RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Ո՞վ է հայկական Cosa Nostra-ի հայրը՝ «Պզո»-ն և ի՞նչ հարաբերությունների մեջ էր Դեդ Հասանի հետ  4167

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


Ո՞վ է հայկական Cosa Nostra-ի հայրը՝ «Պզո»-ն և ի՞նչ հարաբերությունների մեջ էր Դեդ Հասանի հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ո՞վ է եղել և ի՞նչ դիրք է զբաղեցրել հանցաշխարհում 2010թ․ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ձերբակալված և նախօրեին Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի կողմից խարդախության մեղադրանքով 37 ամսվա ազատազրկման դատապարտված, $60.000 տուգանքի և ունեցվածքի բռնագրավման ենթարկված «Պզո» մականունը կրող հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը:

Հատկանշական է այն, որ նա, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, եղել է երգիչ Թաթայի հարևանը, մանկության ընկերը, Թաթան միշտ դրականորեն է հիշում իր մանկության ընկերոջ մասին:

Ըստ քրեագետի՝ Արմեն Ղազարյանը եղել է սարիթաղցի ճանաչված, առանձնահատուկ, հետաքրքիր սովորությունների տեր Արարատ Ղազարյանի՝ Վայսի որդին: Հետաքրքրական է, որ Գալոյանի խոսքով, Արարատ Ղազարյանը կիրթ, ինտելիգենտ մարդ է եղել, ում Մոսկվա կատարած բազմաթիվ այցերի արդյունքում էլ որդին՝ Արմեն Ղազարյանը հայտնվել է ռուսական քրեական աշխարհում: Իսկ «օրենքով գող» է կարգվել Դոնի Ռոստովում 1991թ. «օրենքով գող» Բարսեղովի՝ «Կիրպիչ»-ի կողմից: Գալոյանի հավաստիացմամբ՝ «Պզոն» Հայաստանում մեծ գործերի մեջ չի մտել, քանի որ Հայաստանում նրա համար տեղ չկար, մինչ 1996թ․ որպես փախստական ԱՄՆ տեղափոխվելն ակտիվ է եղել ՌԴ-ում, որտեղ զբաղվել է թալանով և ավտոմեքենաների գողությամբ: Սակայն նրա «կարոննի նոմերը», քրեագետի համոզմամբ, եղել է ԱՄՆ-ում «Medicare»-ի գործը:

Անդրադառնալով Դեդ Հասանի ու Պզոյի մտերմությանը՝ Սերգեյ Գալոյանն ասաց, որ երբ 2010թ. սեպտեմբերի 16-ին իրականացվեց ռուսական քրեական կայսրության հեղինակություն Դեդ Հասանի դեմ առաջին մահափորձը, ռուսական ամբողջ մամուլը սկսեց գրել, որ Դեդ Հասանն ընկերություն էր անում նաև Պզոյի հետ, ում Դեդ Հասանը նշանակել էր Լոս Անջելեսում «նայող»: « Ռուսական մամուլը նույնիսկ գրեց այդպես բառացիորեն: Այս անգամ էլ, երբ սպանեցին նրան, նորից ռուսական մամուլը հիշեց Պզոյին, որպես Հասանի մտերիմ, նրա համար բավականին գործ արած մարդկանցից մեկը: Շատ հարցեր Պզոն վերահսկում էր, որպեսզի հասներ Դեդ Հասանին»,- մանրամասնեց Սերգեյ Գալոյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2010թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ Հատուկ ծառայությունները ձերբակալել էին հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, ովքեր ծնունդով նախկին ԽՍՀՄ երկրներից էին: Ամերիկյան 5 նահանգներում` Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Նյու Մեքսիկոյում, Օհայոյում և Ջորջիայում ձերբակալվել էր 73 մարդ. նրանք մեղադրվում էին ծերերի բժշկական օգնության Medicare դաշնային ծրագրում զեղծարարական սխեմա կազմակերպելու և իրականացնելու համար, որը խոշորագույնն էր երկրի պատմության մեջ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցված վնասը գնահատվել էր 163 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրեց Սերգեյ Գալոյանը, խումբը, Արմեն Ղազարյանի ղեկավարությամբ, «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» գաղտնի անվան տակ գողացել էր բժիշկների անձնական տեղեկությունները, դրանց հիման վրա բացել գոյություն չունեցող բժշկական կլինիկաներ, որոնց հիման վրա ստեղծվել է կլինիկաների մի ողջ կորպորացիա․ հետագայում պարզվել է, որ բժշկական գոյություն չունեցող կլինիկաները կոնկրետ հասցե չեն ունեցել: Ուստի ԱՄՆ-ի իշխանությունները մի շարք հոդվածներով մեղադրանք էին առաջադրել շուրջ 73 մարդու Medicare հիմնադրամին 35 միլիոն դոլար գումարի վնաս պատճառելու համար: Ձերբակալվածներից առաջինը խմբավորման ղեկավար Արմեն Ղազարյանն էր՝ «Պզո» մականունով, ում ղեկավարած խմբավորումը Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարան համեմատել էր իտալական Cosa Nostra-ի հետ, ավելին, ասելով, որ իտալական դասական մաֆիան կարող էր նախանձել այս խմբավորմանը:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Պզո» մականունը կրող հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Նյու Յորքի Դաշնային դատարանի կողմից դատապարտվել է խարդախության մեղադրանքով: Նա ենթարկվել է 37 ամսվա ազատազրկման, $60.000 տուգանքի և ունեցվածքի բռնագրավման՝ բժշկական ապահովագրական կազմակերպությունների հետ խարդախություններ կատարելու համար: Այս մասին հայտնել է Նյու Յորք քաղաքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան: «Ղազարյանը հանցախմբի ղեկավարներից մեկն էր, բայց հիմա նա երկար ժամանակով բանտարկված կլինի»,- ասել է նա:

«Այս ամբողջ խումբը ձերբակալվեց, նա արդեն խաղից դուրս է մնացել, նույնիսկ նրա գործով զբաղվել է Մարկ Կիրակոսը, երկրի լավագույն փաստաբաններից մեկը, հենց այնպես չէր, որ նա էր վերցրել այս գործը․ կարևոր ֆիգուր էր Պզոն ԱՄՆ-ում: Հիմա իր ազդեցության ոլորտները պակասել են, գործելու հնարավորություն չունի, մշտական հսկողության տակ է, ամեն մի խոսքը վերահսկվում է»,- մանրամասնեց Սերգեյ Գալոյանը:

Նա հիշեց մի պատմություն․ «Ոստիկանները փորձել են բռնել նրան և իր հանցախմբի տղաններին, սակայն նրանք փախել են: Ճանապարհին սևամորթ ոստիկաններից մեկը հետևից կանչել է «Պզո», որն Արմեն Ղազարյանին զարմացրել է: Հետագայում միշտ իր շրջապատում պատմել է այս պատմությունը, թե սևամորթները ևս իրեն գիտեն»:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ո՞վ է հայկական Cosa Nostra-ի հայրը՝ «Պզո»-ն և ի՞նչ հարաբերությունների մեջ էր Դեդ Հասանի հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (18.11.16) Դիտումներ: 4167 | Տեգեր: մեջ, Ի՞նչ, Nostra-ի, Հայկական, «Պզո»-ն, հայրը՝, Ո՞վ, հարաբերությունների, cosa, Էր | - Վարկանիշ -: 0.0/0