առողջության մասի՞ն։ Ապա սեքսը լուծում է ձեզ համար, և այն կարող է բերել երջանկություն, երկարակյացություն ու ցանկալի առողջություն։ Ահա 16 գործոն, որոնք վկայում են սեքսի առողջարար ազդեցության մասին՝ մեր օրգանիզմի համար։

 

16 պատճառ՝ հաճախ սեքսով զբաղվելու համար

 

1. Հակասթրես

Սեքսը նվազեցնում է սթրեսը, անգամ եթե դրանից ձերբազատվելու հարցում չեն օգնում տարբեր շնչառական վարժանքները։ Սեքսի ժամանակ օրգանիզմն արտադրում է դոֆամին։ Դա մի նյութ է, որը պայքարում է սթրեսածին հորմոնների հետ։ Սեքսի ժամանակ օրգանիզմ մեծ քանակությամբ այլ հորմոններ էլ են արտանետվում. էնդորֆին, որը հայտնի է, որպես «երջանկության հորմոն» և օքսիտոցին, որն ուժեղացնում է սեռական ցանկությունը։ Առնետների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ սեռապես ակտիվ արու առնետները շատ ավելի հանգիստ են, քան իրենց պակաս ակտիվ եղբայրները։

 

2. Ֆիզիկական վարժանքների փոխարեն…

Սեքսն ինքնին շարժում է։ Սեքսի ժամանակ ֆիզիոլոգիական փոփոխություններ են լինում, որոնք համադրելի են ֆիզիկական վարժանքների ժամանակ տեղ գտնող փոփոխությունների հետ։ Սեքսի ժամանակ հաճախակիանում է շնչառությունը, ինչը նշանակում, որ դու հոգնում ես, հետևաբար՝ կալորիաներ ես վառում։ Եթե սեքսով զբաղվում ես շաբաթական երեք անգամ միջինում գոնե 15 րոպե, ապա տարեկան 7500 կալորիա կարող ես վարել։ Նույնքան կալորիա վառվում է 75 միլոն մղոն վազելիս։ Հաճախակիացող շնչառության ժամանակ թոքերը լցվում են թթվածնով, իսկ սեքսի ժամանակ արտադրվող տեստոստերոնը ամրացնում է մկաններն ու ոսկորները։

 

3. Զարկերակային ճնշման կարգավորում

Սեքսը կարգավորում է զարկերակային ճնշումը՝ իջեցնելով ստորին արտերիալ ճնշումը և նորմալիզացնում ընդհանուր արյան ճնշումը։

 

4. Դիմադրողականության բարձրացում

Սեքսը լավագույն միջոցն է հարբուխի և այլ հիվանդությունների դեմ, որովհետև այն ամրապնդում է դիմադրողականությունը։ Եթե հաճախ ես զբաղվում սեքսով, ապա օրգանիզմում Ա դասի իմունոգլոբուլին հակամարմինների մակարդակը բարձրանում է, ինչը օգնում է հատկապես հարբուխի դեմ։

 

5. Ավելի երիտասարդ տեսք

Համաձայն որոշ հետազորությունների, շաբաթական երեք անգամ սեքսով զբաղվելը բերում է նրան, որ ժամանակի ընթացքում դու 10 տարի ավելի երիտասարդ ես թվում քո իրական տարիքից։

 

6. Առողջ սիրտ

Սեքսը ոչ միայն օգնում է այրել կալորիաները, այլև օգտակար է սրտի համար։ Լավ սեքսը լավագույն պրոֆիլակտիկան է ընդդեմ կաթվածի։ Նոր Անգլիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտնականները ուսումնասիրել են սեքսի ազդեցությունը սրտի վրա, ինչի արդյունքում պարզել են, որ սեքսը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը, սակայն այս երևույթն ապացուցվել է միայն տղամարդկանց մոտ։

 

7. Ցավազրկում

Հաճույքը լավագույն ցավազրկողն է։ Եթե դու ունես գլխացավ, կամ էլ մարմինդ է ցավում, ապա սեքսը կօգնի ավելի լավ, քան ցանկացած դեղ։ Բժիշկ Ջորջ Էլրիխն ուսումնասիրել է սեքսի ու արտրիտի կապը և եկել է այն եզրակացության, որ սեքսով զբաղվող պացիենտները ավելի թույլ ցավեր են ունենում այդ հիվանդության դեպքում։

 

8. Մտերմիկ ու վստահելի հարաբերությունների գրավական

Սեքսի ժամանակ օրգանիզմն արտադրում է օքսիտոցին հորոնը, որը պատասխանատու է ուրախության և սիրո զգացմունքների համար։ Եթե ձեր հարաբերություններում ճգնաժամ է, և ձեզ թվում է, որ ձեր զուգընկերը սկսել է մեկուսանալ ձեզնից, ապա սեքսը կարող է օգնել ձեզ, դե իսկ օքսիտոցինն էլ էլ ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները։

