RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Պատերազմ քրեական աշխարհի դեմ. Հայաստանից արտաքսվել են 8 «օրենքով գող»  117

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   Լուրեր.com


Պատերազմ քրեական աշխարհի դեմ. Հայաստանից արտաքսվել են 8 «օրենքով գող»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Լուրեր.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր որոշում է կայացրել Հայաստանից արտաքսել թվով 8 «օրենքով գող»-ի:

Մեր աղբյուրը նշեց, որ արդեն մի քանի ժամ է, գողական աշխարհը կոլապսի մեջ է: Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր էին արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ: Քոնչը, սակայն, կրկին վերադարձել էր Հայաստան:

Եվ այսպես, Հայաստանը ժամեր անց կլքեն «օրենքով գողեր» (գրում ենք միայն մականունները, որոնցով նրանք հայտնի են հանրությանը) «Խոյի տղա Աֆոն», «Օշականցի Գևորիկը», «Մանեթի տղա Սամոն», «Մասիվցի Անդոն», «Ժիրոն», «Գորիսեցի Արտեմը», «Լեննականցի Սուրոն», «Լեննականցի Արտյոմը»: Ինչպես նաև Քոնչ մականունով Նորայր Փիլոյանը, որը կրկին վերադարձել էր Հայաստան:

Պետք է նշենք, որ սա կարող է լուրջ ընդհարումներ առաջ բերել քրեական աշխարհում: Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կարող է սկսվել անարխիա, և իրավապահները հատուկ հսկողություն են սահմանել «օրենքով գողեր»-ի հետ անմիջական կապ ունեցող բոլոր հեղինակությունների, այսպես ասած՝ «աֆտարիտետների» վրա:

ՀՀ ոստիկանությունից տեղեկությունները ճշտել չհաջողվեց:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պատերազմ քրեական աշխարհի դեմ. Հայաստանից արտաքսվել են 8 «օրենքով գող»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (14.09.16) | Հեղինակ: Լուրեր.com W Դիտումներ: 117 | Տեգեր: Հայաստանից, Են, արտաքսվել, պատերազմ, դեմ., քրեական, «Օրենքով, ԱՇԽԱՐՀԻ, գող» | - Վարկանիշ -: 0.0/0