RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Ինչ կապ ունի ՀՀԿ անդամը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, ուր են մեկնել Գաստիկը, Տլեն ու Ծըգըլը սպանությունից հետո  4936

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


Ինչ կապ ունի ՀՀԿ անդամը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, ուր են մեկնել Գաստիկը, Տլեն ու Ծըգըլը սպանությունից հետո

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու

Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Շարունակվեց դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Դեպքի օրը Ավան-Առինջի «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակում գտնված անձանցից վեց հոգու, այդ թվում՝ տաքսի ծառայության սեփականատեր երեք եղբայրներին նախաքննական մարմինը ժամանակին մեղադրանք էր առաջադրել ծանր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չէր ճանաչել: Նախաքննության ավարտին նրանք վկայի կարգավիճակ էին ստացել, քանի որ նախաքննական մարմինը չէր կարողացել հաստատել նրանց կողմից հանցավոր արարքի կատարումը:

Բանն այն է, որ «Նուբարաշենում» հնչած կրակոցներից ու երեք անձանց սպանությունից հետո՝ ժամը 14.30-ի սահմաններում, սև սպորտային կապյուշոնով բաճկոններով Ավան-Առինջի «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակ են գնացել Գաստիկը, Ծգըլն ու Տլեն:

Տաքսի ծառայության սեփականատերերին, ինչպես նաև այնտեղ գտնվող որոշ աշխատողների ծանոթ էր Ծգըլը, ով ասել է, թե իրենց մեքենա է հարկավոր: Ծառայության աշխատող, «Ձուկ» մականունով Նարեկը նախ «Նոր Զովք» սուպերմարկետի հետնամասով տաքսի ծառայության գրասենյակ է ուղեկցել դեմքերը բաճկոնների կապյուշոններով քողարկած Գաստիկին ու Տլեին, ապա ծառայության համար նոր գնված «Սեդան» մեքենայով երեք տղաներին տարել է նրանց ուզած վայրը:

Հրապարակվեց «Ձուկ» մականունով Նարեկի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ նա տաքսի ծառայությունում եղել է փաստաթղթեր տանող-բերող, ակտերը վարորդներին հանձնող, ինչի համար վճարվել է:

Վկան, ով ցուցմունքներ է տվել նախ որպես կասկածյալ, ապա մի քանի անգամ՝ որպես մեղադրյալ, հայտնել է, որ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են Երեմյան եղբայրները՝ «Թիզ» մականունով Կարենը, Սուրենը և Արմենը, վերջինս նաև հացաթխման արտադրամաս ունի տաքսի ծառայության հարևանությամբ ու Երևանի ավագանու անդամ էր:

Նշենք, որ Սուրեն Երեմյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է:

«Ձուկ» մականունով Նարեկը «Թիզ» մականունով Կարենին ճանաչել է մոտ 10 տարի: Ըստ այս վկայի՝ Ծգըլը գնալ-գալ է ունեցել Երեմյանների մոտ: Ծգըլն է վկային ծանոթացրել Տլեի հետ, իսկ Գաստիկին վկան չի ճանաչել:

Երրորդմասցի Լյովիկի սպանության օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Ձուկ» մականունով Նարեկը «Միլենա» տաքսի ծառայության երկրորդ հարկի միջանցքում տեսել է Ծգըլին, ով ասել է, որ իրեն ու երկու ընկերներին մեքենա է հարկավոր: Տաքսի ծառայությունում ասել են, որ մեքենա կլինի տասը րոպեից:

Ծգըլի ասելով՝ «Ձուկը» դիմավորել ու գրասենյակ է ուղեկցել Գաստիկին ու Տլեին: Ապա «Ձուկը» խնդրել է, որ իրեն տան ծառայության նոր մեքենայի բանալին, որպեսզի ինքը երեք տղաներին տանի նրանց ուզած վայրը:

Նոր մեքենայի բանալիները տվել են վարորդական իրավունք չունեցող «Ձուկ» Նարեկին, մեքենայի բեռնախցիկ են դրել նաև ինչ-որ սև արկղ: Գաստիկի, Տլեի ու Ծգըլի հետ գրասենյակից դուրս են եկել նաև Երեմյան երկու եղբայրներն ու նրանց ընկերները, ովքեր այդ պահին եղել են գրասենյակում:

Մեքենայի մեջ, ըստ վկայի, Գաստիկը, Տլեն ու Ծգըլը չեն խոսել: Նրանք նախ ասել են, որ իրենց տանի դեպի Կենտրոն, հետո ուղղությունը փոխել ու ցանկացել են գնալ Կոմիտաս, բայց իջել են ճանապարհին՝ երթևեկության համար վճարելով 2 հազար դրամ:

Մանրամասն՝ 1in.am-ում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ կապ ունի ՀՀԿ անդամը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, ուր են մեկնել Գաստիկը, Տլեն ու Ծըգըլը սպանությունից հետո  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (24.09.16) Դիտումներ: 4936 | Տեգեր: ԻՆՉ, հետ, Լյովիկի, կապ, սպանության, Երրորդմասցի, ՀՀԿ, Ուր, ունի, անդամը | - Վարկանիշ -: 0.0/0