RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

13 սովորական ապրանքներ, որոնք ձեզ սպանում են  1466

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   BlogNews


13 սովորական ապրանքներ, որոնք ձեզ սպանում են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Առողջ ապրելակերպի նորաձևությունն ավելի ու ավելի ընդունված է դառնում։ Կանոնավոր սնվել, սպորտով զբաղվել, ծխելը և ալկոհոլ ընդունելը թողնել. առողջությունը պահպանելու նպատակով ինչ զոհաբերությունների ասես կարող ես գնալ։ Սակայն ի՞նչ փորձություններ առանց դժվարությունների։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք սնվելու սովորական ապրանքներ, որոնք դանդաղ կերպով, բայց վստահաբար մեր օրգանիզմին վնաս են հասցնում։

Ոչ օրգանական բանջարեղեն և մրգեր։ Այս ապրանքները լավության փոխարեն վատություն են պատճառում։ Դրա պատճառը պեստիցիդներն և հորմոնալ ներարկումներն են, որոնք ապրանքը տեսքից ավելի «իդեալական» են դարձնում։ Արտաքին գեղեցկության տակ թաքնված են օրգանիզմի համար վնասաբեր հետևանքներ։

Պահածոյացված ապրանքներ։ Այսօրվա դրությամբ խանութում կարելի է տարբեր պահածոյացված ապրանքներ գտնել՝ մսային, ձկնային, բանջարեղենային և այլն։ Սակայն այս տեսակի ապրանքների մշտական օգտագործումը կարող է մարդու առողջության վրա վատ անդրադառնալ։ Պետք չէ մոռանալ, որ պահածոյի մեջ գտնվող վիտամիններից շատերը ջերմային մշակման հետևանքով կորչում են։ Բացի այդ, տարաները բիսֆենոլ A-ով են ծածկված, որը և կարող է սննդի մեջ հայտնվել։ Այս քիմիական նյութը վտանգավոր է համարվում։

Վերամշակված միս՝ երշիկ և նրբերշիկ։ Այս ուտեստների մեծամասնությունն իրենց մեջ պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, որոնց միջոցով ապրանքն ավելի երկար ժամանակ են պահպանում։ Պետք է նաև նշել, որ վերամշակված միսը հիմնականում ճարպոտ է լինում և օգտակար նյութերից զուրկ։

Չիպսը համեղ, սակայն ոչ օգտակար խորտիկ է։ Չիպսի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման և արյան մեջ խոլեստերինի ավելացման։ Սրա բաղադրության մեջ բազմաթիվ քիմիական նյութեր կան՝ բուրավետիչներ, ներկանյութեր, որոնք կարտոֆիլի ծավալն ավելի են մեծացնում։

Բուսական յուղ։ Բուսական յուղի պատրաստման ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ վտանգավոր գործընթացներ, օրինակ՝ քիմիական նյութերի օգտագործումը։ Բացի այդ՝ յուղն իր մեջ պարունակում է չհագեցած ճարպային թթուների՝ Օմեգա-6-ի բարձր մակարդակ։ Յուղի հաճախակի և չափից դուրս օգտագործումը հանգեցնում է սրտի խնդիրների և այլ հիվանդությունների։

Քաղցրացուցիչներ։ Շաքարի օգտագործումից ավելի լավ է խուսափել, սակայն այն արհեստական կամ բնական քաղցրացուցիչներով փոխարինելը հարցի լուծում չէ, այլ վատթար տարբերակ։

Փաթեթավորված հյութ։ Այսպիսի հյութը համեղ է, սակայն նրանում կան մի շարք ներկանյութեր, բուրավետիչներ։ Այս իսկ պատճառով ավելի լավ է մի փոքր ազատ ժամանակ ծախսել և ինքնուրույն պատրաստել հյութ թարմ մրգերից և բանջարեղենից, որը ձեզ վիտամինների «մի մեծ պահեստ» կպարգևի։

Չոր նախաճաշը ժամանակ և ջանք է խնայում, ինչպես նաև ըստ արտադրողների՝ անհավատալիորեն օգտակար է։ Այն իր մեջ ներառում է եգիպտացորենի փաթիլներ, մյուսլի և այլն։ Սակայն իրականում այդ ապրանքների չորացնելուց կարևոր վիտամիններ են անհետանում։ Սյդ իսկ պատճառով այդ տեսակի ապրանքի հաճախակի օգտագործումը վնասակար է։ Դրա փոխարեն օրգանական հացահատիկներից թարմ խառնուրդ պատրաստեք, որը ձեզ համար ավելի օգտակար կլինի։

Մարգարին՝ կարագի համեմատաբար էժան և վնասակար փոխարինող, որն իր մեջ պարունակում է տրանս ճարպեր, հակաօքսիդանտներ, էմուլգատորներ։ Պետք է նաև նշել, որ մարգարինն օգտագործվում է թխման և հրուշակեղենի արդյունաբերության, ինչպես նաև սենդվիչների մեջ։ Մարգարինի արհեստական բաղադրիչները հանգեցնում են իմունիտետի նվազմանը և օրգանիզմի նյութափոխանակության վատթարացմանը։

Փքաբլիթ՝ համեղ և բավականին հագեցնող քաղցրավենիք, որը հայտնի է որպես արագ սնման ուտելիք։ Սակայն չպետք է մոռանալ, որ փքաբլիթներն ահռելի քանակությամբ շաքար են պարունակում, իսկ շաքարի հաճախակի օգտագործումը կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։

Գազավորված քաղցր հյութեր։ Ներկայումս շուկաներում ներկայացված են զանազան լիմոնադներ, սոդային խմիչքներ, որոնք դուր են գալիս և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։ Համաձայնվեք՝ որքան հաճելի է ամառային չոր եղանակին կոլա ըմպելը։ Սակայն պետք է հիշել, որ այս տեսակի խմիչքները պարունակում են սննդին համային տարբեր որակներ հաղորդող բնանյութեր, գունանյութեր, մեծ քանակությամբ շաքարավազ (մի բաժակի համար մոտ չորս գդալ շաքար)։ Գազավորված հյութերի հաճախակի օգտագործումը կարող է լուրջ հետևաքներ ունենալ, օրինակ՝ շաքարային դիաբետ առաջացնել։

Մեզ համար շատ սիրելի կարտոֆիլը նույնպես կարող է վնասակար լինել։ Դրա պատճառը կարտոֆիլի ոչ ճիշտ կամ չափազանց երկար պահելն է։ Երկար ժամանակ արևի տակ մնալով՝ դրանում սոլանինի քանակությունն է ավելանում, որը կարող է հանգեցնել գլխապտույտի, սրտխառնոցի, նյարդային համակարգի խախտման։ Այս իսկ պատճառով ձմեռվա վերջին կարտոֆիլի հաճախակի օգտագործումը վնասակար է։

Կաթ։ Ոչ պաստերիզացված կաթի օգտագործումը կարող է այնպիսի նախանշաններ առաջացնել, ինչպիսիք են օրինակ՝ հարբուխը, նաև կարող է լյարդի հետ կապված խնդիրներ առաջ բերել։ Ապրանքը կարող է վտանգավոր միկրոօրգանիզմներ պարունակել, օրինակ՝ սալմոնելլա, աղիքային ցուպիկ և լիստերիա։ 

 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 13 սովորական ապրանքներ, որոնք ձեզ սպանում են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (11.09.16) | Հեղինակ: BlogNews W Դիտումներ: 1466 | Տեգեր: Են, ձեզ, որոնք, սպանում, սովորական, ապրանքներ, 13 | - Վարկանիշ -: 0.0/0