RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

«Ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»  13710

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   Aravot.am


«Ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Ասել է 15-ամյա պատանին դանակի 30 հարվածով մորը սպանած հորը

Անցյալ տարի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի անչափահաս երեխաները մինչեւ հիմա հոգեկան ծանր ապրումների մեջ են: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր նրանց մոր՝ Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան: Հեղինեի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ քրոջ տղան՝ 15-ամյա Կարենը, երբ հեռուստացույցով լսել է հորը, որը ոստիկաններին ասել է՝ չի զղջում սպանության համար, վրդովված ասել է՝ «Դե լավ, ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»:

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հեղինեի սպանության գործով 2-րդ դատական նիստն էր, որը կրկին հետաձգվեց՝ կրկին մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով:

Նիստին ներկա էր նաեւ մեղադրյալ Արտակ Առաքելյանի հայրը:
Արտակ Առաքելյանն իր ցուցմունքում հանցանքը պատճառաբանել էր՝ ասելով, թե իբր խանդի հողի վրա է կատարել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այս ընտանիքը մշտապես անհաշտ է եղել, Առաքելյանը մշտապես բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ: Մենք փորձեցինք Առաքելյանի հորից ճշտել, թե որդու ընտանիքում ինչ մթնոլորտ է եղել, արդյոք բռնություններ եղե՞լ են: «Ես հիմա վատ վիճակում եմ, ջղայնացած, նորմալ չեմ կարա խոսամ: Համ էլ 15 տարի է՝ իրանք պսակված են, ես 1-2 անգամ եմ իրանց տուն գնացել, չգիտեմ՝ ոնց են ապրել, բայց իրար սիրել են: Հետո ընթացքում էդ թուրքի մոմենտով բաներ են եղել, մի տարի տենց լարված վիճակ ա եղել: Տղես մի տարի ա՝ տառապում էր խանդից»,- պատմեց Առաքելյանի հայրը:

Մինչդեռ Հեղինեի քույրը՝ Քրիստինեն, այլ բաներ պատմեց մեզ. նա հերքեց, որ սպանությունը խանդի հողի վրա է եղել: Քրիստինեն ասաց, որ Արտակ Առաքելյանը պարտքեր ու վարկեր ուներ, այդ թվում նաեւ ազգությամբ այն թուրք անձին, ում պատճառով, իբր թե, խանդում էր կնոջը:

Ոստիկանի կողքին մեղադրյալ Արտակ Առաքելյանն է:

«Էդ թուրքը «սկայպով» զանգում էր, Արտակը կոմպյուտերի մոտ նստած է եղել, բայց ինքը չի պատասխանել, կանչել է Հեղինեին, որ պատասխանի, որովհետեւ ինքը պարտքի պատճառով չէր ուզում խոսել: Խանդոտ ամուսինը բա կթողնե՞ր կինը խոսեր նրա հետ: Թուրքը պարտքի համար էր զանգում»,- պատմեց Քրիստինեն: Նրա ներկայացմամբ՝ երբ արդեն Հեղինեն լքել էր Արտակին, վերջինս պարբերաբար անհանգստացնում էր նրան, սկզբում թույլ չէր տվել, որ վարագույրների խանութը բացեր ու աշխատեցներ, հետո երբ պարտքատերերը «խեղդում էին», պարտքն էին ուզում, ըստ Քրիստինեի՝ արդեն ամուսնալուծված կնոջն ասել է. «Խանութը բացի, աշխատի, որ պարտքերը տաս: «Զայեցի» պարտքն էլ վզովդ կանես, դու ես փակելու սաղի պարտքերը: Քրոջս գալիս ասում էր՝ դու ուտում ես, տեսքդ լավ ա, ես սոված եմ:


Շարունակությունը՝ այստեղ.
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (05.03.16) | Հեղինակ: Aravot.am W Դիտումներ: 13710 | - Վարկանիշ -: 0.0/0