 

9. Օնկոլագիական հիվանդությունների պրոֆիլակտիկա

Պարբերական սերմնաժայթքումը նվազեցնում է միզամուղի քաղցկեղի հավանականությունը։ Ավստրալիացի գիտնականները ուսումնասիրել են տղամարդկանց մի խումբ և եկել այն եզրահանգման, որ ամսվա մեջ գոնե 21 անգամ սերմնաժայթքում ունեցող տղամարդիկ ավելի քիչ են հակված քաղցկեղ ունենալուն։ Սեքսի և օնկոլոգիական հիվանդությունների կապն ուսումնասիրող այլ հետազոտողներն էլ եկել են նմանօրինակ եզրահանգման։

 

10. Տազի պինդ մկաններ

Սեքսի ժամանակ գործարկվում են մկանների տարբեր խմբեր։ Պարբերական սեքսը նպաստում է տազային մկաններ ամրացմանը, ինպես նաև կվադրիցեպսների, կորի մկանների ու մեջքի վերևի հատվածի մկանների ամրացմանը։ Այն նաև բարելավում է միզապարկի ու աղիքային համակարգի աշխատանքը։

 

11. Շագանակագեղձի պաշտպանություն

Սերմնաժայթքման ժամանակ արտադրվող հեղուկի մեծ մասն արտադրվում է շագանակագեղձի կողմից։ Եթե սերմնաժայթքում պարբերաբար չի լինում, ապա այդ հեղուկը կուտակվում է, ինչը կարող է հանգեցնել գեղձի այտուցմանն ու բորբոքմանը։ Պարբերական սերմնաժայթքումներն այդ պատճառով էլ օգտակար են շագանակագեղձի համար, սակայն պետք է հիշել, որ գեղձը կարող է խնդիրներ ունենալ, եթե սերմնաժայթքման բնականոն հաճախականությունը կտրուկ փոխվի։

 

12. Առողջ քուն

Սեքսից հետո լավ քունն ապահովված է, որովհետև օրգանիզմի վրա այն ունի նույն ազդեցությունն, ինչ ցանկացած այլ ֆիզիկական ակտիվություն։ Սրտի զարկի հաճախականությունը բերում է հետկոիտալ թուլացման, ուստի սեքսը օգտակար է նաև անքնության խնդիրներ ունեցողներին, ու սա հատկապես վերաբերում է տղամարդկանց, ովքեր սերմնաժայթքումից հետո քնկոտ են դառնում։

 

13. Պարբերական մենստրուալ ցիկլ

Սեքսի ժամանակ կանանց մոտ արտադրվում են հորմոններ, որոնք օգնում են մենստրուալ ցիկլը բարելավել ու կարգավորել։ Սեքսը, ինչպես նշվեց, նաև հակասթրեսային ազդեցություն ունի, իսկ սթրեսն այն գործոններից է, որը խախտում է մենստրուալ ցիկլը։

 

14. Էրեկտիլ դիսֆունկցիայի պրոֆիլակտիկա

40-ն անց տղամարդկանց 50 տոկոսը տառապում է այս ախտանիշով, կամ այլ կերպ ասած՝ իմպոտենցիայով։ Ու լավագույն միջոցն ընդդեմ իմպոտենցիայի… սեքսն է։ Առնանդամի զարկերակներ ստացվող արյունը օգնում է հյուսվածքները առողջ պահել, իսկ բժիշկները էրեկցիայի էֆեկտը համեմատում են սպորտի հետ. որքան այն ավելի հաճախ է լինում, այնքան ավելի լավ արդյունք է գրանցվում։

 

15. Կյանքի տևողության աճ

Առողջ սիրտ, ամուր մկաններ, թթվածնի լավ շրջանառություն… ու որպես հետևանք՝ լավ տրամադրություն։ Այս ամենը գործոններ են, որոնց շնորհիվ կյանքն ավելի երկար է դառնում։ Բրիտանացի գիտանականները պարզել են, որ ավելի հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ ավելի երկար են ապրում։

 

16. Երեխա ունենալու հավանականության աճ

Եթե դուք պլանավորել եք երեխա ունենալ, ապա պարբերական սեքսը ավելացնում է սերմնահեղուկի քանակությունն աճուկներում, իսկ պարբերական սեքսը բերում է նաև սպերմատազոիդների պարբերական թարմացման, իսկ եթե դա չլինի, կարող է գրանցվել ԴՆԹ-ի կառուցվածքային խեղում։ Այս մասին գրում է Slaq-ը:

 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ 16 պատճառ՝ հաճախ սեքսով զբաղվելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 240 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