RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

«… տղերք կան, որ ես ադալժենի եմ անում, որ գնամ հասնեմ տուն». զինվորի «քֆուրը» ավարտվել է սպանության փորձով  12933

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


«… տղերք կան, որ ես ադալժենի եմ անում, որ գնամ հասնեմ տուն». զինվորի «քֆուրը» ավարտվել է սպանության փորձով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վլադիմիր Դավոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

20-ամյա Վլադիմիրը պարտադիր ժամկետային զինծառայող էր: Նա կալանքի տակ է 2015 թվականի փետրվարի 17-ից՝ սպանության փորձի մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 15-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում՝ հանգիստ հերթափոխի ժամանակ, շարքային Վլադիմիրը գետնատնակում վիճաբանության մեջ է մտել նույն դիրքում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Մանուկ Ղազարյանի հետ: Մանուկը հայհոյել է, Վլադիմիրը ձեռքով հարվածել է նրա դեմքին ու ինքն էլ է հայհոյել, ապա «վրեժ լուծելու շարժառիթով սպանություն կատարելու դիտավորությամբ զինաբուրգից վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի հրացանը, ամրացրել է զրահաբաճկոնում պահվող տասը փամփուշտներով պահեստատուփը, լիցքավորել է զենքը ու Մանուկին կյանքից զրկելու դիտավորությամբ ցանկացել է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ, բայց իր գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել են մյուս զինվորները, ովքեր փոխել են զենքի փողի ուղղությունը: Վլադիմիրի արձակած կրակոցները դիպել են գետնատնակի մահճակալին, հետո նաև՝ պատին»:

Մանուկ Ղազարյանը տուժողի կարգավիճակի հետ միասին առաջին ատյանի դատարանում ունեցել է նաև ամբաստանյալի կարգավիճակ: Նա մեղադրվել է ծառայակցի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, զինվորների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանում Վլադիմիր Դավոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ հանգստի ժամին, դիրքի ավագն ասել է, թե փորձնական «տագնապ» պիտի անցկացնեն: Մանուկ Ղազարյանն ասել է, թե չի մասնակցելու, քանի որ… հոգնած է:

Ինքը նրան ասել է. «Մարդ կա՞, որ բան ես ասում, չի անում»:

Մանուկը հայհոյանքով կատակ է արել, ինքը նույն կատակով պատասխանել է ու ասել է, որ նա չշարունակի:

Բայց իր ու Մանուկի միջև խոսակցություն է ծավալվել նախկին մի միջադեպի վերաբերյալ: Ինքը Մանուկին ասել է. «Հաշվի էս խոսակցությունը քեզ ադալժենի եմ անում, կիջնենք զորամաս, կխոսանք էդ թեմայով»:

Մանուկը պատասխանել է հայհոյանքով ու ասել է. «… տղերք էլ կան, որ ես եմ ադալժենի անում, որ գնամ հասնեմ տուն»:

Ինքը Մանուկի ասածից չի վիրավորվել, այն որպես անձնական վիրավորանք չի ընդունել, բայց նրան կարգի հրավիրելու համար ցանկացել է հարվածել, միայն թե ձեռքը Մանուկին չի դիպել: Համածառայողները բաժանել են իրենց: Մանուկին դուրս են բերել գետնատնակից:

Ինքը գնացել է հետևից, որ հարվածի Մանուկին, բայց իրեն չեն թողել: Մանուկը կրկնել է. «Հորս արև, ես քո հետ չեմ եղել»:

Ինքը գետնատնակում վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի զենքը, ամրացրել է պահեստատուփը, բայց որևէ քայլ չի արել: Համածառայող Վահեն հետևից մոտեցել է իրեն, բռնել է զենքից ու պահանջել է բաց թողնել:

Ինքը պահանջել է, որ Վահեն թողնի զենքը, Վահեն էլ ասել է, որ այդ ամենը ի՛ր համար է անում: Նա իրեն հրելով՝ տարել-նստեցրել է մահճակալին, զենքը քաշել է, բայց ինքը զենքը բաց չի թողել: Իրենց են մոտեցել համածառայողները, փորձել են վերցնել զենքը: Ինքն ասել է. «Դե որ ուզում եք զենքը խլել ձեռքիցս…» ու լիցքավորել է զենքը և կրակոց է արձակել:

Կրակոցը դիպել է պատին: Հետո մոտեցել է Արթուրը, նույնպես ցանկացել է զենքը վերցնել իր ձեռքից: Արձակվել է երկրորդ կրակոցը, դա եղել է պատահաբար:

Դրանից հետո ինքը բաց է թողել զենքը: Համածառայողները վերցրել են հրացանը, դրսում լիցքաթափել են:

Ինքը նյարդային վիճակից դողում էր ու ասում. «Մամ ջան, կներես»: Հետո ինքը զանգել է վաշտի հրամանատարին, ասել է, որ նա գա իրենց մարտական դիրք: Եկել են գումարտակի շտաբի պետը, գումարտակի հրամանատարը: Ինքն ասել է, թե այդ ամենը արել է միայն Մանուկին վախեցնելու համար:

Հետո իրենք գնացել են հրամանատարական դիտակետ, ճանապարհին ինքն ու Մանուկը ներողություն են խնդրել միմյանցից: Ինքը սպաներին ասել է, որ չի ցանկացել սպանել Մանուկին, եթե ցանկանար, ոչ ոք իրեն չէր կարողանա խանգարել:

Մինչև դեպքը ինքն ու Մանուկը ոչ մի խնդիր չեն ունեցել: Ինքը զենքը բաց չի թողել, որ համածառայողներին ապացուցի՝ եթե ինքը չցանկանա, զենքը իրենից չեն կարող խլել:

Նախաքննության ժամանակ Վլադիմիրն ասել է, թե վիրավորվել է Մանուկի հայհոյախոսությունից: Իր արժանապատվությունը ստորացվել է: Մյուս համածառայողները ներկա էին, դրանից ինքն ավելի էր վիրավորված զգում իրեն: Ինքը ցանկացել է, որ ինչ-որ մեկը տեսնի իր կողմից զենքը լիցքավորելը, բարձր տոնով ասի, որ ինքը չլիցքավորի, Մանուկը դա լսի ու վախենա:

Մանուկ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իր ու Վլադիմիրի միջև խոսակցություն է սկսվել, ինքը հայհոյել է ուրիշի հասցեին, բայց Վլադիմիրը կարծել է, թե իրեն է հայհոյում:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «… տղերք կան, որ ես ադալժենի եմ անում, որ գնամ հասնեմ տուն». զինվորի «քֆուրը» ավարտվել է սպանության փորձով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (29.08.16) Դիտումներ: 12933 | Տեգեր: գնամ, ադալժենի, Ես, «…, տղերք, կան, եմ, որ, անում | - Վարկանիշ -: 0.0/0