RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Մանրամասներ` Սվո Ռաֆի սպանության պատվիրատուների ու նրա անցած ճանապարհի մասին  2250

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   Criminal.am


Մանրամասներ` Սվո Ռաֆի սպանության պատվիրատուների ու նրա անցած ճանապարհի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Criminal.am-ը գրում է.ՙՕրենքով գող՚ Սվո Ռաֆի՝ Ռաֆայել Բաղդասարյանի առեղծվածային մահը Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ընթացքում, բազմաթիվ հարցականներ թողեց: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ ԽՍՀՄ-ում ամենակարող և այդ սահմաններից դուրս իրավապահներին քաջ հայտնի ՙօրենքով գողերից՚ մեկին: Հզորներից ում ճանապարհն էր փակել Սվո Ռաֆը, որն այդպես էլ ճակատագրական դարձավ 63 տարի իր դիրքերն անսասան պահած ՙօրենքով գողի՚ համար:


 

1993թ.-ի հունիսի 23-ին՝ առավոտյան 11:10 րոպեին, մոսկովյան հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացավ 1930 թ. ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նրան հիվանդանոց էին տեղափոխել Լեֆորտովոյի բանտից՝ մահվանից օրեր առաջ, երբ սկսել էր արյուն փսխել: Հիվանդանոց էին ընդունել Աշոտ Բալայան անվամբ ու այդպես էլ չէին փրկել կյանքը… Իսկ Մոսկվայում դիահերձված մարմինը Երևան էր հասել այնպիսի վիճակում, որ հնարավոր չլիներ սպանության հետքերը կամ մահվան պատճառները հայտնաբերել:

Տասնյակ տարիներ Սվո Ռաֆ անունը սարսափեցրել էր ԽՍՀՄ-ի հանցավոր աշխարհիներկայացուցիչներին: Նրան լավ գիտեին Ինտերպոլում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների իրավապահ մարմիններում: 63 տարիներից 34-ը անցկացրել էր բանտերում: Ռ. Բաղդասարյանը դատապարտվել էր 15 անգամ՝ գողությունների, կողոպուտի, ապօրինի կերպով թմրանյութ պահելու մեղադրանքներով, պատժաժամկետները կրել էր ամբողջությամբ: Ճամբարներում և բանտերում ՙօրենքով գողը՚ խախտել էր ռեժիմները, հրաժարվել էր աշխատել, հարձակվել էր բանտային պաշտոնյաների վրա՝ փորձելով փախչել: Իր ողջ կյանքի ընթացքում չէր տվել ոչ մի ցուցմունք, չէր ստորագրել ոչ մի արձանագրություն: 1972 թ. նրան թագադրել էին ՙօրենքով գող՚:

Հանցավոր աշխարհում Սվոյի կշիռն ավելի ազդեցիկ էր դարձել ԽՍՀՄ փլուզման տարիներից՝ 1988 թվականից, երբ մահացավ նրա ընկերը՝ քրեական աշխարհի առաջնորդներից Պիսսո մականվամբ Վալերիան Կուչուլորիան:

Այդ ժամանակահատվածում Հայաստանը, Արցախը անկախության զարթոնք էին ապրում՝ներքաշվելով պարտադրված պատերազմի մեջ: Եվ Սվոն լծվում է սահմանի վրա կռիվ տվող տղաներին օգնելու գործին… Ընկերներից Լևոն Սողոմոնյանի պատմելով՝ Սվո Ռաֆը Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա մեջ կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նաև իր մերձավոր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում կռվող տղաներին: Ֆինանսապես օգնում է նաև Սվո Ռաֆի ադրբեջանցի օգնականը: Նման հարցեր լուծելու համար ՙօրենքով գողը՚ երբեմն ստիպված է լինում դուրս գալ ԽՍՀՄ տարածքից, այդ թվում՝ կեղծ անձնագրերով:

Մինչ 1992թ.-ի՝ վերջին ձերբակալությունը, Սվոն հասցնում է կեղծ անձնագրերով այցելել Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, սակայն կեղծ փաստաթղթով Սվոյին թույլ չեն տալիս մեկնել ԱՄՆ: Այդ մասին ռուս իրավապահներին հայտնում են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները:

