Գլխավոր էջ » Քրեական
Օրենքով գող ամեն մեկը չի կարող դառնալ  11089

Գլխավոր էջ » Քրեական 

Խորագիրը՝  Քրեական,   

 

«Օրենքով գող» արտահայտությունը առաջացել է նախորդ դարաշրջանի սկզբներին և զարգացել խորհրդային տարիներին: 

Օրենքով գողերը նրանք են, որոնք շատ հանգիստ կարողանում են լուծել հանցագործ աշխարհի լուրջ, կարևոր, արմատական հարցերն ու խնդիրները: Կարողանում են կառավարել ազատազրկման վայրերը, որտեղ կյանքը դաժան է, բարդ և անտանելի:

Վերջին տարիներին` հետխորհրդային ժամանակաշրջանում, օրենքով գողերի ձայնը հասնում էր մինչև իշխանության տարբեր մակարդակների: Ճկուն և խելացի մտքի տեր լինելով, նրանք դարձել էին հզոր և իրական ուժ: Կարողանում էին ոչ միայն կարգավորել ներքին հարցերը, այլ նաև ներազդում էին զանազան հասարակական, տնտեսական և տարաբնույթ պրոբլեմների վրա:

Այսօր ևս օրենքով գողերն առաջվա նման քրեականների առանձնահատուկ, էլիտար կատեգորիան են, «գողական ընկերակցությունը» բնորոշողները:
Նրանք հանդիսանում են այսպես կոչված իրավապաշտպանները զոնի ներսում և դրսում, վերահսկելով  «օբշակի» գանձարկղը` հանդիսանում են որպես երրորդային դատավորներ: Գողերը կոորդինացնում են կալանավորների խմբերի գործունեությունը, իսկ երբեմն նաև վերահսկում բանտային վարչակազմին: Ունենալով ուժեղ կամք և ամուր նյարդեր, առաջնորդվելով իրենց օրենքներով, նրանք առանց դժվարության ու ջանքերի իրենց են ենթարկում ողջ հանցագործ աշխարհը` որը բաժանված է երեք հիմնական տեսակների` քաղաքական, տնտեսական և քրեական:

Օրենքով գող ամեն մեկը չի կարող դառնալ, ընտրելիս խստորեն առաջնորդվում են կանոնադրությամբ: Սակայն, ինչպես հասարակության մեջ, այնտեղ ևս ոչ հաճախ, բայց լինում են նաև բացառիկ հովանավորչություններ:

Օրենքով գողերին «կառավարելու», նրանց հետ համագործակցելու նպատակով օգտագործվում էր և օգտագործվում է նախկին ՊԱԿ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության, բանտերի, ուղղիչ գաղութների արխիվային փաստաթղթերն ու օպերատիվ տեղեկությունները:

Հետ խորհրդային տարիների «բարդակին»,  «բեսպրեդելին», հանցագործ աշխարհի լկտիությանը, հանցագործությունների աճին ու ամենաթողության «գինարբուքին»  պետք է վերջ տրվեր: Նախկին խորհրդային հանրապետությունների վրա բնականաբար ազդում էր Ռուսաստանում տիրող այդ վիճակն ու նրա թուլացումը համաշխարհային թատերաբեմում` թե′ ներքին, թե′ արտաքին քաղաքականության առումով:
Այդ պայմաններում, հանցագործ աշխարհը բառացիորեն տիրապետում էր երկրին: Ռուսատանում տիրող իրավիճակը իհարկե կտրուկ փոխվեց Վ.Պուտինի նախագահ ընտրվելուց հետո: Պուտինն իր իշխանության գալու առաջին իսկ օրերից ամեն ինչ արեց Ռուսաստանի դերը բարձրացնելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ: Նրան հաջողվեց կանգնեցնել հանցագործ աշխարհի, նրանց հեղինակությունների օրեցօր աճող ախորժակն ու թափանիվը…

Բայց ասել, թե օրենքով գողերը վերացել են կամ անհրաժեշտ դերակատարում չունեն չենք կարող: Ուղղակի նրանք համեմատաբար դարձել են ավելի տեսանելի ու կառավարելի…

Ռոբերտ Մելքոնյան   

Խորագիրը՝  Քրեական,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog