RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

«Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ»  3066

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


«Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Hetq.am-ը գրում է
 

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն:

«Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը:

Կարինեի հետ կատարվածը տեսնելով՝ աղջիկը վազում եւ օգնության է կանչում ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասնում Ալվարդ Սահակյանը, հետո՝ Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախենում են դուռը բացել եւ գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել:

Արդեն երրորդ ուսուցիչը՝ դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվում է:

«Ասում է՝ ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմում է Գագիկը,- երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը՝ դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել՝ ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»:

Գագիկը մանրամասնում է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:

Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը:

«Գնացի, որ դպրոցի տնօրենին՝ Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին՝ գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին՝ Ալվարդ Հայրապետյանին՝ Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հեսա սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմում է Գագիկը,- դասատուներն ասում են՝ մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա… Դե, գյուղապետ է մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են՝ զահլա չունենք, վախենում են»:

Ըստ Գագիկի՝ գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել եւ ասել՝ «ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»:

«Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչեւ 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմում է Գագիկը:

Արարատ Դավթյան
Էդիկ Բաղդասարյան

Շարունակությունը՝ այստեղ.

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (14.10.16) Դիտումներ: 3066 | Տեգեր: Ազատության, մեջ», մնալ, բռնաբարել, աշակերտուհուն, բայց, շարունակում, «Գյուղապետը | - Վարկանիշ -: 0.0/0