ՙՕրենքով գողի՚ ՝ Նյու Յորք մեկնելու ծրագիրը ձախողվում է, սակայն Բաղդասարյանը շարունակում է ապրել Մոսկվայի ՙՄինսկ՚ հյուրանոցում՝ միաժամանակ զենք մատակարարելով հայկական զորամիավորումներին և սպասելով կարևոր զանգի: Լավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ ձերբակալվելուց մի քանի օր առաջ Սվո Ռաֆը խոսակցություն է ունենում զենիթային համակարգերի մատակարարման գործարք կնքելու մասին: 1992-ի դեկտեմբերի 21-ին Գերմանիայից զանգահարում և զգուշացնում են՝ սպասել ծանրոցի: Դեկտեմբերի 23-ին Սվո Ռաֆի օգնական Մագերամովը դիմավորում է համապատասխան մարդուն, նրանից վերցնում ՙԱյգրամը՚ և բերում հյուրանոց: Քիչ անց իրավապահները ներխուժում են ՙՄինսկ՚ հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնում են Բաղդասարյանին ու նրա օգնականին: Նրանց մոտ հայտնաբերում են տարօրինակ տեսքով ինքնաձիգ, որը, ինչպես հետո է պարզվում, 9 մմ տրամաչափի, խլացուցիչով հայտնի ատրճանակ-գնդացիր ՙԱյգրամն՚ է: Այն թողարկվում է շատ սահմանափակ քանակով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների համար և երազանք է քիլլերների համար: Բացի մի շարք առանձնահատկություններից, ատրճանակի մակերեսին մատնահետքեր չեն մնում:

1992-ի դեկտեմբերի 23-ին Ռաֆայել Բաղդասարյանը ձերբակալվում է: Մոտ 6 ամիս անց՝ 1993-ի հունիսի 13-ին Մոսկվա են ժամանում գերմանացի ոստիկանները՝ իրենց երկրի տարածքում կատարված մի քանի սպանությունների մասին Սվո Ռաֆին որոշ հարցեր տալու: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում տեսնել ՙօրենքով գողին՚. Նրանց ժամանումից 5 օր անց՝ հունիսի 18-ին, Սվո Ռաֆն սկսում է արյուն փսխել: Նրան տեղափոխում են հիվանդանոց՝ վիրահատելու, սակայն հունիսի 23-ին Սվոն մահանում է:

Այստեղ ուշագրավ հանգամանք կա. Սվոյի քույրը՝ Ալլա Բաղդասարյանը պատմում է. «Հունիսի 23-ին պետք է Ռաֆիկին մեկուսարանից ազատ արձակեին, քանի որ ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել: Դրանից մի քանի օր առաջ ես մեկնեցի Մոսկվա՝ նրան դիմավորելու և տուն ուղեկցելու: Ամսի 20-ին մենք ՝ հարազատներս, պետք է նրան մթերք ուղարկեինք, սակայն դրանք չընդունեցին՝ ասելով, որ նրա մոտ ևս երկու հոգու են տեղավորել: Հետո պարզվեց, որ այդ ժամանակ իմ եղբայրը հիվանդանոցում էր…

Ոստիկանության և պետանվտանգության հորինած սուտը հաստատում է, որ նրանք կոպտագույն խախտումներ են թույլ տվել: Մեր կողմից հիվանդանոց բերված արյունն ու դեղորայքը չընդունեցին: Բուժանձնակազմը երկար ժամանակ հերքում էր, որ Ռաֆիկն իրենց մոտ է՝ ասելով, որ իրենց մոտ ոմն Աշոտ Բալայան է: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել Աշոտ Բալայանին: Նա ասաց, որ վերջինիս կրծքին արծիվ է դաջված: Հասկացանք, որ դա Ռաֆիկն է: Հինգ րոպե անց եկած բժիշկը հայտնեց ՙԱշոտ Բալայանի՚ մահվան մասին: Հենց այդ անվամբ պիտակով էլ նրան տարան դիահերձարան՚:

Նրա բարեկամները համոզված են, որ իրենց հարազատին սպանել են թիվ 20 հիվանդանոցում, չնայած դատաբժշկական եզրակացության մեջ որպես մահվան պատճառ նշված է ներքին արյունահոսությունը…

Ռ. Բաղդասարյանի հարազատները ամենայն հավանականությամբ ճիշտ են. եթե մեղադրանք չի եղել, բայց նրան ամեն կերպ պահել են հիվանդանոցում՝ հարազատներից թաքցնելով նրա գտնվելու վայրը, թույլ չտալով՝ տեսակցել և ազատության մեջ հայտնվել, ուրեմն ամեն ինչ կազմակերպված է եղել իշխանական շատ վերին մակարդակով:

Չեչենների հետ բախում 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաև զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է և դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ և զենքի առևտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով ՙՇրամ Գենան՚, ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների ՙհարկահավաքումը՚ , որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական ՙօրենքով գողերի՚ համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանությանը չհամաձայնվեց, քանի որ դրան չէր դիմել և սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցեց, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետևւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողեց Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին: Ահա այսպես է իրավիճակը նկարագրում Սվո Ռաֆի կենսագիր Սերգեյ Գալոյանը:

Իհարկե, Սվո Ռաֆը ճիշտ էր, բայց դա չեչենների ՙպապայիՙ ՝ՌԴ ԳԽ նախագահ, ազգությամբ չեչեն Ռուսլան Խասբուլատովի սրտով չէր: Հավանաբար դա էր պատճառը, որ ռուսաստանյան իշխանությունները ձևականորեն համաձայնեցին Սվո Ռաֆին մեղադրանք չառաջադրել /ինչը նրանց համար մի բաժակ ջուր խմելու պես մի բան էր/, բաց թողնել, սակայն հենց այդ օրը նա մահացավ հանկարծակի զարգացած ինչ-որ հիվանդությունից: Չեչեններն այդպես ավելի հեշտությամբ կկարողանային խլել սվոյական ազդեցության ոլորտները, եթե չլինեին խանգարող հանգամանքներ:

Խասբուլատովը ժամանում է Երևան 1993թ.-ի մարտի 19-ին, երբ Սվո Ռաֆը դեռ Լիֆորտովոյի բանտում էր, Երևան է ժամանում ՌԴ ԳԽ պատվիրակությունը՝ ՌԴ ԳԽ և ԱՊՀ միջպառլամենտական խորհրդաժողովի նախագահ Ռ. Խասբուլատովի գլխավորությամբ։ Բանակցությունների և հանդիպումների ընթացքում շոշափվել են միջպառլամենտական խորհրդաժողովի շրջանակներում երկու պետությունների փոխհարաբերություններին, Համագործակցության երկրներին, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Այդ մասին տեղեկացնում է ՚Երկիր՚ թերթը՝ նշելով որ բանակցությունների ավարտին երկու երկրների ԳԽ նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ չեչեն Խասբուլատովը մի քանի կարևոր արտահայտություններ է արել՝ որպես ՌԴ պաշտոնյա, որոնք սակայն տեղավորվում են չեչենա-ադրբեջանական ընդհանուր բիզնես շահերի շրջանակում։ Մասնավորապես. ՙՙ… Հայաստանը մենք դիտում ենք որպես դաշնակից պետություն և շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն լինի: Սակայն ստեղծված պայմաններում մենք չենք կարող նեղացնել և ուրիշներին՚՚:

Այն հարցին, թե ինչու է ՌԴ ԳԽ նախագահը որոշել այստեղից մեկնել Բաքու, Ռ. Խասբուլատովը պատասխանել է. ՙԱնկեղծ ասեմ, վերջին շրջանում միջազգային քաղաքական շրջանակների լուրջ ճնշումն եմ զգում, երբ ինձ ասում են՝ օգտագործեք Ձեր հեղինակությունը, օժանդակեք այս տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Ինչպես գուշակում եք, այս այցելության առաքելությունը նաև դա է։ Իսկ մանրամասների մասին չէի ցանկանա խոսել՚։

Ռ. Խասբուլատովը նաև գոհունակությամբ է նշել, որ իրենց բոլոր առաջարկներն ըմբռնումով են ընդունվել Հայաստանի կողմից, և դա սպասելի էր, քանի որ երկու կողմերը վաղուց են միմյանց լավ հասկանում։

Թե ինչքանով է ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանն այն ժամանակ ըմբռնումով մոտեցել ուհասկացել Խասբուլատովի՝ առավել քան թափանցիկ ադրբեջանամետ ակնարկները, կամ հասկացել է ադյոք, դժվար է ասել, բայց որ Սվո Ռաֆը շատ ավելի լավ է հասկացել նաև դրա հետևանքները՝ առանց ասելու, դա ակնհայտ է: Մինչ ձերբակալվելը նրա կատարած քայլը կարելի է հավասարազոր համարել ԱԱԾ-ի հատուկ օպերացիային, որը սակայն նա արել է իր ռիսկով, պատասխանատվությամբ ու բացահայտ՝ հրաշալի հասկանալով հնարավոր ծանր հետևանքներն իր կյանքի համար: Մինչ դրան հասնելը՝ նշենք, որ, թեև ռուս-չեչենական պատերազմի ընթացքում ռուսական իշխանությունները որոշ չափով թուլացրել, ՌԴ որոշ տարածաշրջաններից դուրս էին մղել չեչենական ագրեսիվ ու ազդեցիկ հանցախմբերը, սակայն նրանք դեռ շարունակում էին ատամ ցույց տալ՝ ռուսական բարձրագույն իշխանության մեջ ունենալով Խասբուլատովի նման հովանավոր, ով շատ ակտիվորեն օգտագործում էր իր իշխանական լծակները՝ հայրենակիցների մաքսանենգ ու եկամտաբեր գործարքների անցնցում իրագործումն ապահովելու համար: Դրանց մեջ էր մտնում նաև զենքերի մեծաքանակ վաճառքը, մատակարարումները թեժ տարածաշրջաններ: Կոնկրետ հայ-ադրբեջանական հակամարտության առումով, չեչենների համակրանքը Ադրբեջանի կողմն էր, որոնց համար էլ զենքեր էին հայթայթում:

Այլ կերպ ասած՝ ռուս-չեչենական պատերազմի ընթացքում և դրանից հետո Չեչենական Հանրապետությունը դարձել էր մի սև խոռոչ, սև շուկա, որտեղից կարելի էր ձեռք բերել ու դուրս հանել մաքսանենգ ամեն բան՝ սկսած՝ զենքից, թմրանյութից վերջացրած նավթով՝ գրպանելով միլիարդների հասնող գումարներ:

Չեչենական չհաջողված գործարքներ՝ հօգուտ Ադրբեջանի 1992-ին, երբ արցախյան պատերազմում հայ մարտիկները դեռ նոր-նոր էր հաղթանակի անիվը շրջել իրենց կողմը, այդ կարևոր ժամանակամիջոցում նաև Սվո Ռաֆը թույլ չտվեց իրավիճակի հետընթաց. նա ոչ միայն բացահայտեց Միխայիլ Գորբաչովի տիկնոջ ղեկավարած մոսկովյան բանկի բակում գիշերը կատարվող զենքի առևտուրը, որի ժամանակ բեռնատարներով զենքերն ուղևորվում էին Ադրբեջան, այլ նաև կանխեց այդ գործարքները՝ հյուրանոցներից մեկի նախասրահում ուղղակի արանքից հանելով Ադրբեջանա-չեչենական գործարքի ՙքավորին՚՝՝ փոխելով զենքերով բեռնված մեքենաների ուղղությունը դեպի Հայաստան:

Ընկերներից Լևոն Սողոմոնյանի պատմելով՝ Սվո Ռաֆը Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա մեջ կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նա նաև իր մերձավոր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում Հայաստանի ու Արցախի ազատամարտիկներին: Ֆինանսապես օգնում է նաև Սվո Ռաֆի ադրբեջանցի օգնականը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: 









Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մանրամասներ` Սվո Ռաֆի սպանության պատվիրատուների ու նրա անցած ճանապարհի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (28.10.16) | Հեղինակ: Criminal.am W Դիտումներ: 2250 | Տեգեր: պատվիրատուների, մասին, Ու, սպանության, անցած, նրա, Ռաֆի, ՄանրամասներՍվո, ճանապարհի | - Վարկանիշ -: 0.0/0