RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Ինչու՞ է Արմավիրում ամուսինը խեղդել 38-ամյա կնոջը...  4218

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


Ինչու՞ է Արմավիրում ամուսինը խեղդել 38-ամյա կնոջը...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Այս մասին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. սեպտեմբերի 19-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտաբերվել է երիտասարդ կնոջ դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված վայրում հայտնաբերել կնոջ դի՝ բռնության հետքերով, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և ինքն է սպանել նրան։

Նախնական քննության տվյալներով՝ ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա սեղմելով պարանոցը՝ շնչահեղձ արել։

Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետեւանքով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ է Արմավիրում ամուսինը խեղդել 38-ամյա կնոջը...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (24.09.16) Դիտումներ: 4218 | Տեգեր: ամուսինը, կնոջը..., Ինչու՞, Արմավիրում, 38-ամյա, խեղդել | - Վարկանիշ -: 0.0/0