RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

«Եթե նկատեի երեխային, կուլ կտայի հայհոյանքները…». Վանաձորում տղամարդուն դանակահարել են երեխայի և կնոջ աչքի առաջ  15201

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


«Եթե նկատեի երեխային, կուլ կտայի հայհոյանքները…». Վանաձորում տղամարդուն դանակահարել են երեխայի և կնոջ աչքի առաջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հարությունյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 19-ամյա՝ 1994 թվականին ծնված Հրայր Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում Վանաձորի «Պրոկրեդիտ» բանկի դիմաց ընկերոջհանգուցյալ մոր և իր մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Հրայրը, ըստ մեղադրանքի, գրպանից հանել է ծալովի դանակը, «առանձին դաժանությամբ՝ անտեսելով Սեյրանի կնոջ ու մանկահասակ դստեր ներկայությունն ու Սեյրանին չհարվածելու՝ նրանց խնդրանքները, գիտակցելով տուժողի մերձավորներին հոգեկան տառապանք պատճառելու հանգամանքը, ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել է Սեյրանի վրա ու դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, զույգ նստատեղերի շրջաններին՝ տուժողի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ապա դիմել է փախուստի»:

Այս արարքի համար նախաքննական մարմինը Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի ծանր մասով՝ 2-րդ մասի 4-րդ կետով:

Դեպքից հետո Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նա հայտնաբերվել է Ռուսաստանում՝ 2014 թվականի փետրվարին, իսկ դեկտեմբերին տեղափոխվել է Հայաստան, ու կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Ընդ որում՝ 2012 թվականի մարտին անչափահաս Հրայր Հարությունյանը մեկ այլ գործով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:

Նախաքննական ցուցմունքում Հրայր Հարությունյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ի երեկոյան, ինքը անցնում էր «Պրոկրեդիտ» բանկի մոտով ու նկատել է միմյանց հետ վիճող Զոհրապին ու «Կտուց» մականունով Սեյրանին:

Նրանց ճանաչում էր միայն դեմքով՝ որպես համաքաղաքացիների:

Ինքը լսել է, որ Սեյրանը հայհոյում է, մոտեցել, ամոթանք է տվել ու խնդրել է հանդարտվել:

Սեյրանը չի լսել, նա հայհոյել է նաև իր մոր հասցեին: Հասկանալով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, ինքը սկզբում պարզապես խնդրել է, որ Սեյրանը տուն գնա: Բայց վերջինս շարունակել է հայհոյել՝ նպատակ ունենալով վիճել իր հետ:

Այդ պահին մի անծանոթ կին է մոտեցել, զայրացել է Սեյրանի վրա, նրա թևից քաշելով՝ տարել է:

Ինքը զրուցել է Զոհրապի հետ:

Բայց քիչ անց Սեյրանը վերադարձել է, նորից հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը ափերից դուրս է եկել, գրպանից հանել է ծալովի դանակը և Սեյրանին հանդարտեցնելու նպատակով երկու հարված է հասցրել նրա նստատեղին: Չի հասկացել, թե ինչպես է նույն դանակով մեկ անգամ էլ հարվածել Սեյրանի թիկունքին:

Մի պահ ինքն ընկել է, ապա կանգնել, հասկացել է, որ որ մեկ է՝ Սեյրանը չի հանդարտվելու, թողել-հեռացել է, ճանապարհին էլ նկատել է, որ ձեռքի դանակն ընկել-կորել է:

Ըստ Հրայր Հարությունյանի՝ ինքը Սեյրանի կնոջն ու մանկահասակ աղջկան չի ճանաչել, վիճաբանության խառնաշփոթի մեջ նրանց չի նկատել, չի հասկացել, որ դանակը դիպել է նաև Սեյրանի կնոջը:

Ինքը Սեյրանին դանակով հարվածելու ժամանակ բութ մատը պահել էր դանակի սայրին, որ լուրջ վնասվածք չպատճառի, քանի որ Սեյրանին սպանելու նպատակ չի ունեցել: Ինքը նախկինում դանակահարության համար դատապարտված է եղել, քաջատեղյակ է՝ ինչպես անել, որ մարդուն ծանր վնաս պատճառվի…

Ինքը Սեյրանի հետ կռվելու ժամանակ կնոջ կամ երեխայի չի նկատել: Եթե նկատեր երեխային, «կուլ կտար Սեյրանի բոլոր հայհոյանքները, նրան մատով չէր կպնի… Ինքը Սեյրանի աղջկան այդ խառնաշփոթի մեջ չի նկատել, նրա խոսքերը չի լսել, քանի որ մութ էր, շուրջը բազմաթիվ մարդիկ կային, այդ պայմաններում ինքը ֆիզիկապես չէր կարող երեխայի տեսնել կամ երեխայի ձայն լսել… Ինքը քարի սիրտ չունի, որ երեխայի ներկայությամբ իրեն վատ պահի, առավել ևս՝ երեխայի վրա ձեռք բարձրացնի… Իր հարվածները Սեյրանին էին ուղղված, հնարավոր է՝ այդ ընթացքում միջամտած մարդկանց կպած լինի…»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Եթե նկատեի երեխային, կուլ կտայի հայհոյանքները…». Վանաձորում տղամարդուն դանակահարել են երեխայի և կնոջ աչքի առաջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (13.09.16) Դիտումներ: 15201 | Տեգեր: Են, Վանաձորում, կտայի, կուլ, «Եթե, նկատեի, երեխային, հայհոյանքները…»., դանակահարել, տղամարդուն | - Վարկանիշ -: 0.0/0