RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Երևանում 23-ամյա մատուցողուհու սպանության գործով մեղադրյալի անմեղությունն ապացուցող «լուրջ ապացույցներ» կան  1051

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


Երևանում 23-ամյա մատուցողուհու սպանության գործով մեղադրյալի անմեղությունն ապացուցող «լուրջ ապացույցներ» կան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:

Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:

Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:

Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը, նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:

Դատարանը հետազոտում է Դավիթ Թամրազյանի դատաքննական ցուցմունքները, քանի որ այս գործով մի քանի դատավոր, դատախազ, մի պաշտպան է փոխվել, ամբաստանյալը դատարանում մի քանի անգամ հասցրել է ցուցմունքներ տալ:

Դատարանը հետազոտեց Դավիթ Թամրազյանի կողմից 2014 թվականի փետրվարին ու հունիսին դատարանում տված ցուցմունքները:

Ամբաստանյալը մանրամասն անդրադարձել ու ժխտել է իր այն ցուցմունքը, որտեղ ընդունել է, թե ինքը սատանայապաշտական խմբի անդամ է եղել, սպանությունը կատարել է… որպես սատանայապաշտ: Ասել է՝ սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:

Ըստ ամբաստանյալի՝ սկզբում ընկերուհին՝ Միլենան է իրեն զրպարտել, իբր ինքը սատանայապաշտ է: Ոստիկաններն էլ, որ սպանության կարգին վարկած չունեին, կառչել են այդ վարկածից: «Մի հատ լավ, «ճոխ» ցուցմունք եմ գրել, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել սուտ ցուցմունք տալով…»:

Դավիթ Թամրազյանը նշել է, թե իրեն ոստիկանության բաժնում մերկացրել են մինչև ներքնազգեստ, որպեսզի տեսնեն մարմնի դաջվածքները: Միայն թե չեն գտել այն դաջվածքները, որ, հավանաբար, փնտրում էին՝ սատանայապաշտության հետ կապված:

Ամբաստանյալը նշել է, թե իրեղեն ապացույց ճանաչված դանակը «էն դանակը չէ… դա չաշխատող դանակ է, դրանով հնարավոր չէր նման բան անել… էդ դանակը սրել, նոր են ներկայացրել ճանաչման…»:

Դավիթ Թամրազյանը դատաքննական ցուցմունքներում պնդել է. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ի՞նչ եմ արել, որ ինչ-որ բանում ինձ մեղավոր ճանաչեմ»:

Ըստ Թամրազյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքն իր նախկին մտերմուհի մատուցողուհու սպանության մասին ոստիկանությունում իմանալով՝ «ափսոսանք» է ապրել. «Չէ՞ որ ճանաչում էի նրան»:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատական այս նիստին ներկայացավ՝ դժվարությամբ քայլելով: Չէր էլ կարողանում ուղիղ նստել: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե Թամրազյանը վիրահատվել է՝ «պոչուկի հետ կապված խնդիրներ է ունեցել»:

Ընդհանրապես, ամբաստանյալի տեսքի մեջ հիվանդագին բան կար, դեմքը նախկինի պես ժպտուն չէր, գունատ էր, այս դատաքննական երկու տարիների ընթացքում երիտասարդ ամբաստանյալը հասցրել է նկատելի փոփոխվել:

Մեր զրույցում փաստաբան Կ. Գրիգորյանը նշեց, թե քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորեր Դավիթի մեղքը՝ մատուցողուհու սպանության համար:

Մեղադրանքի կողմը, ըստ փաստաբանի, հիմնվում է հիմնականում հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական խոստովանական ցուցմունքի վրա: Սակայն միայն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը բավական չէ՝ նրան մեղավոր ճանաչելու համար, ապացույցների համակցություն է պետք, իսկ ապացույցներ, ըստ փաստաբանի, գործում չկան…

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երևանում 23-ամյա մատուցողուհու սպանության գործով մեղադրյալի անմեղությունն ապացուցող «լուրջ ապացույցներ» կան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (31.08.16) Դիտումներ: 1051 | Տեգեր: Երևանում, ապացուցող, մատուցողուհու, ապացույցներ», 23-ամյա, սպանության, «լուրջ, մեղադրյալի, գործով, անմեղությունն | - Վարկանիշ -: 0.0/0