RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

«Դե սա՛տկի, հա՛մբալ…». վարպետ Սուրիկը շեֆի ավտոտնակում ռեզակով կտրել է գործընկերոջ վիզը  6226

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


«Դե սա՛տկի, հա՛մբալ…». վարպետ Սուրիկը շեֆի ավտոտնակում ռեզակով կտրել է գործընկերոջ վիզը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Սուրիկ Հարեյանի գործի դատական քննությունը:

Սուրիկ Հարեյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 24-ին գործատուի տանը վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո, գտնվելով գործատուի ավտոտնակում, Սուրիկ Հարեյանը «սպանելու դիտավորությամբ աշխատանքային դանակով՝ «ռեզակով» հարվածել է գործընկերոջ՝ Ռաֆֆի Հարությունյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող՝ պարանոցի ձախ հատվածին, նրան թողել է անօգնական վիճակում ու հեռացել է»:

Ամբաստանյալ Սուրիկ Հարեյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Նա չի ընդունում, որ Ռաֆֆիին սպանելու դիտավորությամբ է հարվածել, բայց ընդունում է, որ ինքն է նրա առողջությանը ծանր վնաս հասցրել:

Դատարանը հարցաքննում է գործով վկաներին:

Հարցաքննվեց ամբաստանյալի և տուժողի գործատու երիտասարդը: Սուրիկ Հարեյանն ու Ռաֆֆի Հարությունյանը վկա Սարգսյանի՝ Կոմիտասի պողոտայում գտնվող տան դրսի պատը ջերմամեկուսացնելու աշխատանք են կատարել: Վկան հայտնեց, որ ինքը պայմանավորվել է աշխատանքի համար վճարել 125 հազար դրամ: 100 հազար դրամը տվել է Սուրիկ Հարեյանին, մնում էր, որ աշխատանքն ավարտելուց հետո վճարեր 25 հազար դրամը:

Վկան նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ ամբաստանյալի և տուժողի միջև գումարային տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Ինքը պայմանավորվել էր Սուրիկի հետ: Ռաֆֆիին Սուրիկն է բերել իր հետ աշխատելու: Վկան պայմանավորված գումարը տվել է Սուրիկին՝ չհետաքրքրվելով՝ այդ գումարից ում ինչքան է հասնելու:

Վկան Սուրիկին ճանաչել է իր տանը գործ անելու հետ կապված՝ մոտ տասն օր: Սուրիկի հետ պայմանավորվել է՝ աներոջ խորհրդով:

Տանը աշխատող վարպետներին գործատուն խմած չի տեսել, գործատուի տատիկը, որ կերակրում էր արհեստավորներին, նրանց խմիչք չի տվել:

Դեպքի օրը վկան տուն է գնացել, տատիկն ասել է, թե արհեստավորները ավտոտնակում է: Վկան գնացել է, որ նրանց կանչի՝ հաց ուտելու: Գնացել ու տեսել է, որ Ռաֆֆիի պարանոցը վնասված է, նա ուժեղ արյունահոսում է: Ռաֆֆին հագի շորը դրել էր վերքի վրա, բայց արյունը չէր կտրվում:

Վկան գնացել է տուն, տատիկից սրբիչ է ուզել, բերել ու կապել է Ռաֆֆիի վերքը: Առաջարկել է շտապօգնություն հրավիրել, բայց Ռաֆֆին հրաժարվել է, ասել է, որ ուզում է գնալ տուն: Վկան Ռաֆֆիին տաքսի է նստեցրել ու ճանապարհել:

Դատարանի հարցին ի պատասխան՝ վկան ենթադրեց, որ երկու արհեստավորների վեճը, իր կարծիքով՝ կարող էր գումարի համար լինել. «Ուրիշ ի՞նչ պատճառ…»:

Վկա Մարիամը ճանաչում էր և՛ տուժողին, և՛ ամբաստանյալին. «Մալաթիայից եմ ճանաչում»,- ասաց նա:

Տուժող Ռաֆֆին, ըստ վկայի, Մալաթիայում փոքրիկ կրպակ է աշխատեցնում: Կրպակում աշխատում է Ռաֆֆիի կինը: Վաճառում են սուրճ, «ջրեղեն»:

