RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Խոհանոց

Ինչպե՞ս պատրաստել լահմաջոն, որ փափուկ ստացվի  19113

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Խոհանոց,   Web


Ինչպե՞ս պատրաստել լահմաջոն, որ փափուկ ստացվի

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Կրճատ բաղադրատոմսը

Խմո­րը։ 1,5 շիշ մա­ծու­նը լց­նել էմա­լա­պատ թա­սի մեջ, ավե­լաց­նել 2 բա­ժակ ջուր, լավ խառ­նել և հեր­թա­կա­նու­թյամբ ավե­լաց­նել աղ, 0,5 թե­յի գդալ սո­դա և այն­քան ալ­յուր, որ­պես­զի ստաց­վի ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խմոր, թող­նել 3-4 ժամ:

Լցոն։ Լահ­մա­ջո­յի մի­սը պետք է շատ յու­ղոտ լի­նի, որ հա­մեղ ստաց­վի: 1 կգ ոչ­խա­րի կամ տա­վա­րի փա­փուկ, յու­ղոտ մի­սը աղալ, ավե­լաց­նել սև, կար­միր պղ­պեղ, մանր կտր­տած խա­ռը կա­նա­չի, աղա­ցած լո­լիկ (3-4 հատ), 4-5 գլուխ աղա­ցած սոխ, 1 գլուխ ծե­ծած սխ­տոր: Զանգ­վա­ծը լավ խառ­նել և ավե­լաց­նել 1-1,5 թե­յի բա­ժակ ջուր, որ հնա­րա­վոր լի­նի լցո­նը հա­վա­սար շեր­տով քսել խմո­րին: Գն­դե­րի բա­ժան­ված խմո­րը գրտ­նա­կով բա­ցել, կտ­րել թե­յի պնա­կով, շա­րել թի­թե­ղի վրա, վրան քսել լցո­նը և մի­ջին կրա­կով թխել ջե­ռո­ցում: Հա­նե­լուց հե­տո երե­սի կող­մով զույգ-­զույգ դար­սել իրար վրա: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ թա­նի հետ մի­ա­սին:

 
 
 
 

Մանրամասն բաղադրատոմսը

 Բաղադրություն

1/2 կգ հորթի կամ գառան աղացած միս

1 հ. մեծ սոխ

2 պճեղ սխտոր

1 հ. աղացած կանաչ պղպեղ

2 հ. լոլիկ

1/2 բ. մաղադանոս

1/2 բ. թարմ անանուխի տերևներ

1/2 թ.գ. աղացած չաման

3-4 ճ.գ. կիտրոնի հյութ

2 ճ.գ. կարագ

աղ, սև և կարմիր պղպեղ

3 ճ.գ. բուսայուղ

 

Խմորի համար

1 թ.գ. խմորիչ

1/2 թ.գ. շաքարավազ

1 1/2 բ. գոլ ջուր

4,5 բ. ալյուր

Պատրաստման եղանակ

Խմոր

1. Խմորիչը, շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ գոլ ջուր, խառնել և դնել տաք տեղ մոտ 20 ր.:

2. Այնուհետև ավելացնել մնացած գոլ ջուրը, ալյուրը, ձեռքով խառնել:Պետք է ստացվի փափուկ խմոր:

3. Խմորի վրա բուսայուղ քսել, ծածկել և դնել տաք տեղ: Թողնել 1 ժամ հանգստանա:Բացելուց հետո խմորը    պետք է 2 անգամ աճած լինի:

4. Խմորը կտրտել, փոքրիկ գնդեր պատրաստել: Սեղանի վրա ալյուր ցանել, շարել գնդերը, ծածկել սրբիչով:

5. Սոխը և սխտորը աղալ: Տապակի մեջ հալեցնել կարագը և 2-3 ր. տապակել սոխի և սխտորի խառնուրդը:

6. Կանաչին (մաղադանոսն ու անանուխը) լվանալ, մանր կտրտել:

7. Մաքրել լոլիկների կեղևները, մանր կտրտել:

8. Ապակյա տարայի մեջ խառնել միսը, աղը և պղպեղները, չամանը, կիտրոնի հյութը, լոլիկը, աղացած կանաչ պղպեղը, սոխի ու սխտորի խառնուրդը և կանաչին:

9. Գնդերը գրտնակով բացել 5-8 մմ, վրան բուսայուղ քսել: Դնել ջեռոցի տապակի վրա:

10. Ձեռքով կամ գդալի օգնությամբ տարածել մսի խառնուրդը և դնել ջեռոցը:

11. Լահմաջունը պատրաստ է, երբ եզրերը թեթևակի մգանում են:
 



 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչպե՞ս պատրաստել լահմաջոն, որ փափուկ ստացվի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Խոհանոց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: haykblbulyan (16.12.16) | Հեղինակ: Web W Դիտումներ: 19113 | Տեգեր: լայմաջոն, պատրաստել, փափուկ, ստացվի, որ, Ինչպե՞ս | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