Ամբաստանյալ Սուրիկը Մալաթիայի այդ տաղավարներում լինում է, տուժողը այդպես է նրան ճանաչում:

Դեպքի օրը տուժողի կրպակում աշխատել է վկան՝ տուժողի կինը հիվանդ է եղել, խնդրել է, որ մի քանի օր Մարիամն աշխատի կրպակում:

«Ժամը 19-ը կլիներ: Կրպակի դուռը ծածկած էր, ես հեռուստացույց էի նայում: Դուռը բացվեց, Սուրիկը ներս մտավ: Խմիչքի սուր հոտ էր փչում, նա ահավոր խմած էր: Ձեռքին լեզվի կար, որի սուր ծայրը առաջ էր պարզել, մնացած մասը ձեռքի ափի մեջ էր: Լանցետի նման բան էր: Նա ասաց. «Այ սրանով Ռաֆոյի վիզը կտրել եմ»: Ասաց ու թողեց, օրորվելով հեռացավ: Ես շատ էի վախեցել՝ նախ՝ խմած էր, հետո՝ ձեռքին լեզվի կար ու ասում էր, թե դրանով վիզ է կտրել: Նրա գնալուց հետո կրպակի դուռը փակեցի ու անմիջապես զանգեցի Ռաֆոյի կնոջը: Նա ասաց, որ ինքը հետո կզանգի: Հետո ինձ զանգեց Ռաֆոն…»:

Դատարանում հրապարակվեց վկա Ս. Կարապետյանի ցուցմունքը: Նա ամբաստանյալի ու տուժողի գործատուի աներն է, նրա խորհրդով էր գործատուն աշխատանք տվել Սուրիկին:

Ըստ վկա Կարապետյանի՝ երբ ինքն իմացել է արհեստավորների միջև տեղի ունեցածի մասին, զանգել է Սուրիկին ու հարցրել է, թե ինչո՞ւ է նման բան արել: Սուրիկը պատասխանել է, թե Ռաֆոն իրեն ծնող է հայհոյել…

Տուժողի պարանոցի ձախ հատվածում ընդգծված երևում է վնասվածքի սպին: Վերքը ունեցել է 8 սմ երկարություն, 3 սմ խորություն, կտրվել են կարևոր անոթներ ու մկաններ, սուր արյունահոսություն է եղել, տուժողի կյանքին վտանգ է սպառնացել:

Տուժողը մեր զրույցի ժամանակ ասաց, թե ինքը չի հայհոյել, իր և Սուրիկի միջև գումարային խնդիրներ չեն եղել: Գործատուն այդ օրը 80 հազար դրամ է տվել, 40 հազարը Սուրիկն է գրպանը դրել, 40 հազարը՝ ինքը: Սուրիկը շատ խմած էր դեպքի պահին: Ինքը ավտոտնակում կռացած՝ գործիքներն էր հավաքում: Սուրիկին ասել է. «Էս մարդկանց գործը էսօր պիտի վերջացնենք, ո՞ւր ես ձեռներդ ջեբերդ դրած գնում»:

Սուրիկը երևի այս խոսքերից է զայրացել՝ ըստ տուժողի: Նա արագ մոտեցել է իրեն: Ինքը սկզբում չի հասկացել, որ Սուրիկը ռեզակով կտրել է պարանոցը, իրեն թվացել է, թե ձեռքով է հարվածել: Սուրիկն իր պարանոցը կտրել ու ասել է. «Դե սա՛տկի, հա՛մբալ, ես քու…»: Ասել ու հեռացել է: Ինքը փորձել է նրան հետապնդել, բայց չի կարողացել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Դե սա՛տկի, հա՛մբալ…». վարպետ Սուրիկը շեֆի ավտոտնակում ռեզակով կտրել է գործընկերոջ վիզը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (02.09.16) Դիտումներ: 6226 | Տեգեր: վարպետ, սա՛տկի, գործընկերոջ, կտրել, «Դե, շեֆի, հա՛մբալ…»., Սուրիկը, ռեզակով, ավտոտնակում | - Վարկանիշ -: 0.0/0